ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
« ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՅՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ |
Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2024թ.բյուջեն հաստատելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծը մշակվել է <<Տեղական ինքնակառամարման մասին >>օրենքի,<<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> օրենքի պահանջներին համապատասխան:
Բյուջեի նախագիծը կազմվել է հիմք ընդունելով խնայողականության ,արդյունավետության ,հաշվեկշռվածության ,թափանցիկության ,հավաստիության սկզբունքները:
Համայնքի բյուջեն համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված եկամուտների/մուտքերի/ ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է , որը նպատակաուղղվում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տեղական ինքանակառավարման մարմինների՝ օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը:
Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի:Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվում է համեմատական մեթոդով նախորդ տարվա ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների և ունեցած տվյալների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համայնքի համաչափ և կայուն զարգացմանը,բնակչության կենսական շահերի ապահովմանը:Ակունք համայնքի բյուջեի նախագծում /այսուհետ՝նախագիծ/ եկամուտների և ծախսերի ընդհանուր գումարը ծրագրվել է 480956.6 հազար դրամ , դեֆիցիտը /պակասուրդը/ 0.0 հազար դրամ:
Յուրաքանչյուր տարի համայնքի բյուջեն հաստատում է համայնքի ավագանին որի արդյունքում ակնկալվում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում և արդյունքների ձեռք բերում:
- Բյուջեի եկամուտների կանխատեսում
Ակունք համայնքի 2024թ. բյուջեի վարչական մասի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը կազմել է 480956․6 հազ.դրամ,գերազանցելով նախորդ տարվա պլանավորված բյուջեն 26,8 %-ով, որը կազմում է 101662․3 հազ.դրամ:Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 168818 հազ.դրամ՝ նախորդ տարվա հաստատված բյուջեի 134400 հազ.դրամի փոխարեն, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 25,6%-ով: Նախագծով ներկայացված եկամուտները բաղկացած են ներքոհիշյալ եկամտատեսակներից իրենց վերլուծություններով՝
1.Հարկեր և տուրքեր
Հարկային եկամուտները ծրագրվել են 87500 հազ.դրամ կամ 2023թ.հաստատված ցուցանիշից 9900 հազ.դրամով ավել որը կազմում է 12,7% ։2024թ.հարկային եկամուտների հիմքում ընկած է 2023թ. կատարողականը,համայնքում հարկերի հավաքագրման հետևողականությունն ու արդյունավետությունը:Հարկային եկամուտների աճը պայմանավորված է անշարժ գույքի հարկի,փոխադրամիջոցների գույքահարկի ավելացմամբ: :Տեղական տուրքերը կանխատեսվել են 5318 .0հազար դրամ, 2023թ. հաստատված բյուջեի 4000.0 հազար դրամի փոխարեն,ապահովելով 1318հազ․ դրամ կամ 32,9% աճ ,որը պայմանավորված է համայնքի տարածքում նոր շենքերի,շինությունների թույլտվության ,ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվությունների ավելացմամբ:
2.Պաշտոնական դրամաշնորհներ
ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիայի պլանային թիվը 2024 թ․ բյուջեի նախագծով նախատեսվել է 312138,6 հազար դրամ,2023թ. 244894,3 հազար դրամի փոխարեն ապահովելով 67244․3 հազար դրամ կամ 27,4% աճ:
3.Այլ եկամուտներ
