Լրամշակման փուլում է
ԱՎԵՏԻՍ ՏԻԳՐԱՆԻ ԳԱՐԱԿԱՎՈՒՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՎԵՏԻՍ ՏԻԳՐԱՆԻ ԳԱՐԱԿԱՎՈՒՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ավետիս Տիգրանի Գարակավուրին Հայաստանի Հանրապետության նախագահի 2023 թվականի հոկտեմբերի 16-ի N ՆՀ -322-Ա հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել:
Ավետիս Տիգրանի Գարակավուրը հանդես է գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու է բասկետբոլի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցաշարերին:
Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել Ավետիս Տիգրանի Գարակավուրին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը:
Ավետիս Տիգրանի Գարակավուրը հաշվառված է ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ զինվորական կոմիսարիատում:
«Ավետիս Տիգրանի Գարակավուրին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում
-
Քննարկվել է
14.12.2023 - 29.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
Դիտումներ` 1807
Տպել