ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Կողմ
-
2 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
2023 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունվել է ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» ՀՕ-301-Ն օրենքը, որով հստակեցվել են հարկադիր կատարողին առանց իր համաձայնության այլ հավասարազոր պաշտոնի փոխադրելու դեպքերը։
Ընդ որում, օրենքով սահմանվել է, որ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված փոխադրման դեպքերը սահմանվում են Կառավարության որոշմամբ։
2․ Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները․
Նախագծով առաջարկվում է հաստատել ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված զբաղեցրած պաշտոնից առանց հարկադիր կատարողի համաձայնության հավասարազոր այլ պաշտոնի փոխադրելու դեպքերը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացող խնդիրներով, որոնք պայմանավորված են թափուր պաշտոնները համալրելու կամ ստորաբաժանման հաստիքների քանակի փոփոխության անհրաժեշտություն առաջանալու դեպքում հարկադիր կատարողի համաձայնության բացակայության գործոնով։
Նման իրավիճակներ ի թիվս այլնի կարող են առաջանալ մի ստորաբաժանումում կատարողական վարույթների թվի աճի կամ մասնագիտական բարձր հմտություններ և փորձառություն պահանջող կատարողական վարույթների առկայության դեպքում։ Արդյունքում, հարկադիր կատարողներին փոխադրելու միջոցով կբարձրանա նաև աշխատանքի արդյունավետությունը և կհավասարակշռվի բաժինների ծանրաբեռնվածությունը։ Ներկայումս Ծառայությունում գործող ստորաբաժանումներից մի մասում առկա հարկադիր կատարողի թափուր հաստիքների թիվը գերազանցում է 30 տոկոսը, իսկ Ծառայությունում հարկադիր կատարողների թափուր հաստիքների թիվը կազմում է ընդհանուրի13,5 տոկոսը։
Ավելին, ուսումնասիրելով 2023թ․ ընթացքում հարկադիր կատարողների ընթացիկ կատարողական վարույթների վիճակագրությունը (կցվում է), պարզ է դառնում, որ որոշ բաժիններում առկա է լուրջ ծանրաբեռնվածություն, որի արդյունքում կարող է վտանգվել վերջիններիս աշխատանքի արդյունավետությունը՝ առաջացնելով կատարողական վարույթի կողմերի արդարացի դժգոհությունը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։
4․ Օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում։
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունված ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» ՀՕ-301-Ն օրենքից։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 19-րդ կետով սահմանված՝ կատարողական վարույթի արդյունավետության բարձրացման միջոցառման իրականացմամբ։
-
Քննարկվել է
13.12.2023 - 28.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Աշխատանք և զբաղվածություն, Դատական ակտերի հարկադիր կատարում, Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 1653
Տպել