Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի № 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 30-Ի № 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի № 985-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է, քանի որ երիտասարդների հավաքականների մարզիկները այլևս ձեռք չեն բերելու «Փարիզ 2024» օլիմպիական խաղերի վարկանիշ, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել կատարել այլ փոփոխություններ:

Գործող Որոշման հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով  «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվելու և վարկանիշային մրցաշարերին մասնակցելու նպատակով տրամադրվող սպորտային նպաստի շահառու են նաև աշխարհի և Եվրոպայի երիտասարդների առաջնություններում մրցանակային տեղեր գրաված մարզիկները: Սույն նախագծով դադարեցվում է աշխարհի և Եվրոպայի երիտասարդների առաջնություններում մրցանակային տեղեր գրաված մարզիկներին սպորտային նպաստի տրամադրումը, համապատասխան փոփոխություններ են կատարվում Որոշման հավելվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում, ինչպես նաև ուժը կորցրած են ճանաչվում հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը և  հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետը: Ներկայացվող նախագծով կատարվող փոփոխությունների հիմքը հանդիսանում է «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին նախապատրաստվող  մեծահասակների հավաքականների մասնակցությունը տարբեր մարզաձևերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին և վարկանիշային մրցումներին: Հաշվի առնելով այն, որ հավաքականները՝  հիմնականում երիտասարդական հավաքականներում ընդգրկված մարզիկները, ավարտել են իրենց  մասնակցությունը օլիմպիական վարկանիշային մրցաշարերին՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխությունը:

Նախագծով սահմանվում է, որ նպաստի շահառու հանդիսացող մարզիկները նպաստը ստանում են մինչև տվյալ մարզաձևերի վարկանիշային մրցաշարերի ավարտի ամսաթվին հաջորդող ամսվա մեկը, եթե նրանք վարկանիշ չեն ձեռք բերել:

Նախագծով սահմանվում է, որ վարկանիշ ձեռք բերած մարզիկների սպորտային նպաստը 2024 թվականի հունվարի 1-ից 300 000 ՀՀ դրամի փոխարեն կդառնա 600 000 ՀՀ դրամ: Սույն դրույթը ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից:

Նախագծի համաձայն դադարեցվում է պատանիների Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի ավագ և երկրորդ մարզիչներին նպաստի տրամադրումը: Նախագծի համաձայն  երիտասարդների Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի ավագ, երկրորդ և անձնական մարզիչներին նպաստի տրամադրումը իրականացվելու է միայն հունա-հռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ և բռնցքամարտ մարզաձևերում: Հունա-հռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ և բռնցքամարտ մարզաձևերում երիտասարդների հավաքական թիմերի մարզիչներն ընդգրկված են սպորտային նպաստի շահառուների ցուցակում, քանի որ նրանք մշտապես մարզումներ են անցկացնում հավաքական թիմերի մարզիկների հետ օլիմպիական քառամյա փուլի ընթացքում և հիմա էլ ունենում են իրենց մարզական, մարզչական ներդրումը հավաքական թիմերի մարզումային գործընթացում:

Պետք է կատարել ճշգրտում և հավելվածի  6-րդ կետի 6-րդ ենթակետից հետո եկող «Ներկայացված թվերը չեն ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկեր և պարտադիր այլ վճարներ» նախադասությունը դարձնել 7-րդ կետ:

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում, 4.8 կետ,  մեջբերում. «Կառավարությունը միջազգային մրցասպարեզներում մարզական նվաճումներ գրանցելու համար խրախուսելու է մարզական բարձր արդյունքները և աջակցելու մարզական ֆեդերացիաների գործունեությանը»,  ինչպես նաև «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ից՝ մեջբերում. «ՏԵՍԼԱԿԱՆ – ՆՎԱՃԵՆՔ 25 ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ»:

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը:

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա:

     Նախագծի  ընդունումը Հայաստանի Հանրապետության 2023 թվականի  պետական բյուջեում ծախսերի նվազեցում չի առաջացնի: 

 

 

 

 

 

 

 

         

 

  • Քննարկվել է

    08.12.2023 - 28.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2335

Տպել