Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 202
4 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Աբովյան համայնքի 2024  թվականի  բյուջեի հաստատման որոշման  նախագիծը մշակվել է  հիմք ընդունելով Աբովյան համայնքի 2022-2026 թվականների զարգացման ծրագրի նախագիծը և առաջնորդվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:      
Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համար  համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։      Այս տարվա բյուջեի կազմումը տարբերվում է նախորդ տարիների բյուջեների կազմման աշխատանքներից։ Կարևոր դեր է կատարում համայնքների միավորումը։ Բյուջեի եկամուտները պլանավորելիս հիմք են հանդիսացել  բնակավայրերի նախորդ տարիների փաստացի հավաքագրված եկամուտների հանրագումարը։     
Աբովյան համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ)     եկամուտները ծրագրվել է 5 489 488.0 հազար դրամ, իսկ ծախսերի  ընդհանուր գումարը ծրագրվել է 5 489 488.0 հազար դրամ, դեֆիցիտը  (պակասուրդը)՝ 0.0  հազար դրամ, բյուջետային տարին ավարտվելուց հետո կկատարենք բյուջեի փոփոխություն, մնացորդների ճշտում կատարելու համար:        
  1. Բյուջեի եկամուտների կանխատեսում      
Աբովյան համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի  կանխատեսված  եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել   է 4 650 000.0  հազար դրամ, գերազանցելով նախորդ տարվա պլանավորված բյուջեն 20.5  %-ով, որը կազմում է 790 000.0   հազար դրամ:
Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 2 482 873.7 հազար դրամ կամ 53.4 %-ով, 47.6 %-ը կամ 2 167 126.3 հազար դրամը բաժին է ընկել պաշտոնական դրամաշնորհներ հոդվածին:      
Նախագծով նախատեսված եկամուտների հիմավորումը և համեմատական վերլուծությունը առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում։             
Մասնավորապես.   
1)  Հարկեր և տուրքեր.       
Հարկային եկամուտները ծրագրվել են  1 106 245.7  հազար դրամ, որը կազմում է եկամուտների 23.8 %–ը։ 2024 թվականի հարկային եկամուտները ծրագրվել են հիմքում ունենալով  2023 թվականի կատարողականը, համայնքում հարկերի հավաքագրման համար իրականացվող միջոցառումների հետևողականությունը և արդյունավետությունը։ Հարկային եկամուտները ծրագրելիս հաշվի են առնվել առկա ապառքները և 2024 թվականի մոտավոր հաշվարկային ցուցանիշները, քանի որ 2024 թվականը դեռ չի սկսվել և համակարգը հնարավորություն չունի հաշվարկելու 2024 թվականի ճշգրիտ հաշվարկային թվերը։ Հարկային եկամուտների կանխատեսվող աճը պայմանավորված է անշարժ գույքի հարկի  բազաների ճշտումների արդյունքից, ինչպես նաև համայնքում նոր գրանցված փոխադրամիջոցների հարկից  և օրենքով պայմանավորված աճից։           
Տեղական տուրքերը ծրագրվել են 245 769.0 հազար դրամ, որը կազմում է եկամուտների 5.3 %–ը։ Պլանավորվել է հաշվի առնելով 2023 թվականի փաստացի հավաքագրումը և օրենքով սահմանված տեղական տուրքերի դրույքաչափի ավելացումը։   
Պետական տուրքերը ծրագրվել են 67 000.0 հազար դրամ, որից՝ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու հետ կապված համապատասխան գործարքներից՝   12 000.0 հազար դրամ, նոտարական գրասենյակի կողմից նոտարական ծառայությունների հետ կապված համապատասխան գործարքներից՝ 55 000.0 հազար դրամ։      
 2) Պաշտոնական դրամաշնորհներ.   
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված  ցուցանիշները՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները  նախագծով ծրագրվել են 2 160 328.3  հազար դրամ, որը կազմում է եկամուտների 46.6 %–ը,  իսկ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները (սուբվենցիաներ) պլանավորվել են` հիմք ընդունելով պետական բյուջեով   հաստատված  գումարները՝ 6 798.0 հազար դրամ։  Նախատեսվում է նաև 700 000.1 հազար դրամ սուբվենցիա՝ համայնքի կողմից իրականացված կապիտալ ծրագրերի համար։  Աբովյան համայնքին պետական բյուջեից կպատկացվի նաև 139 487.9 հազար դրամ՝ մասնակցային բյուջեավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար։        
3) Այլ եկամուտներ.         
2024 թվականի ծրագրով այլ եկամուտները նախատեսվել են 1 063 859.0 հազար դրամ, որը կազմում է եկամուտների 22.9 %։ Այլ եկամուտները իրենց մեջ ներառում են հողի և գույքի վարձակալությունից եկամուտները, վարչական գանձումները (նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպություններում  համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարներ), տեղական վճարները,  տույժերը, տուգանքները, պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները և այլ եկամուտներ։             
 2. Բյուջեի ծախսերի կանխատեսում     
