Հիշել նախագիծը

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «թ» կետով.

«թ) ընդունում է որոշում Ընկերության օպտիմալացման մասին.»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    19.12.2023 - 12.01.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1588

Տպել

Առաջարկներ`

Andranik Ghazaryan

24.12.2023

Օպտիմալացման սահմանումը տրված չէ ո՛չ նախագծով, ո՛չ հիմնավորմամբ, ուստի անորոշ է մնում թե օպտիմալացումը որպես կորպորատիվ գործոողություն ինչ է իրենից ներկայացնում, ինչ է փոփոխում ընկերության գործունեության մեջ կամ ակտիվներում, և ինչու ենք սահմանում միայն բաժնետիրական ընկերության համար և չենք անդրադառնում մնացած կազմակերպաիրավական ձևերով հիմնադրված կազմակերպություններին։ Առաջարկում եմ տալ օպտիմալացման սահմանումը օրենքով։

Տեսնել ավելին