«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
3 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է ______թվականի _________ ___-ին
«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» 2003 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածում.
1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին, 19.2-րդ և 19.3-րդ կետերով.
«19.1.) սահմանում է ծառայության ծառայողների ֆիզիկական և կրակային պատրաստականության նորմատիվները, ինչպես նաև հաստատում է ֆիզիկական և կրակային պատրաստականության պարապմունքների ժամանակացույցերը.
19.2.) հաստատում է պետական պահպանության ոլորտի գործառույթին առնչվող մեթոդական ուղեցույցները և ուսումնական ձեռնարկները.
19.3.) հաստատում է ծառայության գործառույթներին վերաբերող ստանդարտ գործառնական ընթացակարգեր.»:
2) 5-րդ մասը «պարտականությունները,» բառից հետո լրացնել «անձնական գործի ձևը և վարման կարգը,» բառերով, իսկ «վկայականների տրամադրման կարգը հաստատում է ծառայության պետը։» բառերը փոխարինել «(աշխատողների) վկայականների նկարագիրը, ձևը, հատկացման և հաշվառման կարգը հաստատում է ծառայության պետը: Ծառայության ծառայողների (աշխատողների) վերաբերյալ անձնական գործում արտացոլվում է նրանց ծառայողական (աշխատանքային) գործունեության ընթացքը:» բառերով:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում՝
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 1-ին կետով.
«8.1.) հանցագործությունների կանխարգելման, հանցագործություն կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետապնդելու և ձերբակալելու, շտապ բժշկական օգնության կարիք ունեցող ֆիզիկական անձանց բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններ հասցնելու, ինչպես նաև պետական պահպանության օբյեկտների և պահպանվող օբյեկտների անվտանգության սպառնալիքների կանխարգելման համար, անհետաձգելի դեպքերում օգտագործել ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները: Ծառայությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան, պարտավոր է հատուցել նրանց պատճառած վնասը:
Թվարկված նպատակների համար չեն կարող օգտագործվել դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցները.»:
- 13-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 15.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 15.2. Ծառայության պետի տեղակալները
- Ծառայության պետի տեղակալների պաշտոնները զինվորական ծառայության պաշտոններ չեն: Ծառայության պետի տեղակալները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:
- Ծառայության պետի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը՝ ծառայության պետի առաջարկությամբ:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.3-րդ հոդվածով.
«Հոդված 15.3. Ծառայության պետի և ծառայության պետի տեղակալների կողմից ֆիզիկական ուժի գործադրումը, հատուկ միջոցների և զենքի կիրառումը
- Ծառայության պետը և ծառայության պետի տեղակալները իրավունք ունեն գործադրելու ֆիզիկական ուժ, կրելու, պահելու և կիրառելու հատուկ միջոցներ, ինչպես նաև զենք՝ սույն օրենքով ծառայության ծառայողների համար նախատեսված դեպքերում և կարգով:
- Ծառայության պետին և ծառայության պետի տեղակալներին կրելու, պահելու և կիրառելու իրավունքով հատկացվում են ծառայության տնօրինության տակ գտնվող հատուկ միջոցներ և զենք: Ծառայության պետին և ծառայության պետի տեղակալներին հատուկ միջոցներով և զենքով ապահովելու կարգը, հատուկ միջոցների, զենքի ու ռազմամթերքի ցանկը, հատուկ միջոցների և զենքի հետ անվտանգ վարվելու կանոնները, ինչպես նաև հատուկ միջոցների և զենքի կիրառման ուսուցման կազմակերպման կարգը սահմանում է ծառայության պետը:»:
Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածում՝
- 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ. «Ծառայության առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար ծառայության պետի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են ծառայության ընդունվել 30-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ:»:
- հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Ծառայությունում ծառայության անցնելու համար թեկնածուների ընտրության, ուսումնասիրման կարգը, ինչպես նաև նրանց ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության հետ կապված պահանջները սահմանում է ծառայության պետը: Թեկնածուների առողջական վիճակի գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության անցնելու համար թեկնածուների առողջական վիճակին ներկայացվող պահանջներին համապատասխան:»:
Հոդված 6. Օրենքի 16.1-ին հոդվածում՝
- 1-ին մասի 1-ին կետը ուժը կորցրած ճանաչել.
