Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նոտարական տարածքում նոտարի ժամանակավոր բացակայության կամ նրա գործունեության կասեցման, ինչպես նաև սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին  և 2-րդ մասերով սահմանված հիմքերով պաշտոնից ազատման դեպքում, արդարադատության նախարարը նոտարական պալատի առաջարկով կամ իր նախաձեռնությամբ նոտարական գործողությունների իրականացումը նոտարի ժամանակավոր բացակայության կամ նրա գործունեության կասեցման ժամանակահատվածում, իսկ ազատման դեպքում՝ անժամկետ, դնում է այլ նոտարի վրա։»:

 

Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարությունը:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Որակավորման վկայականի ձևը սահմանում է արդարադատության նախարարը:»:

Հոդված 3. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասում «ժամկետում:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Ժառանգության իրավունքի վկայագիր տալու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանում է արդարադատության նախարարը:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող տասներորդ օրը: 

 

 

  • Քննարկվել է

    11.01.2018 - 30.01.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Նոտարական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8153

Տպել