Նախագիծը չի ընդունվել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԲԱՆ
Բյուջեն, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիր, ուղղված է տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը:
Այն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է գալիք ֆինանսական տարվա համար' տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության յուրաքանչյուր բնագավառում:
Որպես պոտենցիալ սպառողների միջև սահմանափակ միջոցների համապարփակ և հետևողական բաշխում' բյուջեն տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ֆինանսական կառավարման առանցքն է:
Սպիտակ համայնքի 2024 թվականի ծրագրային բյուջեի ձևաչափի ընտրությունը պայմանավորված է ծախսերի կատարման արդյունավետությամբ և վերջնական արդյունքների ստացմամբ:
Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջետային ծրագրերն իրականացնելիս, որոշակի ռեսուրսներ ներդնելու պարագայում, կունենանք արդյունքների ձեռքբերում' միաժամանակ արմատավորելով նոր որակի և մակարդակի կառավարում, ձևավորելով ներդրված ռեսուրսների և ստացված արդյունքների միջև ինտեգրված կապ, ապահովելով բյուջետային ծրագրի միջոցառումների ու գործողությունների կատարման թափանցիկություն ու վերահսկման արդյունավետություն:
Ծրագրային բյուջետավորման գործընթացը հնարավորություն է տալիս համայնքի հնգամյա զարգացման ծրագրի հիման վրա պլանավորել համայնքի ֆինանսական միջոցները, դրանք օգտագործել խնայողաբար, արդյունավետ:
Սպիտակ համայնքի բյուջետավարման գործընթացում կարևորվում է բնակչության մասնակցությունը, հաշվետվողականությունը, ծրագրերի առաջնահերթությունների հստակ սահմանումը, բյուջետավարման գործառույթների հստակ բաշխումը:
-
Քննարկվել է
23.11.2023 - 09.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարան
Հանրային քննարկում
05.12.2023 11:00
ք․Սպիտակ, Շահումյան 7, 3-րդ հարկ
Դիտումներ` 1953
Տպել