«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի №911-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հանրային ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:
ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911-Ն որոշմամբ սահմանվել են․
ա․ օրենքով նախատեսված դեպքերում և շրջանակներում հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների համապատասխանությունը (N 1 հավելված) ․
բ. օրենքով նախատեսված դեպքերում և շրջանակներում դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը (N 2 հավելված):
Մինչև ««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-611-Ն օրենքի և ՀՀ վարչապետի 2023թ․ մարտի 29-ի N 354-Լ որոշման ընդունումն ու ուժի մեջ մտնելը՝ Պետական պահպանության ծառայությունն ընդգրկված էր ՀՀ ազգային անվտանգության ծառայության կառուցվածքում և ուներ գրասենյակի կարգավիճակ, ինչով պայմանավորված ՀՀ կառավարության նշված որոշմամբ կարգավորված են այլ գերատեսչությունների հետ մեկտեղ միայն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանության հարցերը։
««Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-611-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ պետական պահպանության ծառայությունը ստեղծվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով, իսկ ՀՀ վարչապետի 2023թ․ մարտի 29-ի N 354-Լ որոշմամբ հաստատվել են ՀՀ պետական պահպանության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը։
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի (2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-611-Ն օրենքի խմբագրությամբ) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ ՀՀ պետական պահպանության ծառայությունը հանդիսանում է ՀՀ վարչապետին ենթակա մարմին։
««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-610 օրենքի 15-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16․1-ին հոդվածով փոփոխվել են ՀՀ պետական պահպանության ծառայության ծառայողների պաշտոնների խմբերը, պաշտոնների անվանացանկը և զինվորական կոչումները։
Վերոգրյալ օրենսդրական փոփոխությունների արդյունքում առաջացել է ՀՀ պետական պահպանության ծառայությունում նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանության հարցերի կարգավորման անհրաժեշտություն։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.
Բարձրացված խնդիրը կարգավորելու նպատակով առաջարկվում է ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն ՀՀ պետական պահպանության ծառայությունում նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանության հետ կապված հարաբերությունները։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի առնչվում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը ևպետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:
-
Քննարկվել է
24.11.2023 - 11.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պետական պահպանության ծառայություն
Դիտումներ` 1743
Տպել