Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի օգոստոսի 5-ի N 30-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը

Իրավական  ակտում փոփոխության անհրաժեշտությունը բխում է գործող կարգով սահմանված կարգավորումները վերանայելու անհրաժեշտությունից, կարգն ավելի պարզ, մատչելի դարձնելու նպատակահարմարությունից:  

Նախագծով ներկայացվող կարգավորմամբ առաջարկվում է գործող կարգի 6-րդ՝ «Ըստ մասնագիտական գործունեության ձևերի՝ ուսուցչից ակնկալվող կարողունակություններն են.» կետով սահմանված նկարագրությունը ներկայացնել  աղյուսակի ձևաչափով՝ ըստ աստիճանակարգման՝ պահանջներն ավելի հստակ ներկայացնելու համար: «Ըստ մասնագիտական գործունեության ձևերի՝ ուսուցչից ակնկալվող կարողունակություններն են.» կետի բովանդակությունը կներկայացվի աղյուսակի ձևաչափով՝ նոր հավելվածով:

  • Քննարկվել է

    20.11.2023 - 05.12.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1718

Տպել