Հիշել նախագիծը

ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

<<—->>--------- 2023 թվականի N-————Ն

 

ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 15-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

<<--->>------2023 թվականի N----- Ն որոշման

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ

 

1․ Սույն պահանջներով սահմանվում են ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները։

2․ Գնման գործընթացի միջոցով ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների (այսուհետ՝ ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներ) սպասարկումը կազմակերպվում է «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան։

3․ Ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների տեխնիկական բնութագիրը սահմանվում է աղյուսակ 1-ում նախատեսված չափորոշիչներին համապատասխան։

Աղյուսակ 1

№ Հ/Հ

Անվանումը

1

Ընդհանուր պահանջներ՝

-          Շարժակազմի տիպ

-          Շարժակազմի տեսակ

-          Արտադրման տարեթիվ

-          Պահանջվող նորմատիվ իրավական ակտերին համապատասխանություն

1.1

Տեղատարողություն՝

- ընդհանուր տեղատարողություն

- նստատեղերի քանակ

- շարժակազմի սրահում հաշմանդամություն ունեցող անձանց համար կահավորված նստատեղերի քանակ

1.2

Շարժակազմի չափսեր

1.2.1

Չափսեր՝

-          երկարություն, մմ․

-          լայնություն, մմ․

-          բարձրություն, մմ․

1.3

Այլ չափեր

1.3.1

Հատակի բարձրությունը երթևեկելի մասից, մմ

1.3.2

Թույլատրելի առավելագույն քաշը ոչ ավելի, տոննա

1.3.3

Գետնից նվազագույն բարձրությունը ոչ պակաս, մմ-ից

1.3.4

Մոտեցման և հեռացման անկյուններ ոչ պակաս, աստիճան (՛)

2

Շարժիչ

2.1

Շարժիչի տեսակ

2.2

Շարժիչի հզորություն, կՎտ

2.3

Բնապահպանական դաս

2.4

Օգտագործված վառելիքի տեսակ

2.5

Շարժիչի տեղակայման վայրի պահանջներ

2.6

Վառելիքի մատակարարման համակարգի պահանջներ

2.7

Վառելիքի խնայողության պահանջներ

3

Փոխանցման տուփ և ղեկային համակարգ

3.1

Փոխանցման տուփ

3.2

Կամրջակներ

3.3

Ղեկային կառավարման համակարգ

4․

Կախոցներ

5․

Անիվներ

5.1

Անվադողեր

5.2

Անիվներ

6․

Արգելակման համակարգ

6.1

Աշխատանքային ռեժիմի պահանջներ

6.2

Կայանման ռեժիմի պահանջներ

6.3

Պահեստային մասերի պահանջներ

6.4

Օժանդակ պահանջներ

7․

Թափք

7.1.

Դռներ

7.2.

Բռնակներ և ձողեր

7.3․

Թափքի ներկում

7.4․

Ուղևորի կողային դռան շարժիչ մեխանիզմ

8.

Սրահ

8.1

Հատակ

8.2

Ապակիներ՝ դիմապակի, կողային և հետևի ապակիներ

8.3

Սրահի միջնորմ, վարորդի նստատեղի տարանջատում և դռների մուտք

8.4

Էլեկտրոնային ենթակարգավորման սարքավորումների և տեղակայման  համար սահմանված չափորոշիչներ

8.5.

Վարորդին դուռը բացելու ազդանշան տալու սեղմակոճակ

8.6.

Հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման-իջեցման մուտքի մատչելիության ապահովում

8.7

Ուղևորների տեղեկատվական համակարգ

8.8

Ուղևորների նստատեղեր

8.9

Վարորդի խցիկ և աշխատանքային վայր

9.

Տաքացման, հովացման և օդափոխության համակարգեր

9.1

Նախնական տաքացում և ներքին ջեռուցման համակարգ

9.2

Օդորակիչ և ջեռուցման համակարգ

10.

Էլեկտրասարքավորումներ

10.1.

Ցանցում անվանական լարումը, Վ

10.2.

Վերալիցքավորվող մարտկոցներ

11.

Էլեկտրոնային համակարգեր

12

Հակահրդեհային համակարգ

12․1

Սրահում

12․2

Վարորդի խցիկում

13

Հետին տեսանելիության հայելի

14

Քարշակ սարք

15

Շարժակազմի գույնը՝ ըստ RAL կատալոգի

 

4․ Ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիների սխեմաները և չվացուցակները պետք է պարունակեն աղյուսակ 2-ով և աղյուսակ 3-ով նախատեսված  տեղեկատվությունը։

          5․ Ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիների երթերի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը սահմանվում է աղյուսակ 4-ում, իսկ երթուղիների սպասարկման գրաֆիկի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը՝ աղյուսակ 5-ում։

Աղյուսակ 2

№ (ID) Երթուղի

 
 

Տրանսպորտային միջոցների նախատեսված քանակ

 
 

Տրանսպորտային միջոցների նվազագույն քանակ

 
 

Երթուղու ուղեգիծ

 
 

