ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով Տաշիր համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը՝ տվյալ բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորման հիման վրա և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով:
Համայնքի բյուջեի նախագիծը կազմվել է բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող բյուջետային գործընթացի կազմակերպման համաձայնեցված սկզբունքների, բյուջետային դասակարգման, հաշվառման և հաշվետվության միասնական մեթոդաբանության հիման վրա:
Բյուջեի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և նպատակայնությունը:
ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Համայնքի բյուջեի նախագիծը, բաղկացած է համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձից և համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագծից
Համայնքի բյուջեի մասին ավագանու որոշման նախագիծը ներառում է`
ա) համայնքի բյուջեի եկամուտները և ծախսերը` ըստ բյուջեի բաղկացուցիչ մասերի` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ (բացառությամբ բյուջետային ծախսերի տարածքային դասակարգման),
բ) համայնքի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը) կամ հավելուրդը և դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` սույն օրենքով սահմանված դասակարգմամբ,
գ) այլ դրույթներ և ցուցանիշներ, որոնք համայնքի ղեկավարը և ավագանին անհրաժեշտ են համարում համայնքի բյուջեի կատարումը և դրա նկատմամբ վերահսկողությունն ապահովելու համար:
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի 1-ին մասի Համայնքի բյուջեն համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը:
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 2- րդ հոդվածի համաձայն՝ համայնքի բյուջեն` տեղական ինքնակառավարման մարմիններին` Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիր է:
Հետևաբար համայնքի ավագանու 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին որոշման նախագծի ընդունումն ուղղված է տեղական ինքնակառավարման մարմինների օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի իրականացնել տեղական ինքնակառավարման մարմիններին` Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունները
ԱԿՏԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԲՆՈՒՅԹԻ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Քանի որ համայնքի բյուջեն` տեղական ինքնակառավարման մարմնին` Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիր է, որով սահմանվում են եկամուտների և ծախսերի կատարման նորմատիվները, հետևաբար բյուջեն հաստատելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքապետարանի աշխատակազմի, ենթակա կազմակերպությունների համայնքի տարածքում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց և տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև համայնքի բնակիչների համար և ուղղված է կարգավորելու ՏԻՄ-ի վարած քաղաքականությունը
-
Քննարկվել է
24.11.2023 - 09.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Լոռու մարզի Տաշիրի համայնքապետարան
Դիտումներ` 1951
Տպել