Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ  2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ  609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

  1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերը հաստատելու մասին» թիվ 609-Ն հրամանով հաստատված hավելված 1-ում՝
  • 19-րդ և 20-րդ կետերի 6-րդ ենթակետերում վերջակետը՝ «:», փոխարինել ստորակետով՝ «,»,
  • 19-րդ և 20-րդ կետերը 6-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ 7-րդ ենթակետով, հետևյալ բովանդակությամբ

«7) ամփոփիչ ավարտական գնահատականների վերաբերյալ արխիվային հիմքերի բացակայության դեպքում հատկացվում է միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակ՝ ուսումնառության վերջին 3 տարվա ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների ավարտվող դասարանի տարեկան և ամփոփիչ ատեստավորման (քննական) առարկաների նշմամբ»:

  1. Հավելված 2-ում՝
  • 4-րդ կետի 1-ին ենթակետում «սահմանված ժամկետներում» բառերը փոխարինել «պետական ամփոփիչ ստուգման ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
  • 4-րդ կետի 2-րդ ենթակետում «հաստատությունները» բառից հետո լրացնել «կամ ոչ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները հավատարմագրված մասնագիտությունների գծով» բառերով,
  • 11-րդ կետում «նորով» բառից հետո լրացնել «, որի դեպքում տրամադրվում է դիպլոմի կրկնօրինակ» բառերը,
  • 13-րդ կետից հետո լրացնել 14-րդ և 15-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ՝

«14. Դիպլոմը կորցրած կամ խոտանված՝  միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտին, ուսումնական հաստատության լուծարման դեպքում, համապատասխան փաստաթղթերի (հայտարարություն թերթում, տեղեկանք ոստիկանությունից` դիպլոմի կորստի վերաբերյալ) առկայության դեպքում և արխիվային հիմքերը ստուգելուց հետո կրթության պետական կառավարման լիազորված մարմինը շրջանավարտի դիմումի համաձայն նրան հատկացնում է Դիպլոմ կրկնօրինակ: Տրամադրվող կրկնօրինակի վրա դրվում է նախարարության գլխավոր քարտուղարի ստորագրությունը և նախարարության կնիքը»:

«15. Կորցրած ավարտական փաստաթղթերի կրկնօրինակներում համապատասխան բառերի («Դիպլոմ», «Դիպլոմի հավելված») վրա սև թանաքով պարտադիր է «Կրկնօրինակ» նշումը:»:

  1. Հավելված 3-ում՝
  • 8-րդ կետի 2-րդ պարբերությունը լրացնել նոր՝ հետևյալ նախադասությամբ. «Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տրամադրվող կրկնօրինակի վրա դրվում է գլխավոր քարտուղարի ստորագրությունը և նախարարության կնիքը:»,
  • 10-րդ կետում «նորերով» բառից հետո լրացնել «, որի դեպքում տրամադրվում է դիպլոմի կրկնօրինակ» բառերը:
  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՆԱԽԱՐԱՐ՝                                        Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

  • Քննարկվել է

    17.11.2023 - 03.12.2023

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1839

Տպել