Սկզբնակետ

 
 

Վերջնակետ

 
 

Երթուղու ուղեգծի երկարություն (կմ)

 
 

Երթուղու ուղեգիծ

 

 
 

Հետադարձ երթուղու ուղեգիծ

 

 
 

Շրջանաձև երթուղու ուղեգիծ

 

 
 

 

Աղյուսակ 3

№ (ID) Կանգառի կետեր

Կանգառի կետերի անվանումը

Երթուղու լայնության կոորդինատներ

Երթուղու երկարության կոորդինատներ

Երթուղու կուտակային երկարությունը, կմ

Կանգառների միջև հեռավորությունը, կմ

 
 
 
 
 
 
 
 

1

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

23

Շրջադարձ

 

 

 

 

 

 

Աղյուսակ 4

Ժամանակացույցի տեսակը (ID)

Օրվա Ժամեր

Երթուղու ուղղություն

Հակադարձ ուղղություն

 

Երթերի քանակ

Ժամանակահատվածը նախորդ մեքենայի մեկնումից հետո (րոպե)

Երթերի քանակ

Ժամանակահատվածը նախորդ մեքենայի մեկնումից հետո (րոպե)

 
 
 
 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երթերի քանակ

 

 

 

 

 

 

Աղյուսակ 5

Տարեթիվ

Ավտոբուսային կիլոմետրերի նվազագույն քանակ (կմ)

Ավտոբուսային կիլոմետրերի առավելագույն քանակ (կմ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    14.12.2023 - 29.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2051

Տպել

Առաջարկներ`

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

26.12.2023

Ընդհանուր առմամբ որոշման նախագծի հավելվածը ոչ մի առընչություն չունի ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպմանը ներկայացվող պահանջներին, հիմնական հարցերը և խնդիրները մնացել են չկանոնակարգված, դրանք հիմնականում, մեր կողմից ներկայացված են Հայաստանի Հանրապետության կառավարության «100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ տրամադրված դիրքորոշմամբ։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

26.12.2023

3. Որոշման նախագծով հաստատվող հավելվածի 3-րդ կետով սահմանվում է, որ ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների տեխնիկական բնութագիրը պետք է սահմանվի աղյուսակ 1-ում նախատեսված չափորոշիչներին համապատասխան, սակայն աղյուսակ 1-ով չափորոշիչներ սահմանված չեն, նշվածները չափորոշիչներ կդառնան երբ կոնկրետ կսահմանվեն դրանց սահմանաչափերը կամ նախատեսվող պարամետրերը։ Որոշման նախագծով հաստատվող հավելվածի 3-րդ կետը (համապատասխանաբար 1-ին աղյուսակը) անհրաժեշտ է հանել, քանի որ այն կարող է միայն խորհրդատվական բնույթ կրել։ Տեխնիկական բնութագիրը սահմանող «չափորոշիչները» ներկայացված են սպառիչ և նման կերպով «չափորոշիչների» սահմանումը կարող է առաջ բերել համայնքային փոխադրումների համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների և դրանց շահագործման համար անհրաժեշտ սարք-սարքավումների այլ «չափորոշիչների» սահմանման հնարավոր չլինելուն, նեղացնելով՝ ընտրվող տրանսպորտային միջոցների շրջանակը։ Միաժամանակ այն չի արտացոլում էլեկտրական ավտոբուսներին, ջրածնային վառելիքով շահագործվող ավտոբուսներին, դրանց լիցքավորման կայաններին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի մարտի 30-ի N7-Ն «Հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային համակարգի և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների հարմարեցման ծրագրի հիմնական սկզբունքներն ու լրացուցիչ պահանջները հաստատելու մասին» հրամանի ամբողջական պահանջներին։ Կարծում եմ, որ ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավվող տրանսպորտային միջոցների տեխնիկական բնութագիրը պետք է համայնքում հանրային լայն քննարկման առարկա հանդիսանա։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

26.12.2023

2. Որոշման նախագծով հաստատվող հավելվածի 5-րդ կետով սահմանվում է, որ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթերի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը սահմանվում է աղյուսակ 4-ում, իսկ երթուղիների սպասարկման գրաֆիկի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը՝ աղյուսակ 5-ում, այնինչ «երթերի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը» սահմանվում է չվացուցակով, տե՛ս օրենքում սահմանված «չվացուցակ» հասկացությունը, իսկ «սպասարկման գրաֆիկ»-ը նույն հասկացությամբ սահմանված «ժամանակացույց»-ն է, նույն գաղափարը այլ տերմիններով և տարբեր աղյուսակների միջոցով սահմանելու անհրաժեշտություն չկա, հատկապես, որ դրանք հակասում են օրենքով սահմանված պահանջներին։ Հետևաբար, որոշման նախագծով հաստատվող հավելվածի 4-րդ կետը (համապատասխանաբար 4-րդ և 5-րդ աղյուսակները) անհրաժեշտ է հանել։

Տեսնել ավելին