ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-8-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետ.
- Սահմանել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների վերապատրաստման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
- Սահմանել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության և ատեստավորման կարգը՝ համաձայն հավելված 2-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
ՆԱԽԱՐԱՐ՝ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի
2023 թվականի -------- -ի
թիվ -Ն հրամանի
Կ Ա Ր Գ
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) և ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում Նախնականմասնագիտական(արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն)՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից և ենթակայությունից, ատեստավորման (այսուհետ` ատեստավորում) ենթակա մանկավարժական աշխատողի վերապատրաստման հետ կապված իրավահարաբերությունները:
- Մանկավարժական աշխատողի վերապատրաստումը (այսուհետ՝ վերապատրաստում) երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունում (այսուհետ՝ վերապատրաստող կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) սահմանած` մանկավարժական աշխատողի վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան մասնագիտական նոր գիտելիքների, հմտությունների և ունակությունների՝ մանկավարժական աշխատողի կողմից յուրացման և կատարելագործման գործընթաց է, որն իրականացվում է նախարարության կողմից երաշխավորված դասընթացների միջոցով:
- Կազմակերպության դասընթացը մշակվում է ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված կազմակերպության կողմից և իրականացվում է նախարարության սահմանած ժամկետում՝ առկա, իսկ ֆորսմաժորային իրավիճակներում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ) կամ դասավանդման մոդուլների (առարկաներ) ուղղության (այսուհետ՝ ուղղություն) միակ խմբի առկայության դեպքում՝ նախարարության թույլտվությամբ՝ հեռավար կամ համակցված եղանակով:
- Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի վերապատրաստման գործընթացի նախապատրաստման պատասխանատուն հաստատության տնօրենն է (այսուհետ` տնօրեն):
- Մանկավարժական աշխատողի վերապատրաստման գործընթացի անմիջական պատասխանատուն վերապատրաստող կազմակերպությունն է, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով հաստատված` ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգով սահմանված չափանիշներին:
- Եթե վերապատրաստման դասընթացը համընկնում է մանկավարժական աշխատողի պաշտոնեական պարտականությունների կատարման հետ, և վերապատրաստման իրականացման ձևաչափը պահանջում է մանկավարժական աշխատողի ֆիզիկական կամ հեռավար ներկայություն, ապա վերջինս ազատվում է իր պաշտոնեական պարտականությունների կատարումից (այդ թվում՝ այլ ուսումնական հաստատությունում համատեղությամբ աշխատելու դեպքում)՝ վարձատրության պահպանմամբ:
- ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
- Ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է տնօրենի կողմից հաստատված՝ մանկավարժական աշխատողի ատեստավորման ժամանակացույցին համապատասխան.
- Տնօրենը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (այսուհետ՝ ԿԿՏՀ)՝ տվյալ տարվա ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների անձնական գործերում, մինչև մայիսի 1-ը կատարում է համապատասխան նշում՝ «ենթակա է ատեստավորման», իսկ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների ցանկը ներկայացնում է նախարարություն։
- Մանկավարժական աշխատողը կարող է նաև իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման:
- Մանկավարժական աշխատողների վերապատրաստման ծրագրերը մշակում են վերապատրաստող կազմակերպությունների կողմից՝ հիմք ընդունելով ուղղությունները:
- Կազմակերպության դասընթացներն սկսվում են նախարարի կողմից կազմակերպության երաշխավորվելուց և վերապատրաստող կազմակերպությունների ցանկի ԿԿՏՀ-ում հրապարակումից ոչ շուտ, քան մեկ ամիս հետո:
