Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ 2023 թվականի ….. …….. -ի N ….-Ն «ՀՀ-ՈՒՄ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱԶԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
- Հայաստանի Հանրապետությունում դեղերի ներդրման ծախսերի նվազեցման և արտադրության խթանման, արտադրության ծախսերի նվազեցման, արտադրատեսականու ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Կառավարություն) տրամադրում է օժանդակություն ՀՀ-ում արտադրվող դեղերի կլինիկական և/կամ կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։
- Կառավարության կողմից տրամադրվող օժանդակությունը.
1) կլինիկական հետազոտությունների ծախսերի 50% համաֆինանսավորումն է, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր հետազոտության համար 25 մլն դրամ,
2) կենսահամարժեքության հետազոտությունների ծախսերի 50% համաֆինանսավորումն է, բայց ոչ ավելի, քան յուրաքանչյուր հետազոտության համար 30 մլն դրամ։
-
Քննարկվել է
01.12.2023 - 16.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2627
Տպել