Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

   Ներկայում զարգացման ծրագրերի ձևաչափին ներկայացվող պահանջները որոշ դեպքերում ընդհանրական են, ուղղված են ոչ միայն հաստատության զարգացմանը, այլ պարունակում են հաստատության ներկա վիճակի վերաբերյալ այնպիսի մանրամասներ, որոնց՝ զարգացման ծրագրում ներառելու նպատակահարմարությունը հիմնավորված չէ: Սույն փոփոխությամբ առաջարկվում է փոփոխել պահանջներն այնպես, որ զարգացման ծրագրում արտացոլված լինեն հաստատության գործունեության կարևորագույն ուղղությունների վերլուծությունները, ինչպես նաև առաջիկա 5 տարիներին զարգացման ուղղությունները՝ հստակ նպատակներով, խնդիրներով և գործողություններով: Առաջարկվում է փոփոխել նաև զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության ձևաչափը և դրան ներկայացվող պահանջները՝ այն ամբողջությամբ համապատասխանեցնելով զարգացման ծրագրի ձևաչափին:   

  • Քննարկվել է

    15.12.2023 - 30.12.2023

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2929

Տպել

Առաջարկներ`

Քրիստինե Ղազարյան

30.12.2023

Ամուր պետության հիմքը դպրոցն է,իսկ պետությունն ու պետականությունը պահպանելը յուրաքանչյուրիս գլխավոր նպատակն է։Այսօր ուսուցիչը պետք է տիրապետի նորագույն տեխնոլոգիաներին, իմանա ուսուցման բազում մեթոդներ և հնարներ, ծանոթ լինի պետական չափորոշիչներին և առարկայական ծրագրերին, որպեսզի ուսուցումը արդյունավետ լինի։Կարծում եմ ` տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդը ևս պետք է լինի տեղեկացված, որպեսզի ճիշտ համագործակցելով` ունենան ցանկալի արդյունք։

Քրիստինե Ղազարյան

30.12.2023

Հարգելի՛ գործընկեր, շնորհակալ ենք պետության ու հասարակության զարգացման և բարելավման ուղղված անխոնջ աշխատանքի համար։Ողջունելի է,որ ղեկավարման իրավունք ունեցող անձինք նախապես ծանոթ լինեն հաստատությանը և դրան առնչվող խնդիրներին։Նախապես ունենալ ծրագիր հաստատության զարգացումը խթանելու համար։Սակայն կարծում եմ ` անհրաժեշտ է հաշվի առնել նաև զարգացման ծրագիր ներկայացնող յուրաքանչյուր անհատի անձնային որակները։

