«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Նախագծի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությամբ, որով հնարավոր կլինի ՀՀ վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 1230-Ն որոշման դրույթները տարածել նաև պետական կառավարման համակարգի մարմիններ չհանդիսացող պետական մարմինների վրա:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Պետական կառավարման համակարգի մարմիններում ծառայող պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց օտարերկրյա պետություններ գործուղումների իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 1230-Ն որոշմամբ:
Որոշման գործող կարգավորումները սակայն չեն տարածվում պետական կառավարման համակարգի մարմիններ չհամարվող պետական մարմինների վրա, որտեղ օտարերկրյա պետություններ գործուղումները պակաս կարևորություն չեն ներկայացնում, ինչպես նաև, երբ գործուղման ծախսերն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Պետական մարմինների գործուղումների, գործուղումների մասին հաշվետվություններ ներկայացնելու հարցում միասնականություն ապահովելու և առկա բացը լրացնելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան օրենքում նախատեսել լիազորող նորմ, որով, հնարավոր կլինի օտարերկրյա պետություններ գործուղումների իրականացման հետ կապված հարաբերությունները տարածել նաև այլ պետական մարմինների վրա՝ անկախ պետական մարմնի ստեղծման ձևից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում՝ օրենքում համապատասխան լիազորող նորմի առկայության պայմաններում, ՀՀ վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 1230-Ն որոշման կարգավորումները տարածելի կլինեն նաև պետական կառավարման համակարգի մարմիններ չհանդիսացող պետական մարմինների նկատմամբ և որոշմամբ հաստատված կարգին համապատասխան՝ կներկայացվեն օտարերկրյա պետություններ գործուղման արդյունքների, ծախսերի և վերջնահաշվարկի մասին հաշվետվություններ:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
* Նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետի թիվ 02/10.39/35553-2023 հանձնարարականը (կցվում է):
- Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։
-
Քննարկվել է
13.12.2023 - 28.12.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Կառավարչական իրավահարաբերություն
-
Նախարարություն
Արտաքին գործերի նախարարություն
Դիտումներ` 1794
Տպել