ՀԻՄՆԱՍՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
|
Համաձայն գործող օրենսդրության,համայնքի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանում է համայնքի ավագանին,համայնքի ղեկավարի ներկայացմամբ մինչև համայնքի տարեկան բյուջեի հաստատելը:
Համայնքի կողմից Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրականացվող տնտեսական գործունեությանը նպաստելու,բարենպաստ տնտեսական միջավայր ստեղծելու համար սույն որոշման նախագծով նախատեսված է ավագանու կողմից սահմանվող մի շարք արտոնություններ՝ դրույքաչափերի նկատմամբ օրենքով սահմանված գործակիցների կիրառում:
Ուստի անհրաժեշտ է մինչև համայնքի տարեկան բյուջեի հաստատելը ներկայացնել ավագանու հաստատմանը 2024 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին համայնքի ավագանու որոշման նախագիծ:
-
Քննարկվել է
12.12.2023 - 03.01.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարան
Դիտումներ` 1571
Տպել