Այլ եկամուտները 2024.բյուջեւոմ կանխատեսվել են 76000 հազ.դրամ ,2023թ.հաստատված բյուջեի 56800 հազ.դրամի փոխարեն ապահովելով 19200 հազար դրամ կամ 33,8% աճ: Այլ եկամուտները իրենց մեջ ներառում են համայնքի սեփականություն համարվող հողի և գույքի վարձակալությունից եկամուտները,վարչական գանձումները՝ այդ թվում տեղական վճարները ՝ աճուրդների և մրցույթների մասնակցության համար, աղբահանության համար և Ակունք համայնքի բնակավայրերում խմելու ջրի դիմաց ,տույժեր տուգանքներ:
2.Բյուջեի ծախսերի պլանավորում
Ակունք համայնքի 2024թ. բյուջեի ծախսերի ընդհանուր գումարը նախագծում ծրագրվել է 480956,6 հազար դրամ ՝վարչական բյուջեն , իսկ 300000.0հազար դրամ գումարը կազմում է ֆոնդային բյուջեն՝ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի համար,որը ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի պլանային կանխատեսումն է:Այն ավելի ճշգրիտ կներկայացվի տարեվերջի մնացորդը վերջնական լինելու դեպքում:
Նախատեսվող բյուջետային ծախսերը բաժին են ընկնում ստորև բերված ոլորտներին
1.1.1.51 գործառնական դասակարգմամբ բացված օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարում ծրագրով նախատեսվել է 201170.0 հազ դրամ , որից 195670.0 հազ դրամի ծախս պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական հոդվածներով,իսկ ֆոնդային բյուջեի տնտեսագիտական հոդվածներով ՝ 5500հազ.դրամ :Աշխատողների աշխատավարձերի,հավելավճարների գծով ՝ հոդվածով նախատեսվել է 150000.0 հազ,դրամ ,իսկ պարգևատրումներ,դրամական խրախուսումներ հոդվածով՝10500,0 հազ.դրամ , էներգետիկ.կոմունալ ,կապի ,աշխատակազմի մասնագիտական զարգացման ,կառավարչական ,ներկայացուցչական ,ընդհանուր բնույթի, մասնագիտական ծառայությունների գծով՝ 19680.հազ.դրամ
Ապահովագրական,ներքին ,արտասահամյան գործողումների , ,ընթացիկ նորոգումների հետ կապված ծախսերի գծով՝ 5000.0հազ.դրամ
Գրասենյակային,տրանսպորտային ,կենցաղային ու հատուկ նպատակային նյութերի գծով՝10490 հազ.դրամ գումար:
1.3.3.51 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ ծրագրով՝ համակարգչային ծառայություններ հոդվածով նախատեսվել է 1700.0 հազ.դրամ :
1.5.1.51 ընդհանուր բնույթի հետազոտական և նախագծային աշխատանքներ ծրագրով՝ 2000.0 հազ.դրամ , որից 2000.0հազ.դրամ ծախս ֆոնդային բյուջեի հոդվածներով:
1.6.1.51 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ ծրագրով ՝ 101900.0հազ.դրամ որից 74400.0 հազ դրամի ծախս պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական հոդվածներով, իսկ 27500.0հազ.դրամ ծախս ֆոնդային բյուջեի հոդվածներով:
2.2.1.51 քաղաքացիական պաշտպանություն ծրագրով ՝300 հազ.դրամ
3.2.1.51 փրկարար ծառայություն ծրագրով ՝ 1700.0 հազ.դրամ անհետաձգելի,արտակարգ իրավիճակների,տարերային աղետների ժամանակ բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար
4.2.1.51 գյուղատնեսություն ծրագրով՝6000.0 հազ.դրամ,որից ,5000 հազ դրամի ծախս պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական հոդվածներով, իսկ 1000.0հազ.դրամը նախատեսվել է ծախս ֆոնդային բյուջեի հոդվածներով: 4.2.4.51 ոռոգում ծրագրով ՝ 800.հազ.դրամ
4.5.1. 51 ճանապարհային տրանսպորտ ծրագրով ՝ 149000.0 հազ.դրամ,որից 5000 հազ դրամի ծախս պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական հոդվածներով ընթացիկ նորոգումների,ընդհանուր բնույթի ծառայությունների,մասնագիտական ծառայությունների և հատուկ նպատակային նյութերի համար,իսկ 144000.0հազ.դրամ գումարը նախատեսվել է Ակունք համայնքի բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար
5.1.1.51 աղբահանություն ծրագրով նախատեսվել է40000.0 հազ.դրամ որից 30900 հազ դրամի ծախս պլանավորվել է կոմունալ ծառայությունների,գույքի վարձակալության ,ընդհանուր բնույթի ծառայությունների համար ,դիզ,վառելանյութի համար համար,իսկ 9100 հազ.դրամ գումարը նախատեսվել է գույքի և այլ սարքավորումների համար ֆոնդային բյուջեի հոդվածներով:
5.3.1.51 շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքար ծրագրով ՝ 500.հազ.դրամ
6.3.1.51 ջրամատակարարում ծրագրով նախատեսվել է 83900.0հազ.դրամ,որից 4500 հազ դրամի ծախս պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական հոդվածներով՝ վարձակալության,ընթացիկ նորոգումների, և հատուկ նպատակային նյութերի համար ,իսկ ֆոնդային բյուջեի հոդվածներով՝ 25000.0 հազ. դրամ գումարը Լեռնագյուղ կոչվող սարատեղում բարձրավոլտ հոսանքնագծերի անցկացման համար , 21900.0 հազ.դրամ բնակավայրերում ջրամատակարարման համակարգի բարելավման համար,32500.0հազ.դրամ գումարը կոյուղի մաքրող ավտոմեքենայի ձեռք բերման համար
6.4.1.51 փողոցային լուսավորություն ծրագրով նախատեսվել է 21400.0 հազ.դրամ ,որից 17900 հազ.դրամի ծախս պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական հոդվածներով՝ էներգետիկ ծառայությունների ,ընթացիկ նորոգումների և հատուկ նպատակային նյութերի համար,իսկ 3500.0 հազ.դրամի ծախս ֆոնդային բյուջեի ՝վարչական սարքավորումներ հոդվածով լեդ լույսերի ձեռք բերման համար:
8.2.3.51 մշակույթի տներ,ակումբներ ,կենտրոններ ծրագրով նախատեսվել է 2900.0հազ.դրամ ,որից 1900.0 հազ.դրամի ծախս պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական հոդվածներով՝ ընդհանուր բնույթի ծառայությունների և հատուկ նպատակային նյութերի համար ,իսկ 1000.0հազ.դրամի ծախս ՝ֆոնդային բյուջեի շենք շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածով
8.2.4.51 այլ մշակույթային կազմակերպություններ ծրագրով նախատեսվել է 2500.0հազ.դրամ դրամի ծախս,որը պլանավորվել է վարչական բյուջեի ընդհանուր բնույթի ծառայություններ տնտեսագիտական հոդվածով:
8.2.7.51 հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում,պահպանում՝3500.0հազ.դրամ ,որից 1500.0 հազ.դրամի ծախս պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական՝ շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման հոդվածով , իսկ 2000,0հազ.դրամի ծախս ֆոնդային բյուջով ՝ շենք շինությունների կառուցման համար 1000.0հազ դրամ և շենք շինությունների կապիտալ վերանորոգման համար ՝1000,0 հազ.դրամ :
8.3.3. 51 տեղեկատվության ձեռք բերում ծրագրով ՝1000.0 հազ.դրամ
8.4.1.51 երիտասարդական ծրագրեր ՝ 3300.0 հազ.դրամ
8.4.2.51 քաղ.կուսակցություններ,հասարակական կազմակերպություններ ,արհմիություններ ծրագրով՝ 3500.0հազ.դրամ
9.1.1.51 նախադպրոցական կրթություն ծրագրով նախատեսվել է 108000.0հազ.դրամ , որից 83000.0 հազ.դրամի ծախս պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական՝ սուբսիդիաներ մանկապարտեզներին հոդվածով 80000.0հազ.դրամ գումար ,1000.0հազ դրամ դրամ՝ մասնագիտական ծառայություններին , հատուկ նպատակային նյութերին՝2000.0 հազ.դրամ , իսկ ֆոնդային բյուջեի հոդվածներով նախատեսվել է 25000.0 հազ.դրամ գումար:
9.2.2.51 միջնակարգ կրթություն ծրագրով՝ 3000.0 հազ.դրամ
9.4.1.51 բարձրագույն մասնագիտական կրթություն ծրագրով ՝500.0հազ.դրամ
10.7.1.51 սոցիալական հատուկ արտոնություններ ծրագրով ՝7000.0 հազ.դրամ
11.1.2. համայնքի բյուջեի վարչական մասում պահուստային ֆոնդ ծրագրով նախատեսել ենք 35386,6 հազ.դրամ:
Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 7,4%_ի չափով՝ապահովելով <<ՀՀ բյուջետային համակարգի մասին >>օրենքի 29-րդ հոդվածի պահանջները:
-
Քննարկվել է
12.12.2023 - 03.01.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարան
Դիտումներ` 1805
Տպել