Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում տեղադրվող տեղեկատվական ցուցանակների ձևը հաստատելու մասին» հրամանի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» 1998 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-261 օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «է1» կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հունիսի 28-ի N 696-Ա որոշման հավելվածի 3-րդ կետի պահանջներով։

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը․

Ներկայում ՀՀ տարածքում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում տեղադրված են տարբեր ձևի և տեսքի տեղեկատվական ցուցանակներ, կան նաև հուշարձաններ որոնց տարածքներում տեղեկատվական ցուցանակներ ընդհանրապես առկա չեն։ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում տեղադրվող տեղեկատվական ցուցանակների ձևը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը հնարավորություն կտա սահմանել մեկ միասնական ձև հուշարձանների տարածքներում տեղադրվող տեղեկատվական ցուցանակների նկատմամբ, իսկ դրանց տեղադրումը հուշարձանների տարածքներում կբարձրացնի հանրային իրազեկվածությունը և կնպաստի հուշարձանների պահպանության գործընթացի իրականացմանը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում տեղադրվող տեղեկատվական ցուցանակների ձևը հաստատելու մասին» հրամանը հնարավորություն կտա սահմանել միասնական ձև ՀՀ-ում գտնվող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում տեղադրվող տեղեկատվական ցուցանակների համար։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում տեղադրվող տեղեկատվական ցուցանակների ձևը հաստատելու մասին» հրամանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում լրացուցիչ ծախս չի առաջացնում:

 

  • Քննարկվել է

    29.11.2023 - 14.12.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1463

Տպել