ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
11 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«______»__________________ 2017 թվականի N_________Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի և պետական գրանցման ենթակա սննդամթերքի ցանկը հաստատելու մասին» N 1229-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություն և լրացումները․
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, պետական գրանցման ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող նյութերի և Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ու պետական գրանցման ենթակա այլ արտադրանքի (ապրանքների) ցանկը հաստատելու մասին».
2) որոշման նախաբանում «11-րդ կետով» բառերից հետո լրացնել «և «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով`» բառերը.
3) որոշման 1-ին կետում լրացնել նոր 3-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.
«3) Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) և պետական գրանցման ենթակա այլ արտադրանքի (ապրանքների) ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի».
4) որոշման մեջ լրացնել նոր 4-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
«4. Սույն որոշման 3-րդ հավելվածում նշված արտադրանքի (ապրանքների) նկատմամբ սանիտարահամաճարակային հսկողություն (վերահսկողություն) իրականացնող լիազոր մարմին, բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածում նշված արտադրանքի (ապրանքների) սահմանել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնին, իսկ պետական գրանցում իրականացնող լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` համաձայն «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջների:»
5) որոշումը լրացնել նոր N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԵՔՍՏԸ ԿԱՐԴԱՑԵՔ ԿՑՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ:
-
Քննարկվել է
08.01.2018 - 26.01.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 9147
Տպել