Մաքսիմ Մինասյան

26.12.2023

Հարգելի ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ, դպրոցի տնօրենի ապագա հավակնորդ իմ մտահոգությունն եմ հայտնում հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հավակնորդի զարգացման ծրագիր բովանդկային բաղադրիչների անհամաչափ և ոչ բոլորին հասանելի լինելու, ընկալման վերաբերյալ: Հանրապետությունում գործում է 1400ից ավել հանրակրթական ուսումնական հաստատություններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն առանձնահատկությունները: Մենք ողջունում ենք ամեն դրական փոփոխություն, բայց և այնպես խնդիր ունենք թյուրընկալման բազում դեպքերի: Մի պարագայում հավակնորդներն են սրտնեղում անարդար և կողմնապահ գնահատումից, գնահատողների բարձրաձայնած վերաբերմունքից, մյուս դեպքում ԿԳՄՍ նախարարության կողմից դրամաշնորհային մրցույթում հաղթող կազմակրպությունների ղեկավարները և/կամ գնահատող փորձագետները ներկայացված զարգացման ծրագրերի բովանդակությունից: Կարծում ենք խնդիրը ոչ այնքան գործընթացային է որքան ձևաչափի և դրա ընկալման տարրընթերցումներից: Ստացվում է հավակնորդների մոտ 90 և ավել տոկոսն անպիտան ծրագրեր են գրում, իսկ մոտավորապես 10 տոկոսը մի կերպ հաղթահարում է սահմանված շեմը որերրոդ փորձից: Առաջարկում ենք սահմանել այնպիսի ձևաչափ, գնահատման համակարգ, որ երկուստեք անվստահության և սրտնեղության եզրեր չստեղծի հավակնորդի և գնահատողի միջև, այլ ճիշտ հակառակը, հավակնորդին` ում զարգացման ծրագիրը չեն երաշխավորել, պարզ և հասկանալի լինի թերացումները, դրանց շտկման ճանապարհային քարտեզը: Միաժամանակ ողջյունում ենք Մասնակցային դպրոցի, որպես նորընտիր գնահատող կազմակերպություն, արված առաջարկություններն այն մասին, որ զարգացման ծրագրում որպես բովանդակային որակական բաղադրիչ նկարագրված լինեն նաև հետևյալ որոշ վերապահումներով, մասնավորապես 1) Սովորողների ակադեմիական առաջընթաց, ուսուցման ու կրթության որակի կառավարում և բարելավում։ 2) Սովորողների առաջադիմության տվյալների կառավարում, ուսուցման և գնահատման պլանավորում, առաջադիմության բարելավմանն ուղղված մանկավարժական մոտեցումների կիրառում։ 3) Սովորողների կրթական, սոցիալական, առողջապահական շահերի և իրավունքների պաշտպանություն, ժողովրդավարական արժեքային միջավայրի խթանում և բարելավում: (Խմբագրված է քանի որ, ի սկզբանե այս կետի մասնակցային, ներառական, բազմակարծիք միջավայրը ժողովրդավար կառավարման և կազմակերպման սկզբունենր են, սակայան ժողովրդավարության հատկանիշները իրենց մեջ ներառում են թափանցիկությունը, հաշվետվողականությունը և այլն, ուստի տարանջատել և որևէ ուղղորդված մասնաբաժին վերցնել հարկավոր չէ, քանի որ ժողովրդավարական մոտեցումը իր մեջ տասից ավել հատկանիշներ է պարունակում)։ 4) Ուսուցիչների ինքնակրթություն և խրախուսում, մասնագիտական զարգացման և մանկավարժական մոտեցումների կիրառման հնարավորությունների ընդլայնում։ (Խմբագրված է քանի որ, 4-րդ կետում մատնանշված՝ «անհրաժեշտ մարդկային, ժամանակային և նյութատեխնիկական ռեսուրսների օգտագործման առաջնահերթությունների սահմանում» արտահայտությամբ ենթադրյալ պահանջը որը առաջարկվում է գրվել հավակնորդի կողմից անչափելի է և սուբյեկտիվ գնահատման տեղիք է տալիս)։ Ինչպես նաև ձեր կողմից տրված եզրակացությունից կարելի է ենթադրել որ վերը թվարկած կետերը արտացոլված են լինելու բովանդակության մեջ (նպատակ, խնդիր, գործողություն), ըստ այդմ առաջարկում ենք գնահատման ձևաչափի մշակման գործընթացում մեր կողմից մատնանշված կետերի առանձնահատկությունները սահմանել հաշվի առնելով․ 1․ Արդյոք ներկայացված իրավիճակի վերլուծությունից պարզ կդառնա, անհրաժեշտ է արդյոք որպես առանձին նպատակդրում որևէ չափ անդրադառնել այդ կետերին։ Ինչը չի վտանգի բարձր գնահատական ստանալու հավակնության, քանի որ տվյալ կետի պահանջները արդեն իսկ բավարար են հիմք ընդունելու ներկայացված նկարագրական վերլուծությունը։ 2․ Որևէ կետին վերաբերող ուղիղ նպատակդրամն բացակայությունը, դեռ չի ենթադրի, որ դրան այլ կետերի մեջ անդրադարձ չի արվել, քանի որ հնարավոր է տարբերակ որտեղ ժողովրդավարական մոտեցումները արդեն իսկ ներկայացված են։ Մասնավորապես՝ որոշումներ կայացնելու, կարիքի գնահատելու, կառավարմն և խորհրդակցական մարմնում մասնակցությունն ապահովելի և նմանատիպ այլ գործառույթներում և միջոցառումներում։ 3․ Եթե տվյալ կետերին անդրադարձել են մեկից ավել նպատակներով, կամ խնդիրներով, հնարավորություն ընձեռի հավաքելու ավելի բարձր գնահատականներ։ Իսկ եթե տվյալ կետերին անդրադարձել են միայն գործողությունների միջոցով, կամ գործողությունների մեջ, գնահատվեն ավելի ցածր միավորներով։ Ակընկալում ենք, որ զարգացման ծրագրի ձևաչափին զուգահեռ գնահատման ձևաչաի մշակման գործընթացում հաշվի կառնվեն նաև ձևաչափի բաղադրիչների չհակասող, սակայն ստեղծագործական առանձնահատկություններով մոտեցումներին համահունչ զարգացման ծրագրեր, որոնք ըստ էության ցածր չեն գնահատվի։

Տեսնել ավելին