«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը մի շարք գործարքների մասով էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման անհնարինության հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Գործող օրենսդրության համաձայն, ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերը կարող են դուրս գրվել միայն կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման պատճառով հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու անհնարինության դեպքերում:
Խնդիրը կայանում է նրանում, որ առկա են նաև այլ դեպքեր, երբ հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրսգրումը խնդրահարույց է: Մասնավորապես, խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ ապրանքի մատակարարման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման վայրը օրենսգրքի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերը կարող են դուրս գրվել նաև այն դեպքերում, երբ ապրանքի մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման վայրը օրենսգրքի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս և ապրանքը ձեռք է բերվում, աշխատանքը ընդունվում է կամ ծառայությունը ստացվում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից:
- Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրս գրումն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել մի շարք գործարքների մասով էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման անհնարինության հետ կապված հարաբերություններ:
-
Քննարկվել է
15.01.2018 - 05.02.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական
-
Նախարարություն
Ֆինանսների նախարարություն
Դիտումներ` 9860
Տպել