- 5-րդ մասում «գեներալ-լեյտենանտ» բառերը հանել.
- 6-րդ մասի 1-ին կետը ուժը կորցրած ճանաչել.
- 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Ընդ որում, ծառայության պետի կողմից սահմանված ծառայության ծառայողների ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբերի (ենթախմբերի) բոլոր պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանները կարող են ցածր լինել սույն օրենքով սահմանված վերին սահմաններից:»:
- 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Ծառայության ծառայողների գլխավոր պաշտոնների խմբի կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ստորին և վերին սահմանները սահմանում է վարչապետը: Ընդ որում, վարչապետի կողմից սահմանված ծառայության ծառայողների գլխավոր պաշտոնների խմբի բոլոր պաշտոններին համապատասխանող կոչումների վերին սահմանները կարող են ցածր լինել սույն օրենքով սահմանված վերին սահմանից:».
- հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ մասով.
«12. Սույն օրենքի 16.2-րդ հոդվածի 7-րդ մասում նշված պետական մարմնում ծառայություն անցած (աշխատած) և հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է նրանց ունեցած հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխան կոչում, իսկ հերթական կոչումները շնորհվում են «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
Սույն օրենքի 16.2-րդ հոդվածի 7-րդ մասում նշված պետական մարմնում շնորհված հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի), ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 7. Օրենքի 16.2-րդ հոդվածում՝
- 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել.
- 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ծառայության ծառայողների գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ծառայության ծառայողների գլխավոր խմբի այլ պաշտոն կամ մինչև նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ծառայության ծառայողների ավագ խմբի որևէ պաշտոն:».
- 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ծառայության ծառայողների ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է ծառայության համապատասխան ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ծառայության պետին ներկայացված հիմնավոր զեկուցագրի հիման վրա, որը պարունակում է տվյալ ծառայողի գործնական և անձնական հատկանիշների, կարգապահության, ծառայակիցների հետ փոխհարաբերությունների, ծառայության ընթացքում ձեռքբերումների, խրախուսանքների, կարգապահական տույժերի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունների կատարման որակի և մասնագիտական հմտությունների ու նրա կատարած աշխատանքի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Ծառայության ծառայողների ավագ և միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է ներկայիս պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, իսկ կրտսեր խմբի պաշտոններում՝ անկախ ներկայիս պաշտոնում ծառայության տևողությունից:».
- հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետներում հաշվարկվում են նաև պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման ժամկետները:»:
- 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.
- 7-րդ մասը «ոստիկանության,» բառից հետո լրացնել «արտաքին հետախուզության ծառայության,» բառերով.
- հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին մասով.
«7.1. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված պետական մարմինների և ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:».
- 8-րդ մասը «ծառայության պետը» բառերից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով» բառերով:
- հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Ծառայության ծառայողների գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններում ծառայողներին պաշտոնների նշանակումները կատարվում են ծառայության պետի սահմանած կարգով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 8. Օրենքի 16.3-րդ հոդվածում՝
- 1-ին մասում հանել «ծառայողների ատեստավորման,» բառերը, իսկ «կենսաթոշակի ապահովման հետ կապված հարաբերությունները» բառերից հետո լրացնել «՝ սույն օրենքով չկարգավորված մասով,» բառերով.
- հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ1-ին և 2.2-րդ մասերով.
«2.1. Ծառայության ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու կարգը սահմանում է ծառայության պետը:
2.2. Արձակուրդների տրամադրման կարգը սահմանում է ծառայության պետը:»:
Հոդված 9. Օրենքի 17.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմագրությամբ.
