Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ի N 1986-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի անհրաժեշտությունը

2020 թվականի դեկտեմբերի 3‑ին N 1986-Ն որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանում՝ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների միջև «Այգ-1» արևային ֆոտովոլտային (ֆՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման մասին Կառավարության աջակցության համաձայնագրի նախագիծը, որը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության անունից գործող ՀՀ կառավարության, «Մասդար Հայաստան 1» ՓԲԸ-ի՝ որպես Կառուցապատողի և «Աբու Դաբի Ֆյուչեր Էներջի Քոմփանի» ՀԲԸ-ի՝ որպես Հովանավորի կողմից 2021 թվականի նոյեմբերի 26-ին (այսուհետ՝ «Համաձայնագիր»): 

Այս հիմնավորման մեջ մեծատառով օգտագործված եզրույթներն ունեն այն իմաստը, որը սահմանված է Համաձայնագրով։

Համաձայնագրի 2.4 հոդվածի համաձայն՝ Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները ծագում են Հետաձգող Պայմանների կատարման արդյունքում։ Կառավարության պատասխանատվության ներքո գտնվող Հետաձգող Պայմանների թվում է Հողամասի Փոխանցման Պայմանագրի կնքումը, որով Ծրագրի Տարածքը սեփականության իրավունքով պետք է փոխանցվի Կառուցապատողին։ Կառավարությունը Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասերի սեփականության իրավունքն արդեն փոխանցել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին։ Հաջորդ փուլում այդ հողամասերը պետք է փոխանցվեն Կառուցապատողին՝ Ծրագրի իրականացման նպատակով: Սույն նախագծով առաջարկվում է սեփականության իրավունքի փոխանցման փոխարեն Կառուցապատողին տրամադրել Ծրագրի Տարածքի նկատմամբ կառուցապատման իրավունք։ Առաջարկվող փոփոխության արդյունքում Ծրագրի Տարածքը կշարունակի մնալ 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն հանդիսացող «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հաշվեկշռում։ 

Նախագծով առաջարկվում է նաև Շինարարության Մեկնարկի Ամսաթիվը սահմանել որպես հստակ օր, որը Կողմերի համար կապահովի կանխատեսելիություն և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հնարավորություն կտա Լիցենզիայով սահմանելու կառուցապատման ժամանակահատված (երկու տարի ժամկետով), որը կսկսվի Համաձայնագրով սահմանված՝ Շինարարության Մեկնարկի Ամսաթվից։

Նախագծով նախատեսվում է նաև Համաձայնագրում կատարել փոփոխություն, որով Կառավարությունը Լիցենզիայի առնչությամբ Ֆինանսավորման Կողմերի հետ Ծրագրի կապակցությամբ կկնքի և կապահովի, որ Սեփականատերը հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի առնչությամբ  Ֆինանսավորման Կողմերի հետ կնքի ուղղակի պայմանագիր՝ միջազգային ծրագրային ֆինանսավորմամբ Ծրագրին համանման էներգետիկ ծրագրերում ընդունված պրակտիկան արտացոլող ձևով, համաձայն որի` Ֆինանսավորման Կողմերն իրավունք կունենան ստանալու ծանուցում Համաձայնագրով և համապատասխանաբար որևէ Ծրագրի Փաստաթղթով ցանկացած սպառնացող դադարեցման մասին և ձեռնարկելու համապատասխան գործողություններ՝ խախտումը վերացնելու և Ծրագրի շարունակականությունն ապահովելու համար:

     2  Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող փոփոխությամբ հնարավորություն կստեղծվի Կառուցապատողին փոխանցելու Ծրագրի Տարածքը ոչ թե սեփականության իրավունքով, այլ կառուցապատման իրավունքով, ինչպես նաև ապահովելու վարկատուների կողմից Ծրագրի ֆինանսավորման անխափան ստացումը։

 

      3  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ համագործակցելով «Հայաստանի պետական հետաքրքրություների ֆոնդ» ՓԲԸ-ի հետ։ 

  1. Ակնկալվող արդյունքը

Համաձայնագրով կնախատեսվի Ծրագրի Տարածքի նկատմամբ կառուցապատման իրավունքի փոխանցման պահանջ։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ` Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1986-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 3.4 կետից, 2021 թվականի հունվարի 14-ի ՀՀ կառավարության N 48-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման (մինչև 2040 թվականը) ռազմավարական ծրագրից:

 

  • Քննարկվել է

    24.11.2023 - 10.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1760

Տպել