Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N1959-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___    _______   2023 թվականի N -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ  9 -Ի N 1959-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի    24-ի N- որոշման դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի   9-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N1959-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) որոշման նախաբանում «N121 որոշման» բառերը փոխարինել «N121 և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի     24 -ի N -  որոշումների» բառերով.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին, 1․2-րդ, 2.1-ին և 2․2-րդ կետերով.

«1․1․ Սահմանել, որ 2024 թվականի համար հատկացված սակագնային քվոտայի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող 9,0 հազ․ տոննա խոշոր եղջերավոր անասունների մսից՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերին դասակարգվող ( այսուհետ՝ միս) 8,5 հազ․ տոննայից ոչ ավելի ծավալով, մսամթերքի արտադրության համար նախատեսված միսն ազատվում է ներմուծման մաքսատուրքից։

1․2․ Սահմանել, որ մսամթերքի վերամշակման ձեռնարկության պահեստում ապրանքների ստացումը կամ մսի վերամշակման ձեռնարկությանը սույն որոշման 1.1-ին կետում նշված ապրանքների իրացումը (վաճառքը) հաստատող փաստաթուղթ է համարվում ապրանքների մատակարարման հարկային հաշիվը։    

2․1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝

1) իրականացնել սույն որոշման 1.1-ին կետով սահմանված սակագնային արտոնությամբ տրամադրված՝ մինչև 8,5 հազ․ տոննա ծավալով մսի համամասնորեն բաշխումը որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սակագնային քվոտա ստացած տնտեսավարող սուբյեկտների միջև այնպես, որ ծավալները չգերազանցեն արդեն իսկ բաշխված՝ նույն ծածկագրերին դասակարգվող ապրանքների ծավալը.

2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնել սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված բաշխման ցանկի ձևը՝ համաձայն N 5 հավելվածի:

2․2․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ ապահովել վերահսկողություն՝ սույն որոշման 1․1-ին կետով նախատեսված մսի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրեր) առանց մաքսատուրքի վճարման ներմուծման հանդեպ:»․

3) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով հաստաված N 2 հավելվածի 20-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով․

«4) մաքսային ոլորտի լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկատվություն՝ հայտատուի կողմից նախորդ տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման, արտադրության և իրացված ծավալների վերաբերյալ։»։

2․ Որոշումը լրացնել նոր՝ N 5 հավելվածով՝ համաձայն հավելվածի։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

----ի N -Ն որոշման

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 9-ի N 1959-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1959-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ՍՏԱՑԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

 

NN
ը/կ

Կազմակերպության անվանումը

Լիցենզիայի համարը և ամսաթիվը

ԵԱՏՄ
ԱՏԳ ԱԱ
ծածկագիրը

Լիցենզիայով տրամադրված ծավալը

Առանց մաքսատուրքի վճարման ներմուծման
ծավալները

 

 

 

 

 

 

»:

 

 

  • Քննարկվել է

    24.11.2023 - 09.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1991

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