«Հոդված 17.1. Ծառայության ծառայողի վարձատրությունը
- Ծառայության յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքի 16.3-րդ հոդվածի 2-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված դեպքերում նաև կադրերի տրամադրության տակ գտնվողները) ունի վարձատրության իրավունք:
- Ծառայության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:
- Ծառայության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվում է ատեստավորում (այսուհետ՝ ատեստավորում): Ատեստավորման կարգը սահմանվում է վարչապետի որոշմամբ: Ատեստավորման՝ սույն հոդվածով սահմանված կարգը տարածվում է նաև ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների վրա:
- Ատեստավորումն անցկացվում է ատեստավորման կարգը սահմանող վարչապետի որոշմամբ նախատեսված հանձնաժողովի (հանձնաժողովների) կողմից:
- Ծառայության ծառայողները ատեստավորմանը մասնակցում են կամավոր:
- Ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողները (այդ թվում՝ սույն օրենքի 16.2-րդ հոդվածի 7-րդ մասում նշված անձինք) ատեստավորվելու համար կարող են դիմել պաշտոնի նշանակվելու օրվանից հետո՝ ոչ շուտ, քան երեք ամիս հետո, իսկ մասնագիտական վերապատրաստման պարտադիր դասընթացներ անցնող ծառայողները` ոչ շուտ, քան դասընթացներն ավարտելուց երկու ամիս հետո։
- Առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորվելու համար կարող են դիմել պաշտոնի նշանակվելու օրվանից հետո՝ ոչ շուտ, քան երեք ամիս հետո:
- «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում ցածր պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորվելու համար կարող են դիմել կարգապահական տույժը հանվելուց հետո:
- Ծառայության ծառայողների պաշտոն զբաղեցնող, ատեստավորված և սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողներին հաշվարկված հավելավճարը վճարվում է երկու տարի ժամկետով: Հավելավճարի վճարումը շարունակելու նպատակով ծառայողը կարող է դիմել ատեստավորման համար սույն մասով նախատեսված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երեք ամիս առաջ:
- Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողը կարող է դիմել ատեստավորման համար ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երկու ամիս հետո:
- Կադրերի տրամադրության տակ գտնվող կամ պաշտոնավարումը կասեցված ծառայողը կարող է դիմել ատեստավորման համար ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:
- Ատեստավորման համար դիմած ծառայողը ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
- Ատեստավորման արդյունքներով կայացվում է հետևյալ եզրակացություններից որևէ մեկը.
- ենթակա է հավելավճար հաշվարկելու.
- ենթակա չէ հավելավճար հաշվարկելու:
- Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է «ենթակա է հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը կայացվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:
- Այն ծառայողը, որի վերաբերյալ ատեստավորման արդյունքներով կայացվել է «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորում անցնելու համար տվյալ տարվա ընթացքում կարող է դիմել ոչ ավելի, քան երկու անգամ:
- Ատեստավորվող ծառայողը պարտադիր ծանոթանում է ատեստավորման արդյունքներին և կայացված եզրակացությանը: Ատեստավորվող ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները և կայացված եզրակացությունը՝ դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով:
- Ատեստավորումներն անցկացվում են ծառայության պետի հրամանով հաստատված ժամանակացույցին համապատասխան:
- Ծառայողին ցածր (բացառությամբ կարգապահական տույժ ստանալու հետևանքով) կամ հավասար պաշտոնի նշանակելու դեպքում նրա ատեստավորման արդյունքները պահպանվում են, և նա շարունակում է ստանալ նախորդ պաշտոնի համար հաշվարկված հավելավճարը:
- Եթե առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակված ծառայողի ատեստավորման արդյունքներով կայացվում է «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, ապա նա շարունակում է ստանալ նախորդ պաշտոնի համար հաշվարկված հավելավճարը՝ մինչև սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետի ավարտը: Եթե առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակված ծառայողի ատեստավորման արդյունքներով կայացվում է «ենթակա է հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, ապա հավելավճարի հաշվարկման՝ սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետի հաշվարկը վերսկսվում է և հավելավճարը վճարվում է նոր ատեստավորման արդյունքներին համապատասխան:
- Եթե հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերած ծառայողն ատեստավորվել է բարձր պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման ընթացքում, ապա առաջխաղացման կարգով տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում նրա ատեստավորման արդյունքները պահպանվում են:
- Եթե ատեստավորման արդյունքներով կայացվել է «ենթակա է հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, որից հետո ծառայողին տրամադրվել է հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, կամ ծառայողը թողնվել է կադրերի տրամադրության տակ, կամ կասեցվել է նրա պաշտոնավարումը, ապա հավելավճարի հաշվարկման ժամկետն այդ ժամանակահատվածում կասեցվում է: Այն վերսկսվում է սույն մասում նշված հանգամանքները վերանալու օրը:
- Ծառայության ծառայողներին սույն հոդվածով սահմանված ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Հավելավճարի հաշվարկման կարգը և հաշվարկված հավելավճարի վճարումը դադարեցնելու հիմքերը սահմանվում են վարչապետի որոշմամբ: Հաստիքային գաղտնի աշխատակիցներով համալրվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեության և գործառույթների առանձնահատկություններով պայմանավորված՝ ծառայության պետի հրամանով կարող են սահմանվել ատեստավորման անցկացման գործընթացի առանձնահատկություններ:
- Սույն հոդվածի համաձայն՝ հավելավճար հաշվարկվելու դեպքում ծառայողների համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում: Հավելավճար հաշվարկելու իրավունք ձեռք չբերելու կամ հավելավճարի վճարումը դադարելու դեպքերում ծառայողների համար հաշվարկվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը և զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները:»:
Հոդված 10. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.3-րդ հոդվածով.
«Հոդված 17.3. Ծառայողի երդումը
- Ծառայությունում ծառայության անցնող քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև, ծառայության պետի սահմանած կարգով տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում.
«Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունում` երդվում եմ.
հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքս, պահպանել պետական գաղտնիքը, արդար և անկողմնակալ իրականացնել լիազորություններս, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականություններս»:
- Ծառայության ծառայողը երդում տալիս է մեկ անգամ` անկախ նախկինում զինված ուժերում կամ պետական այլ մարմիններում ծառայելու (աշխատելու) ընթացքում երդում տալու հանգամանքից:
- Ծառայողը ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:»:
Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 18. Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունը
- Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանվածությունն իրականացվում է ազգային անվտանգության մարմիններում ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան։
- Ծառայության ծառայողները և նրանց ընտանիքի անդամները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գերատեսչական ռազմաբժշկական հաստատությունում:»:
Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածում՝
- վերնագրում «Ֆիզիկական ուժի» բառերից հետո լրացնել «գործադրման» բառով,
- 1-ին մասի 1-ին պարբերությունում «ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրել» բառերը փոխարինել «ֆիզիկական ուժ գործադրել, հատուկ միջոցներ և զենք կիրառել» բառերով, իսկ 2-րդ պարբերությունում «Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և (կամ) զենք գործադրելու» բառերը փոխարինել «Ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և (կամ) զենք կիրառելու» բառերով,
- 2-րդ մասում «Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և (կամ) զենք գործադրելիս» բառերը փախարինել «Ֆիզիկական ուժ գործադրելիս, հատուկ միջոցներ և (կամ) զենք կիրառելիս» բառերով,
- 2-րդ մասի 1-ին կետում «օգտագործելու» բառը փոխարինել «գործադրելու (կիրառելու)» բառերով,
- 2-րդ մասի 2-րդ կետում «գործադրել» բառից հետո լրացնել «(կիրառել)» բառով,
- 4-րդ մասում «ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և (կամ) հրազենի գործադրումն» բառերը փոխարինել «ֆիզիկական ուժի գործադրումը, հատուկ միջոցների և (կամ) հրազենի կիրառումն» բառերով:
Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածում՝
- վերնագրում «օգտագործումը» բառը փախարինել «կիրառումը» բառով,
- 1-ին և 3-րդ մասերում «օգտագործել» բառը փոխարինել «կիրառել» բառով,
- 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերում «վտանգին» բառը փախարինել «սպառնալիքին» բառով,
- 1-ին մասի վերջին պարբերությունում «օգտագործվել» բառը փոխարինել «կիրառվել» բառով,
