Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-328-Ն օրենքում կատարված փոփոխությունները և լրացումները ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86–Ն որոշման մեջ իրացնելու, ինչպես նաև ՀՀ վարչապետի .12.2023թ. N –Ա որոշմամբ հաստատված միջոցառման կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
2. Առկա իրավիճակը և խնդիրները
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք) 2023 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-328-Ն oրենքով կատարված լրացումների և փոփոխությունների համաձայն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված զինծառայողներ համարվող անձանց շարքում լրացվել է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձը, որի կողմից օրենքով սահմանված մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դեպքում այդ անձի կամ նրա ընտանիքի վրա տարածվում են օրենքի կարգավորումները: Բացի այդ, օրենքում մի շարք պետական մարմինների անվանումները համապատասխանեցվել են Կառավարության կառուցվածքում կատարված փոփոխությունների համաձայն գործող պետական կառավարման համակարգի մարմինների անվանումներին: Օրենքի կիրարկումն ապահովող կարգերը սահմանված են ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում), որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել որոշման մեջ սահմանել թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձի վերաբերյալ տեղեկանքը տրամադրող մարմինը, տեղեկանքի տրամադրման ժամկետը, տեղեկանքում ներառվող տեղեկությունների շրջանակը, ինչպես նաև իրականացնել պետական կառավարման համակարգի համապատասխան մարմինների անվանումների փոփոխություններ:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն հստակեցվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձի վերաբերյալ տեղեկանքը տրամադրող մարմինը, տեղեկանքի տրամադրման ժամկետը, տեղեկանքում ներառվող տեղեկությունների շրջանակը, մի շարք պետական մարմինների անվանումները համապատասխանեցվում են օրենքով սահմանված պետական կառավարման համակարգի մարմինների անվանումներին։


4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը 2023 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական կամ ոլորտային այլ փաստաթղթերի հետ:

  • Քննարկվել է

    24.11.2023 - 10.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2042

Տպել