Աբովյան համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը  ծրագրվել է  8 230 159.0  հազար դրամ։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 56.5 %-ը կամ 4 650 000.0  հազար դրամը բաժին է ընկնում  ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), 3 580 159.0 հազար դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է 2 740 671.0 հազար դրամ, որը կփոփոխվի տարեվերջի մնացորդը ճշտվելուց հետո։ Նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերում 33.8 %-ը  բաժին է ընկել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, 0.02 %-ը՝ «Պաշտպանություն» և «Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» ոլորտներին, 56.6 %-ը՝ «Տնտեսական հարաբերություններ» ոլորտին, 2.3 %-ը՝ «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին, 33.4 %-ը՝ «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն» ոլորտին, 0.06 %-ը՝ «Առողջապահություն» ոլորտին, 2.8 %-ը՝ «Հանգիստ, մշակույթ և կրոն» ոլորտին, 66.7 %-ը՝ «Կրթություն» ոլորտին, 0.06 %-ը՝ «Սոցիալական պաշտպանություն» ոլորտին, 15.7  %-ը՝ «Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր» ոլորտին։ Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 5.1 %-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։    
Ստորև ներկայացվում են համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծով ծրագրվող ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները ՝ ըստ ծրագրի։               
 1) «Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում»  ծրագրով ծախսերը նախագծում ծրագրվել են հիմնականում հաշվի առնելով գործող օրենսդրական պահանջները և խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները։ Նախորդ տարվա համեմատ պահպանման ծախսերը եռակի ավել են պլանավորվել՝ հիմք ընդունելով խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները,  ինչպես նաև հաստիքների ավելացումները։ Ոլորտի մյուս ծրագրերում  էական փոփոխություններ չեն կատարվել, ծախսերը  պլանավորվել են՝ հաշվի առնելով վերջին երեք տարիների փաստացի ցուցանիշները և փոփոխվել է աշխատավարձը՝ հաշվի առնելով նախորդ տարի ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձի բարձրացումը։           
2) Նախորդ տարվա համեմատ  «Աղբահանություն» բնագավառի ծախսերը ավել են պլանավորվել  մոտ 45 000.0 հազար դրամով, լրացուցիչ ծախսեր առաջանալու դեպքում  կապահովենք պահուստային ֆոնդից հատկացում կատարելուց հետո։   
3) «Առողջապահություն» ոլորտում նախատեսվել է 2 000.0 հազար դրամ՝ ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայություններ իրականացնելու համար։    
4) Բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման համար համայնքում ծրագրվել են կատարելու հետևյալ կապիտալ աշխատանքները, որոնց իրականացման համար  2024 թվականին հատկացվելու է 3 580 159.0 հազար դրամ։      
4.1)     Փողոցների ասֆալտապատման և գծանշման  աշխատանքներին հատկացվելու է ֆոնդային բյուջեի ծախսերի  52.0 %-ը, որը նախատեսված է Աբովյան համայնքի և բնակավայրերի գլխավոր և միջթաղամասային փողոցների փոսային վերանորոգման, շենքերի բակերի և մայթերի ասֆալտապատման և քաղաքում անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով գծանշում  կատարելու և ճանապարհային նշաններ ձեռք բերելու համար։ Վերոնշյալ աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև նախագծերի փորձաքննությունների կատարման համար նախատեսվում է 25 067.0 հազար դրամ:   
 4.2) Բնակչության կենսական շահերի ապահովմանն աջակցելու նպատակով նախատեսվում է բնակֆոնդի հարթ և լանջավոր տանիքների վերանորոգման համար նյութերի ձեռքբերման ծախս՝ 30 001.0 հազար դրամ։  
4.3) Իրականացվելու է նաև լուսավորության աշխատանքներ՝ որը կազմում է ֆոնդային բյուջեի 3 %-ը։  
4.4) Համայնքը շարունակելով հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման քաղաքականությունը՝  2024 թվականին Աբովյան խոշորացված համայնքում նախատեսել է կատարել մարզադպրոցի,  10-րդ մանկապարտեզի վերակառուցման, գեղարվեստի դպրոցի, աջակցության կենտրոնի վերանորոգման աշխատանքներ։
Հաշվի ենք առել այն հանգամանքը, որ «Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ը համայնքում իրականացնելու է մեծ ծավալի աղբահանության աշխատանքներ և նրան աջակցելու նպատակով ծրագրվում է գնել նոր տրանսպորտային և վարչական սարքավորումներ՝ 75 000.0 հազար դրամ արժեքով։                     
4.5) Համայնքի նախատեսված վայրերում աղբամաններ և նստարաններ ձեռք բերելու, ինչպես նաև կանաչապատ տարածքները ավելացնելու նպատակով նախատեսվել է 20 000.0 հազար դրամ:
4.6) Վերակառուցվելու է  Կաթաղբյուր բնակավայրի վարչական շենքը։        
Համայնքում իրականացվելու է հետևյալ սուբվենցիոն ծրագրերը՝  
1. Համայնքային փողոցների գազաֆիկացում     
Աբովյան համայնքի         
Աբովյան քաղաքի
8-րդ մկր/շրջ. 1-ին թաղամասի,
Առինջ գյուղի  Ա թաղամաս 2-րդ փողոց, Ա թաղամաս 3-րդ փողոց, Գ թաղամաս 3-րդ փողոց,   
Բալահովիտ գյուղի 7-րդ  փողոց 1-ին նրբ., 1-ին թաղամասի 1-ին փողոցի, 1-ին թաղամասի 2-րդ փողոցի, Ծաղկունք 3-րդ փողոցի, Ծաղկունք 3-րդ փողոց 5-րդ նրբ. 1-ին փակուղու,
Գետարգել գյուղի 2-րդ փողոցի,       
Կամարիս գյուղի  6-րդ փողոցի, 9-րդ փողոցի 1-ին նրբ., 9-րդ փողոցի 2-ին նրբ.,   
Պտղնի գյուղի
Այգեգործական 1-ին փողոցի գազաֆիկացման աշխատանքներ։

