ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համայնքի 2024 թվականի բյուջեն կազմվել է՝ հիմք ընդունելով Մեղրի համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը, համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ 2024 թվականի բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորման, բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող բյուջետային գործընթացի կազմակերպման համաձայնեցված սկզբունքների, բյուջետային դասակարգման, հաշվառման և հաշվետվության միասնական մեթոդաբանության հիման վրա: 2024 թվականի բյուջեում նախատեսվում է կատարել նախորդ տարիների անավարտ ծրագրերի և 2024 թվականի նոր նախատեսվող ծրագրերի իրականացումը:
Առաջնորդվել ենք «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31 և 32-րդ հոդվածներով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով: Բյուջեի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը, թափանցիկությունը, հստակությունը և հաշվետվողականությունը:
Համայնքի բյուջեի կառուցվածքը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհարաժեշտությունից ելնելով, բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային և ծախսային կանխատեսումներն ու ծրագրավորումներն իրականցվում են յուրաքանչյուր մասի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք 2022 թվականին համայնքային բյուջե փաստացի մուտքագրված եկամուտների հոսքի, 2023 թվականի ճշտված բյուջեի կատարողականի և առկա բազաների, բյուջետային հիմնարկների կողմից ներկայացված բյուջետային ֆինանսավորման հայտերի, իրենց համապատասխան հիմնավորումներով պահպանման ծախսերի նախահաշիվների, համայնքի վարչական բնակավայրերի հիմնախնդիրների լուծման համար ծրագրերի վրա: Բյուջեն պլանավորված է՝ նպաստելու համայնքի մեջ մտնող բնակավայրերի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը:
Մեղրի համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ) եկամուտների գումարը ծրագրվել է 1 425 469 383 դրամ, ծախսերի գումարը՝ 1 654 918 488 դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)` 229 449 105 դրամ:
1. Բյուջեի եկամուտների կանխատեսում
Մեղրի համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1 014 236 714 դրամ, գերազանցելով նախորդ տարվա պլանավորված բյուջեն 22.1%-ով կամ 183 625 561 դրամով:
Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 384 822 000 դրամ՝ 2023 թվականի հաստատված 384 311 149 դրամի դիմաց, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 0,13%-ով:
Նախատեսված եկամուտների հիմնավորումը և համեմատական վերլուծությունն առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում:
Մասնավորապես.
1) Հարկեր և տուրքեր.
2024 թվականի հարկային եկամուտները ծրագրվել են 120 554 000 դրամի չափով, 2023 թվականի հաստատված ցուցանիշի՝ 106,837,473 դրամի փոխարեն: 2024 թվականի հարկային եկամուտները ծրագրվել են հաշվի առնելով առկա ապառքները և 2023 թվականի հաշվարկային ցուցանիշները:
Տեղական տուրքերը ծրագրվել են 14 510 000 դրամի չափով, 2023 թվականի հաստատված ցուցանիշի՝ 17 590 000 դրամի փոխարեն:
Պետական տուրքերը ծրագրվել են 4 500 000 դրամի չափով, 2023 թվականի հաստատված ցուցանիշի՝ 6 803 676 դրամի փոխարեն:
2) Պաշտոնական դրամաշնորհներ.
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված ցուցանիշերը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան ծրագրվել է 544 365 314 դրամի չափով, 2023 թվականի 339 274 500 դրամի փոխարեն, նախորդ տարվա համեմատ ավելացել է 205 090 814 դրամով,պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները (սուբվենցիաներ) պլանավորվել են 3,050,400 դրամ:
3) Այլ եկամուտներ.
2024 թվականի բյուջեով այլ եկամուտները նախատեսվել են 247 257 000 դրամ՝ նախորդ տարվա հաստատված 255 079 000 դրամի դիմաց: Այլ եկամուտներն իրենց մեջ ներառում են հողի և գույքի վարձակալությունից եկամուտները, վարչական գանձումները (նախադպրոցական,մարզամշակույթային և արտադպրոցական կազմակերպություններում համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարներ,աղբահանության վճարները, տեղական վճարները), տույժերը, տուգանքները, պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները և այլ ելամուտներ:
Մեղրիի համայնքապետարանի տեղեկատվական բազայի համայնքային գույքի պայմանագրեր ցանկում առկա են վարձակալության պայմանագրեր,որոնց ապառքներն ու տույժերը համայնքային բյուջեում զգալի կշիռ են կազմում։
Համաձայն Դատական տեղեկատվական համակարգի (Datalex) տեղեկատվության՝
վերոնշյալ պայմանագրերը անցնում են սնանկության գործընթաց կամ ճանաչվել են սնանկ, ուստի այդ գումարները իրատեսական չէ ներառել 2024 թվականի հավաքագրվելիք սեփական եկամուտներում՝ 63 983 017 դրամ գյուղ նշանակության հողերի համար և 48 717 269 դրամ ոչ գյուղ նշանակության հողերի համար:
Մեղրի համայնքի 2024 թվականի բյուջեի ֆոնդային մասի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 411 232 700 դրամ՝ 2023 թվականի 339 000 000 դրամի փոխարեն,ավելացումը պայմանավորված է 2021 թվականին ընդերքաօգտագործողների կողմից վճարված ռոյալթիներից ազդակիր համայնքին կատարված մասհանվող գումարով,բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման և վերելակների արդիականացման համար կանխատեսված սուբվենցիայով:
2. Բյուջեի ծախսերի կանխատեսում
Մեղրի համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 1 654 918 488 դրամի չափով: Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 61.3 %-ը կամ 1 014 236 714 դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), 640 681 774 դրամը՝ կամ 38,7 %-ը կազմում է կապիտալ ծախսերը (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է 35 000 000 դրամ:
Նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերում 17.1%-ը բաժին է ընկել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, 0,1%-ը «Պաշտպանություն այլ դասերին չպատկանող» ոլորտին, 8.2%-ը «Տնտեսական հարաբերություններ» ոլորտին, 9,9%-ը՝ «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին, 21,9%-ը՝ «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն» ոլորտին, 13,4%-ը՝ «Հանգիստ, մշակույթ և կրոն» ոլորտին, 25,9%-ը՝ «Կրթություն» ոլորտին, 0.4%-ը «Սոցիալական պաշտպանություն» ծրագրին, 3,1 %-ը՝ «Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր» ոլորտին, 0,1%-ը՝ «Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» ոլորտին:: Համայնքի բյուջեն ունի պահուստային ֆոնդ, որը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ելքերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման համար: Պահուստային ֆոնդերը կարող են օգտագործվել միայն համայնքի ավագանու որոշմամբ: Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 5.0%-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2 –րդ կետի պահանջները:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:
-
Քննարկվել է
06.12.2023 - 22.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
Դիտումներ` 1851
Տպել