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն օրենքի իմաստով հարձակում կամ հարձակման սպառնալիք է համարվում յուրաքանչյուր հարձակում կամ հարձակման սպառնալիք, որը կատարվում է ինչպես ցանկացած տեսակի զենքի կիրառմամբ, կամ այնպիսի առարկաների կիրառմամբ, որոնք կառուցվածքով նման են իսկական զենքի կամ արտաքնապես չեն տարբերվում դրանից, կամ այնպիսի առարկաների (նյութերի) կամ մեխանիզմների կիրառմամբ, որոնց օգնությամբ կարող է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնաս պատճառվել, այնպես էլ առանց դրանց:»,
- 2-րդ մասում «գործադրումը» բառը փոխարինել «կիրառումը» բառով:
Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածում՝
- վերնագրից հանել «և օգտագործումը» բառերը,
- 1-ին մասի 7-րդ կետում «օգտագործելու» բառը փոխարինել «կիրառելու» բառով,
- 2-րդ մասի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին ծառայության ծառայողը պարտավոր է անհապաղ զեկուցել իր անմիջական ղեկավարին։ Զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին Ծառայությունը անհապաղ տեղյակ է պահում տվյալ տարածքի դատախազին:»:
Հոդված 15. Օրենքի 24-րդ հոդվածից հանել «, այդ թվում՝ պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցելու դիմաց ստացվող միջոցների» բառերը:
Հոդված 16. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին հոդվածով.
«Հոդված 24.1. Ծառայության ուսումնական հաստատությունը
- Ծառայության համակարգում գործում է ուսումնական հաստատություն (ուսումնական կենտրոն):
- Ուսումնական հաստատությունում ծառայությունն իրականացվում է սույն օրենքին և զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան:
- Ծառայության ծառայողները պայմանագրային հիմունքներով սովորելու կամ վերապատրաստվելու են ուղարկվում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ (այդ թվում` ռազմաուսումնական):»:
Հոդված 17. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի №986-Ն որոշման մեջ սույն օրենքի 9-րդ հոդվածից բխող լրացումեր ու փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
- Սույն օրենքի 9-րդ հոդվածով փոփոխվող 1.-ին հոդվածի գործողությունը տարածվում է նաև այն ծառայողների վրա, ում վերաբերյալ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ատեստավորման արդյունքներով կայացվել է «ենթակա է հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը:
- Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է ______թվականի _________ ___-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» 2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-91-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասում «ու ազգային անվտանգության» բառերը փոխարինել «, ազգային անվտանգության ու պետական պահպանության» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետը և տեղակալները,» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է ______թվականի _________ ___-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության ամսին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը «ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը,» բառերից հետո լրացնել «պետական պահպանության ծառայությունում ծառայությունը,» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է ______թվականի _________ ___-ին
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասը «պայմանագրի» բառից հետո լրացնել «կամ հրամանի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է ______թվականի _________ ___-ին
«ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասի» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-600-Ն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «պետական պահպանության,» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է ______թվականի _________ ___-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասը «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «, պետական պահպանության» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է ______թվականի _________ ___-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասի» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև ազգային անվտանգության և պետական պահպանության բնագավառների պետական կառավարման լիազորված մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքի վրա, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
18.12.2023 - 03.01.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Առողջապահություն, Անվտանգություն, Սոցիալական ապահովություն, Տրանսպորտ, Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Պետական պահպանության ծառայություն
Դիտումներ` 2531
Տպել