ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի փոփոխությունների անհրաժեշտությունը
«ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մաին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացնելը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի մայիսի 11-ի «Նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկը հաստատելու մասին» N 20-Ն հրամանի ընդունումով ՝ առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 57-Ն հրամանի թիվ 2 հավելվածով հաստատված ցանկի փոխարեն, որը ուժը կորցրած է ճանաչվել։ Հաստատված նոր ցանկով որոշ ծառայություններ դուրս են եկել նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ցանկից, մասնավորապես՝ «Արթրոսկոպիկ վիրահատություններ» և «Շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР)՝ բիպոլյար կամ լազերային եղանակով» ծառայությունները, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն որոշումների մեջ անհրաժեշտություն է առաջացել կատարել հրամանից բխող փոփոխություններ՝ ներառված որոշ ծառայությունների մասով դրանք կոնկրետացնել և տալ բացվածքներ։
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել ներկայացնել «Մի շարք կառավարության որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, վերջիններիս բովանդակությունը համապատասխանեցնելով առողջապահաության նախարարի 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 20-Ն հրամանով հաստատված ցանկին։
2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագծի մշակմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցները:
3. Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունումը հնարավորություն է տալիս համապատասխանեցնել նորմատիվ իրավական ակտերի դրույթները։
4. Նախագծի ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում փոփոխություններ չեն սպասվում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
11.12.2023 - 26.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 2437
Տպել