Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1976-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N1414-Ն որոշմամբ (ուժի մեջ է 2023 թվականի սեպտեմբերի 3-ից) սահմանվել է, որ ՀԴՄ կիրառողները հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում ՀԴՄ-ի միջոցով կամ ՀԴՄ-ին միացված ծրագրային և (կամ) տեխնիկական միջոցներով ապահովում են այդ հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան: Միաժամանակ, նույն որոշմամբ սահմանվել է նաև, որ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում այդ ապրանքների վրա առկա հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվությունը չփոխանցելը հարկային մարմնի միասնական շտեմարան համարվել է որպես ՀԴՄ-ի կիրառության կանոնների խախտում։

ՀՀ հարկային օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված են  հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պարտադիր տպագրման ենթակա տեղեկատվությունը (տվյալները), որում սակայն բացակայում է հսկիչ (նույնականացման) նշանների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը (տվյալները):

Ըստ էության, քանի որ արդեն իսկ ներդրված է հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգը, որի հիմնական նպատակը հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորված ապրանքների շրջանառության բոլոր փուլերի գրանցման հնարավորությունն ապահովվելն է, նշված շղթայի նկատմամբ հարկային մարմնի կողմից համապատասխան հսկողական գործիքների կիրառման արդյունավետության ապահովման նպատակով անհրաժեշտ է, որպեսզի վաճառվող ապրանքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունն արտացոլված լինի ՀԴՄ կտրոնի վրա, որը հնարավորություն կտա ստուգման (ուսումնասիրության) ընթացքում տեղում պարզել հսկիչ (նույնականացման) նշանների վերաբերյալ տեղեկատվության արտացոլման և հարկային մարմին փոխանցման հանգամանքները:

  • Քննարկվել է

    14.12.2023 - 29.12.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2521

Տպել

Առաջարկներ`

Կարեն Ավագյան

14.12.2023

Մինչև առևտրային գաղտնիքի մասին լիարժեք օրենքի ընդունումը , բիզնեսների կողմից տվյալների տրամադրման, հավաքագրման ու դրանց լիարժեք չլինելու դեպքում պատժամիջոցների ցանկացած կիրառություն մեկ դարպասներով տուգանայինների կիրառման խաղը է ու բիզնեսը երկար չի դիմանա։ Հասկացանք , որ բիզնեսն հարկային գործակալէ նաև ու ունի որոշակի հասարակական պարտավորություններ ։ Բայց ոչ ոք պարտավոր չէ իր դեմ ցուցմունք տալ կամ հաղորդել տեղեկություններ , որոնք կօգտագործվե իր դեմու կառաջացնեն հետևանքներ ու դա սահմանադրական իրավունք է ։ Պետությունը պարտավոր է նաև այդ իրավունքներն ապահովելու ուղղությամբ աշխատել ։

Սամսոն

14.12.2023

Дети в подвале играли в гестапо: Зверски замучен сантехник Потапов

Վահագն Վարդումյան

14.12.2023

Маленький мальчик нашел пулемет. Больше в деревне никто не живет, Кроме деда Архимеда, У которого торпеда.

Տեսնել ավելին