Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

--- դեկտեմբերի 2023 թվականի, N --- -Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) Հավելվածում կատարել հետևյալ լրացումները.

1) Որոշման Հավելվածի 17-րդ կետում «ենթակա է պետական-իրավական փորձաքննության» բառերից հետո լրացնել «, ներառյալ՝ Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության որոշման» բառերը.

2) 20-րդ կետի 2-րդ ենթակետում «ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին» բառերից հետո լրացնել «, իսկ Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկումն ապահովելու նպատակով մշակված նորմատիվ իրավական ակտի նախագծին կցվող հիմնավորման մեջ ներառելով նաև առանձին նշում Եվրոպական միության մոտարկման ենթակա օրենսդրության մասին, որը ներառում է մոտարկման ենթակա իրավական ակտի վերնագիրը, համարը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և ներկայացված նախագծի՝ Եվրոպական միության օրենսդրությանը համապատասխանեցման կամ մասնակի համապատասխանեցման (նաև չհամապատասխանեցման) պատճառների վերաբերյալ.

3) 22-րդ կետի 2-րդ նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝

«Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման նպատակով մշակված նախագծերի դեպքում Արդարադատության նախարարությունը նախագիծը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ է ներկայացնում մոտարկման համապատասխանության վերաբերյալ իր կարծիքը».

4) 23-րդ կետի 5-րդ նախադասությունում «բովանդակային փորձաքննություն» բառերից հետո լրացնել, «(բովանդակային փորձաքննությամբ անդրադարձ չկատարելով Եվրոպական միության օրենսդրության մոտարկման համապատասխանությանը)»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  • Քննարկվել է

    13.12.2023 - 28.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1753

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

14.12.2023

Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Նախագծին կողմ ենք: Միաժամանակ կարծում ենք, որ քննարկվող փորձաքննությանը մասնակից պետք է դառնան նաև քաղաքացիական հասարակության մասնագիտացած կազմակերպություններն՝ իրենց առաքելությունների ու իրկանացված ծրագրերի շրջանականերում: Ընդ որում, այդ աշխատանքը պետք է վարձատրվի: Հետևապես առաջարկում ենք փորձաքննության նախատեսվող կարգում սահմանել, որ ՀՀ օրենսդրությունը եվրոպական օրենսդրությանը մոտարկելու վերաբերյալ փորձաքննությանը մասնակից պետք է դառնան համապատասխան չափանիշերին համապատասխանող և փորձառություն ունեցող ՔՀԿ-ները և նրանք այդ աշխատանքի համար պետք է վարձատրվեն:

Տեսնել ավելին