Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ  6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 730-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (այսուհետև՝ Տեսչական մարմին) գործող ստուգաթերթերում ամրագրված են իրավական ակտերի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել կամ փոփոխության են ենթարկվել։ Հետևաբար, որպեսզի վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում տեսչական մարմինը ունենա վարչական ակտի կայացման հնարավորություն, ինչպես նաև իր գործունեության չխոչընդոտող այլ հանգամանքներ իրավական դաշտում, անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ համապատասխան ոլորտի ստուգաթերթերում։ 

  1. Առկա խնդիրները և առաջարկվող լուծումները.

2022 թվականի դեկտեմբերի 17-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության կառավարության «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նմուշառման և լաբորատոր փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 1969-Ն որոշումը, և միաժամանակ սույն  թվականի հունիսի 8-ին հավատարմագրվել է տեսչական մարմնի նմուշառման, լաբորատոր փորձաքննությունների և չափումների իրականացման վարչության փորձարկման լաբորատորիան՝ հնարավորություն ստանալով իրականացնել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի լաբորատոր փորձաքննություն, հետևաբար հաշվի առնելով օրենսդրական փոփոխությունները, անհրաժեշտություն է առաջացել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ստուգման վերաբերյալ» N 29 հավելվածի և «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և պահանջների ստուգման վերաբերյալ» N 30 հավելվածի ստուգաթերթերը խմբագրելու։   

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը: Սույն Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում կատարելագործել գործող ստուգաթերթերը և առավել արդյունավետ դարձնել իրականացվող ստուգումները:

Միաժամանակ նախագծի ընդունման նպատակն է նոր խմբագրությամբ շարադրել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ոլորտում գործող հետևյալ ստուգաթերթերը՝

  1. «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ստուգման վերաբերյալ» («ԱՏԳԱԱ 7113-7115 ծածկագիր կամ G46, G47, ՏԳՏ դասակարգչին համապատասխան») N 29 հավելվածը.
  2. «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և պահանջների ստուգման վերաբերյալ» (C24.41.3 դասակարգչին համապատասխան») N 30 հավելվածը:                                                                                                     

Հարկ է նշել, որ վերոգրյալ գործող ստուգաթերթերում առկա են մի շարք տեխնիկական խնդիրներ, ինչպես նաև օրենքի պահանջների անհարկի հղումներ, վերախմբագրման ենթակա ձևակերպումներ, ինչը նվազեցնում է ոլորտի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը։

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարումը՝ ապահովելով համապատասխան ոլորտում ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ և արդիական ստուգաթերթերի հաստատումը: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և տեսչական մարմնի կողմից համատեղ: 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: 

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

  • Քննարկվել է

    15.12.2023 - 31.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2014

Տպել