- Յուրաքանչյուր կազմակերպություն կազմում է վերապատրաստում իրականացնելու ժամանակացույց՝ կախված հայտերի թվից: Վերապատրաստումն ավարտվում է ոչ ուշ, քան մինչև տվյալ տարվա հուլիսի 10-ը:
- Մանկավարժական աշխատողը վերապատրաստմանը մասնակցելու նպատակով ընտրում է նախարարի կողմից երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունը և ծրագիրը:
- Վերջին ատեստավորումից հետո մինչև հաջորդ ատեստավորումն ընկած ժամանակահատվածում Մանկավարժական աշխատողը կարող է մասնակցել նախարարության կողմից երաշխավորած կազմակերպությունների դասընթացներին՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով ուսումնական հաստատության տնօրենին:
- Մանկավարժ աշխատողը համարվում է վերապատրաստում անցած եթե նա մասնակցել է վերապատրաստման դասընթացի առնվազն 2/3-ին:
- Մասնակցելով դասընթացին՝ Մանկավարժական աշխատողը կարող է կուտակել նախարարի հրամանով հաստատված չափով կրեդիտներ և հերթական վերապատրաստումների ժամանակ կրեդիտները հավաստող ավարտական փաստաթուղթը ներկայացնել հաստատության տնօրենին: Այդ դեպքում Մանկավարժական աշխատողն իրավունք ունի չմասնակցելու ատեստավորման նպատակով կազմակերպվող վերապատրաստման դասընթացին, եթե այն ամբողջությամբ համապատասխանում է վերապատրաստումների տվյալ ուղղության համար սահմանված պահանջներին:
- Տնօրենը վերապատրաստումն սկսվելուց առնվազն 10 օր առաջ մանկավարժական աշխատողին գրավոր տեղեկացնում է վերապատրաստող կազմակերպության դասընթացի, վերապատրաստման ժամկետի, վերապատրաստման ձևի և վայրի (հեռավարի դեպքում՝ հարթակի) մասին:
- Վերապատրաստման դասընթացին մասնակցած, վերապատրաստման չափորոշչով և ծրագրով սահմանված չափով կրեդիտներ (կրեդիտների բացվածքը ներառված կլինի ծրագրի ենթաբաժնում) հավաքած մանկավարժական աշխատողին վերապատրաստման դասընթացի ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, վերապատրաստող կազմակերպության կողմից տրվում է վերապատրաստման դասընթացի մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ վկայական՝ համաձայն Ձև 1-ի:
- Տնօրենն մանկավարժական աշխատողի ներկայացրած` վերապատրաստման դասընթացի մասնակցության և հավաքած կրեդիտների վերաբերյալ վկայականը ներբեռնում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգ՝ «Մանկավարժական աշխատողի բնութագիր» բաժնում:
- Վերապատրաստող կազմակերպությունը յուրաքանչյուր վերապատրաստման ավարտից հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարություն է ներկայացնում վերապատրաստման դասընթացի վերաբերյալ հաշվետվություն՝ համաձայն Ձև 2-ի:
Ձև 1
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) և ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՎԱՔԱԾ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N___
Տրվում է ______________________________________________________________________________ -ին,
(անուն, հայրանուն, ազգանուն)
որ նա 20 թ. ________________________ -ից մինչև _______________________________ -ը մասնակցել է
_________________________________________________________________________________ կողմից
(ատեստավորման ենթակա Մանկավարժական աշխատողին վերապատրաստող երաշխավորված կազմակերպության անվանումը)
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա Մանկավարժական աշխատողների համար իրականացված վերապատրաստման դասընթացին
__________________________ -ից և ստացել ________ (____________________) կրեդիտ:
(ուղղության անվանումը)
Ըստ նախարարության կողմից հաստատված մանկավարժական աշխատողների կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկի, չափորոշիչների և նվազագույն չափաքանակի
հետևյալ բաժինների՝
- Հիմնական հմտություններ և կարողություններ (ընդհանուր և մասնագիտության դասավանդման մեթոդիկա, գիտական հետազոտության մեթոդաբանություն, փափուկ հմտություններ) -
- Ընտրովի հմտություններ և կարողություններ (գնահատման, մասնագիտական կարողությունների և հմտությունների ձևավորման գործընթացներ)-
- Ընտրովի գիտելիքներ (մասնագիտական գիտելիքների ձևավորում)-
Կրեդիտները ըստ բաժինների.
