Հիշել նախագիծը

2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

2024  ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

2024 թվականի համար Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վարձավճարների չափը  սահմանելու  մասին ավագանու որոշման  նախագիծը մշակվել է  «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի  18-րդ  հոդվածի  1-ին  մասի  21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48.1-րդ  հոդվածի  8-րդ  մասի  հիման վրա։  
Առաջակվում է սահմանել 2024 թվականի համար  Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վարձավճարներ՝ հաշվի առնելով կառույցի նպատակային նշանակությունը և տեսակը՝  ժամանակավոր կառույցների համար (կրպակներ, տաղավարներ, տրանսպորտի կայանատեղեր և այլն), հիմնական կառույցների համար (հասարակական սնունդ, առևտուր, կենցաղ-սպասարկում, դրամափոխանակում,  բանկեր և նմանատիպ այլ  գործունեության օբյեկտներ), շահույթ չհետապնդող կազմակերպությունների, արտադրություն իրականացնող կազմակերպու-թյունների, ինչպես նաև ավտոտնակների  համար: Կառուցապատման իրավունքի վարձավճարի չափը սահմանելիս հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ Աբովյան համայնքը իր բնակավայրերով  գտնվում է տարածագնահատման 8-14 գոտիներում: Առաջարկվում է սահմանել նախորդ տարիներին կիրառված դրույքաչափը, բացի 1.1 և 1.2 ենթակետերի։ 1.1  ենթակետում 3.5 թիվը կփոխարինվի 5.0 թվով, 1.2 ենթակետում 0.3 թիվը՝ 1.0 թվով։ Քանի որ Աբովյան համայնքը բազմաբնակավայր է առաջարկվում է դրույքաչափը կիրառել բոլոր բնակավայրերի համար:
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ  հոդվածի համաձայն` համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև համայնքի սեփականություն համարվող հողերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները: Նշված դրույթը ամրագրված է նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 28.1-րդ հոդվածում: Հետևաբար համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վարձավճարների չափը սահմանելու մասին ավագանու որոշման  նախագծի ընդունումն ուղղված է համայնքի բյուջեի եկամուտների ապահովմանը:       
Համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառուցապատման իրավունքի տրամադրման տարեկան վարձավճարների չափը սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի նորմատիվ բնույթը պայմանավորված է նրանով, որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար և ուղղված է կարգավորելու համայնքի սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրելու համար վարձավճարների չափերի սահմանման և գանձման հետ կապված հարաբերությունները։ 

  • Քննարկվել է

    01.12.2023 - 17.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1753

Տպել