ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1916-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
_______________________ 2023 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1916-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշման գործունեության պայմանների և տեխնիկական պահանջները սահմանելու մասին» N 1916-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) Որոշման վերնագրում «ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառերը փոխարինել «ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառերով.
2) Որոշման նախաբանում «9-րդ մասի «ա» կետը» բառերը փոխարինել «13-րդ մասի 1-ին կետը» բառերով․
3) Որոշման 1-ին կետում «Հաստատել» բառը փոխարինել «Սահմանել» բառով, իսկ «պահանջների կիրառման կարգը» բառերը փոխարինել «պայմանները և տեխնիկական պահանջները» բառով․
4) Հավելվածի վերնագրից հանել «ԿԱՐԳ» բառը, իսկ «ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» բառերը փոխարինել «ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառերով․
5) Հավելվածի 3-րդ կետի «բ» ենթակետի «։» նշանը փոխարինել «,» նշանով․
6) Հավելվածի 3-րդ կետը լրացնել «գ)» ենթակետով հետևյալ բովանդակությամբ՝
«գ) հետազոտություն ռենտգենային (ռենտգեն ֆլուորեսցենտային) անալիզատորի միջոցով։»․
7) Հավելվածի 4-րդ կետում «(բնական և արհեստական) քարերի վրա» բառերը փոխարինել «(բնական կամ արհեստական) քարի վրա (այսուհետ՝ հարգափորձական քար)» բառերով և վերջին նախադասության «Թանկարժեք» բառը փոխարինել «հարգափորձական քարի վրա թանկարժեք» բառերով։․
8) Հավելվածի 4-րդ կետից հետո լրացնել նոր 4․1-ին կետ հետևյալ բովանդակությամբ՝
«4․1․ Անալիզատորը պետք է լինի ստուգաչափված համապատասխան տեսչական մարմնի կողմից և շահագործվի ըստ արտադրողի կողմից նախատեսված տեխնիկական պայմանների։ Թանկարժեք մետաղը կամ թանկարժեք մետաղներից պատրաստված իրը հարգորոշվում է անալիզատորի աշխատանքային խցիկի մեջ կամ մակերեսին՝ նախապես համոզվելով, որ իրը պատված չէ այլ թանկարժեք կամ ոչ թանկարժեք մետաղով։ Անալիզատորի կամ հարգափորձական քարի վրա հարգորոշման ենթակա են՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված կամ Հայաստանի Հանրապետություն «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը։»․
9) Հավելվածի 5-րդ, 8-րդ և 14-րդ կետերում «հարգորոշման քարի վրա» բառերը փոխարինել «հարգափորձական քարի վրա կամ անալիզատորի միջոցով» բառերով․
10) Հավելվածի 9-րդ կետի «գ)» և «դ)» ենթակետերից հանել «լուծման» բառը․
11) Հավելվածի 18-րդ կետի «բացառությամբ» բառից հետո լրացնել «մագնիսների,» բառը և «շտիֆտների» բառից հետո լրացնել «և այլ բաղկացուցիչ մասերի, որոնք հանդիսանում են պատրաստված իրերի կոնստրուկտիվ մաս։» բառերը․
12) Հավելվածի N 2-N 6-րդ ձևերում «200 թ.» բառերը փոխարինել «202_ թ.» բառերով․
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 30-րդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
-
Քննարկվել է
17.11.2023 - 07.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1862
Տպել