- |
_______ (__________________) կրեդիտ, |
- |
_______ (__________________) կրեդիտ, |
- |
_______ (__________________) կրեդիտ, |
- |
_______ (__________________) կրեդիտ, |
- |
_______ (__________________) կրեդիտ, |
- |
_______ (__________________) կրեդիտ, |
- |
_______ (__________________) կրեդիտ, |
- |
_______ (__________________) կրեդիտ: |
Վերապատրաստող երաշխավորված կազմակերպության ղեկավար՝ |
_______________________ , (անուն, ազգանուն) |
_______________________ (ստորագրություն) |
Կ.Տ.
Վկայականը տրվել է «______» ___________ 20 թ.
Վկայականը վավեր է 5 տարի
Ձև 2
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հաշվետվություն
Կազմակերպության կողմից իրականացված վերապատրաստման դասընթացի վերաբերյալ
- Կազմակերպության անվանումը.
- Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացը (դասընթացները). բոլոր բաժիններով և բաղադրիչներով.
- Կազմակերպության իրականացրած վերապատրաստման դասընթացի (դասընթացների) իրականացման ժամկետները (սկիզբ և ավարտ).
N |
Ազգանուն |
Անուն |
Հայր-անուն |
Մարզ |
Ուսում-նական հաստա-տություն |
Առարկա |
Մանկավարժական աշխատողի դասընթացից բացակայած ժամերի թիվը |
Մանկավարժական աշխատողի հավաքած կրեդիտները՝ ըստ բաժինների |
Մանկավարժական աշխատողի հավաքած կրեդիտների ընդհանուր թիվը |
Դաս-ընթացը հեռավար եղանակով իրակա-նացված ժամերի թիվը |
||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի
2023 թվականի -------- -ի
թիվ -Ն հրամանի
Կ Ա Ր Գ
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունում (այսուհետ՝ հաստատություն) մանկավարժական աշխատողի (մասնագիտական մոդուլներ (առարկաներ) դասավանդող դասախոսների և վարպետների) (այսուհետ՝ մանկավարժական աշխատող) ատեստավորման (այսուհետ՝ ատեստավորում) կազմակերպման, անցկացման, ատեստավորման հանձնաժողովի ձևավորման, ատեստավորման արդյունքների բողոքարկման հետ կապված իրավահարաբերությունները:
- Ատեստավորման նպատակն է մանկավարժական աշխատողի՝ ըստ դասավանդման մոդուլների (առարկաներ) ուղղության (այսուհետ՝ ուղղություն) գիտելիքների իմացության աստիճանի գնահատումը և զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգումն է:
- Ատեստավորման ենթակա չեն՝
1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող դասախոսը կամ արտադրական ուսուցման վարպետը, եթե նա նման հայտ չի ներկայացրել.
2) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:
- Հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը ենթակա է ատեստավորման արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:
- Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվող մանկավարժական աշխատողը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ չորսամսյա ժամկետում:
- Մանկավարժական աշխատողի ատեստավորման գործընթացի ժամանակացույցը՝ ըստ ուղղությունների և քննական կենտրոնների, հաստատվում է նախարարի հրամանով և հրապարակվում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն), «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ԳԹԿ) պաշտոնական կայքէջերում՝ ժամանակացույցով հաստատված առաջին ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ:
- Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) սահմանած կարգին համապատասխան՝ հաստատության տնօրենը կազմում է ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների ցանկը՝ համաձայն նախարարի հաստատված ուղղությունների և ներկայացնում նախարարություն, ինչպես նաև մանկավարժների վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրում է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ԿՏԱԿ) (այսուհետ՝ ԿՏԱԿ) կայքում:
- Ատեստավորումն ըստ ուղղությունների իրականացվում է թեստավորման կամ գործնական աշխատանքների կատարման եղանակով:
- ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
- Ատեստավորմանը մասնակցելու համար հայտերի ընդունման մասին հայտարարությունը հրապարակվում է նախարարության և ԳԹԿ-ի պաշտոնական կայքէջերում:
- Հայտարարության մեջ նշվում են՝
1) հայտերի ընդունման սկիզբը և վերջնաժամկետը: Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը կարող են ներկայացնել մինչև ատեստավորմանը նախորդող 20-րդ օրը.
2) ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
3) Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում հայտագրման գործընթացի մանրամասները.
4) ուղղությունների ցանկը, որոնցով դասավանդող մանկավարժական աշխատողները կարող են հայտ ներկայացնել.
5) տվյալ ուղղության ատեստավորմանը հատկացվող ժամանակահատվածը:
- Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն քննարկվում և վերադարձվում են հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողին՝ նշելով պատճառը:
- Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ կցելով 13-րդ կետով սահմանված փաստաթղթերն ու տեղեկատվությունը, և նույն էջում էլեկտրոնային եղանակով ստանում են ծանուցում հայտը գրանցված լինելու մասին։
- Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝
1) մանկավարժական աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը.
2) ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան).
3) դասավանդվող ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել.
4) այլ ուսումնական հաստատությունում համատեղությամբ աշխատելու դեպքում՝ տեղեկանք աշխատանքի վայրից.
5) հանրային ծառայությունների համարանիշը.
6) մանկավարժական աշխատողի էլեկտրոնային հասցեն, բջջային հեռախոսահամարը.
7) պետական կրթական չափորոշչով սահմանված մասնագիտական կրթության հավաստող ավարտական պաստաթղթի կամ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանքի պատճենը,
8) ատեստավորման նպատակով մանկավարժական աշխատողի վերապատրաստում անցնելու մասին վկայականի պատճենը:
- Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։
- ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
- Թեստային եղանակով ատեստավորման դեպքում.
1) Ատեստավորման թեստային եղանակով տվյալ ուղղությամբ ոլորտային մասնագետներից կազմված հանձնաժողովը ձևավորվում է ԳԹԿ-ի տնօրենի հրամանով։
2) Թեստերում ընդգրկվող նյութերը և առաջադրանքների նմուշները՝ ըստ ուղղությունների, ներկայացվում են ԳԹԿ-ի կողմից մշակված մեթոդական ուղեցույցներում, որոնք կազմվում են ԳԹԿ-ում՝ տվյալ ուղղությամբ ոլորտային և առնվազն 7 տարվա մանկավարժական կամ գիտամանկավարժական գործունեության փորձ ունեցող մասնագետներից կազմված հանձնաժողովի կողմից և տրամադրվում են ԳԹԿ-ին։
- Գործնական եղանակով ատեստավորման դեպքում.
- Ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է նախարարի համապատասխան հրամանով:
- Ատեստավորման Հանձնաժողովը հասարակական հիմունքներով գործող մարմին է:
- Ատեստավորման Հանձնաժողովը ձևավորվում է 3-5 անդամից՝ հետևյալ կազմով՝ նախարարությունից 1-2 անդամ և տվյալ ոլորտը ներկայացնող այլ շահագրգիռ կազմակերպություններից՝ 2-4 անդամ:
- Ատեստավորման Հանձնաժողովի լիազորությունները սահմանվում են օրենքով և սույն կարգով:
- ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
- Թեստային եղանակով ատեստավորման դեպքում.
