Հիշել նախագիծը

«Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողներին հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Միջոցառման գլխավոր նպատակը մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետների՝ մասնագիտական գիտելիքների իմացության աստիճանի պարզումը և դրա արդյունքում, ըստ տվյալ մասնագետի մասնագիտական պատրաստվածության, հավելավճարի տրամադրումն է:

Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2025 թվականին նախատեսվում է ատեստավորումն իրականացնել հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների համար, իսկ 2026 թվականից սկսած՝ հատուկ մանկավարժի ծառայություն մատուցող մասնագետների համար։

  • Քննարկվել է

    24.11.2023 - 09.12.2023

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2751

Տպել

Առաջարկներ`

Անուշ Հովհաննիսյան

02.12.2023

Առաջարկում եմ ընդհանրապես մասնագետնեին չտարանջատել դպրոցի և տարածքայինի,այլ բոլորին տալ նման հնարավորություն, կամ դպրոցի հոգեբանների վրայից հանել ԿԱՊԿ ունեցող աշակերտների հետ աշխատելու պատասխանատվությունը,քանի որ ստացվում է նույն աշխատանքի համար նույն մասնագետը վճարվում է չափից դուրս անարդար ձևով։

Վարդուհի Շարոյան

02.12.2023

Դպրոցի հոգեբանին ընդգրկելն նույնպես ճիշտ կլինի, քանի որ նա` իր ուսուցչի որակավորմամբ, նույն մասնագետը լինելով, կարող է աշխատել ՏՄԱԿ֊ներում։ ԲՈՒՀ֊ում ավարտել են նույն ֆակուլտետը տվյալ աշխատանքներին անցնելու համար։

Վարդուհի Շարոյան

02.12.2023

Առաջարկում եմ ընդգրկել դպրոցի հոգեբանին, քանի որ նա դպրոցից միակ աջակցող մասնագետն է, որը ՏՄԱԿԻ մյուս մասնագետների հետ աշխատանքներ է տանում ԿԱՊԿՈԻ սովորողի հետ և հաստիքի բացակայության դեպքում նոր արդեն աջակցում է ՏՄԱԿԻ հոգեբանը։ Ինչպես նաև ամբողջ դպրոցի հոգեբանն է։

Տեսնել ավելին