Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ
-
99 - Կողմ
-
9 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
««ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Ներկայումս հարկադիր կատարողի վարձատրության, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով՝ 9-րդ հավելվածով (նվազագույն գործակիցը՝ 1,68՝ տեսուչի 1-ին մակարդակի աշխատավարձի համար և առավելագույն գործակիցը՝ 6.49՝ Կենտրոնական մարմնի
բաժնի պետի 11-րդ մակարդակի աշխատավարձի համար): ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշմամբ հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարության շրջանակներում արդյունաքահեն համակարգի վրա հիմնված պարգևատրման 2022 թվականի սեպտեմբերից Ծառայությունից գործարկված պիլոտային ծրագիրը հաջողվել է, որի արդյունքում Ծառայության կատարողականի դրական ցուցանիշը զգալի աճ է գրանցել (կից գծապատկերը): Արդյունքում պարգևատրման հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավման կառուցակարգը օրենսդրական փոփոխության միջոցով ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել:
2․Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները․
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել հարկադիր կատարողի՝ օրենքով սահմանված ծառայության համար համարժեք վարձատրության իրավունքը:
3․ Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։
4․ Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում։
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 5․3 կետով սահմանված՝ հարկադիր կատարման ոլորտի համընդհանուր բարեփոխման նպատակից և ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21 N 1133-Լ որոշմամբ հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարության 11-րդ նպատակի 5-րդ կետից:
-
Քննարկվել է
04.12.2023 - 19.12.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Աշխատանք և զբաղվածություն, Դատական ակտերի հարկադիր կատարում
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2306
Տպել