  1. Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատության վերակառուցում
    Աբովյան համայնքի, ք.Աբովյան, Էլարի փող. 9/5 հասցեում գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատության վերակառուցման աշխատանքներ, ներառյալ գույքի ձեռքբերում։
  2. «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի հիմնանորոգման աշխատանքներ, ներառյալ գույքի ձեռքբերում։
  3. Համայնքային փողոցների ասֆալտապատում

Աբովյան համայնքի 

Աբովյան քաղաքի Էդ. Ավագյան փողոցի ասֆալտապատում, ջրահեռացման համակարգի կառուցում և մայթերի հիմնանորոգում,

Առինջ գյուղի Պ.Սևակի թաղամաս 2-րդ փողոցի, Պ.Սևակի թաղամաս 4-րդ փողոցի, Խ.Աբովյան թաղամաս 15-րդ փողոցի, Խ.Աբովյան թաղամաս 11-րդ փողոցի, Բ թաղամաս 2-րդ փողոցի, Ա թաղամաս 1-ին փողոցի, Խ.Աբովյան թաղամաս 10-րդ փողոց 1-ին փակ.,

Արամուս գյուղի Ջերմատան փողոցի, Ջրմուղի փողոցի 1-ին նրբ.,  2-րդ փողոց և 2-րդ փ. 1-ին նրբ., Ջերմատան փող. 1-ին նրբ.,

Բալահովիտ գյուղի 1-ին փողոց 1-ին նրբ, 9-րդ փողոցի, Ծաղկունք 3-րդ փողոցի /մասնակի/

Գեղաշեն գյուղի 5-րդ փողոց 2-րդ նրբ., 3-րդ փողոց 2-րդ նրբ., 1-ին փողոց 5-րդ նրբ., 1-ին փողոց 6-րդ նրբ., 1-ին թաղամաս 4-րդ փողոցի, 1-ին թաղամաս 3-րդ փողոցի,  3-րդ  փողոցի,

Կաթնաղբյուր գյուղի 4-րդ փողոցի,

Կամարիս գյուղի 4-րդ փողոցի,

Մայակովսկի գյուղի 15-րդ փողոցի,

Պտղնի գյուղի 1-ին փողոցի,       

  1. Համայնքային փողոցների լուսավորության համակարգի կառուցում

Աբովյան համայնքի 

Առինջ գյուղի Ա թաղամաս 4-րդ փողոցի,  Ա թաղամաս 5-րդ փողոցի, Ա թաղամաս 6-րդ փողոցի, Բ թաղամաս 3-րդ փողոցի, Բ թաղամաս 4-րդ փողոցի, Բ թաղամաս 5-րդ փողոցի, Բ թաղամաս 7-րդ փողոցի,

Արամուս գյուղի Երիտասարդական թաղամաս 1-ին փողոցի, Անկախության 7-րդ փողոցի,

Բալահովիտ գյուղի 9-րդ փողոցի, Ծաղկունք 3-րդ փողոցի, Ծաղկունք 4-րդ փողոցի /մասնակի/, Ծաղկունք 5-րդ փողոցի /մասնակի/,

Գեղաշեն գյուղի 3-րդ փողոցի, 3-րդ թաղամաս 2-րդ փողոցի, 3-րդ թաղամաս 3-րդ փողոցի, 2-րդ թաղամաս 1-ին փողոց 2-րդ նրբ., 2-րդ փողոց 2-րդ նրբ.,

Կաթնաղբյուր գյուղի 5-րդ փողոց 1-ին նրբ.,

Մայակովսկի գյուղի 12-րդ փողոցի, Պտղնի գյուղի Նոր գերեզմանոց,        
Վերին Պտղնի գյուղի
Նորավան թաղամասի 2-րդ փողոց փողոցային լուսավորության համակարգերի  կառուցում։

 

  • Քննարկվել է

    07.12.2023 - 22.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2043

Տպել