1) «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ԿՏԱԿ) (այսուհետ՝ ԿՏԱԿ) կայքում հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո ինքնաշխատ եղանակով ձևավորվում են հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողների ցուցակները՝ ըստ ուղղության: Ատեստավորման նպատակով հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողների՝ ինքնաշխատ եղանակով ցուցակների ձևավորման օրվանից հետո նախարարությունը 7 աշխատանքային օրվա ընթացքում դրանք գրավոր եղանակով փոխանցում է ԳԹԿ-ին:
2) ԳԹԿ-ն յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակում է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։
3) Հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողների ցուցակների հիման վրա ԳԹԿ-ն ատեստավորումը կազմակերպելու նպատակով ընտրում է ատեստավորման կենտրոններ և սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված ժամանակացույցով հաստատված առաջին ատեստավորումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ մանկավարժական աշխատողներին բաժանում է խմբերի և յուրաքանչյուր մանկավարժական աշխատողի համար պատրաստում և տրամադրում է անցաթուղթ։
4) Անցաթուղթը պարունակում է մանկավարժական աշխատողների տվյալները (անունը, հայրանունը և ազգանունը), անձը հաստատող փաստաթղթի տվյալները (սերիան, համարը), մարզը, հաստատությունը, ուղղությունը, ատեստավորման կենտրոնի գտնվելու վայրը, խմբի համարը, գիտելիքի ստուգման օրը և ժամը, ինչպես նաև արդյունքների մասին տեղեկանալու համար 6 նիշից բաղկացած անհատական ծածկագիրը:
5) Ատեստավորման կենտրոնի խմբերում ընդգրկված մանկավարժական աշխատողների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Ատեստավորման սենյակում յուրաքանչյուր խմբի աշխատանքները համակարգում է՝ առաջին խմբի համար՝ երկու ներկայացուցիչ, յուրաքանչյուր հաջորդ խմբի համար՝ մեկական ներկայացուցիչ:
6) Ատեստավորման գործընթացը ատեստավորման կենտրոններում կազմակերպում են ԳԹԿ-ի տնօրենի հրամանով նշանակված՝ ատեստավորման կենտրոնի ղեկավարը և ներկայացուցիչները: Կենտրոնում հերթապահների ցուցակը կազմում և նրանց ներկայությունն ապահովում է տվյալ ուսումնական հաստատության տնօրենը:
7) Ներկայացուցիչներին ըստ խմբերի բաշխում է կենտրոնի ղեկավարը՝ յուրաքանչյուր ատեստավորման սենյակում նշանակելով պատասխանատու ներկայացուցիչ, որը կազմում է սույն կարգի 4-րդ գլխում նախատեսված արձանագրությունները։
8) Ատեստավորման կենտրոնում աշխատանքներն սկսվելուց մեկ ժամ առաջ կենտրոնի ղեկավարը ատեստավորման սենյակում յուրաքանչյուր ներկայացուցչին տալիս է խմբերի համար նախատեսված պատասխանների ձևաթղթերի ծրարները և խմբերում ընդգրկված մանկավարժական աշխատողների ցուցակները: Պատասխանների ձևաթղթի ձևը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը։
9) Պատասխանների ձևաթղթերի ծրարը պարունակում է ատեստավորման սենյակում գտնվող մանկավարժական աշխատողների թվով պատասխանների ձևաթուղթ, որոնք տրվում են մանկավարժական աշխատողներին, և յուրաքանչյուր խմբի համար երկու լրացուցիչ ձևաթուղթ, որոնք օգտագործվում են պատասխանների ձևաթղթերի խոտանման դեպքում:
10) Ատեստավորման օրը մանկավարժական աշխատողը ատեստավորման կենտրոն է ներկայանում սույն կարգի 17-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված անցաթղթում նշված ժամից 45 րոպե առաջ՝ իր հետ ունենալով անցաթուղթը և անձը հաստատող փաստաթուղթ:
11) Մանկավարժական աշխատողների մուտքը կենտրոն սկսվում է ատեստավորման կենտրոնի ղեկավարի հրահանգով:
12) Մանկավարժական աշխատողը մոտենում է իր խմբի ներկայացուցչին և ստանում պատասխանների ձևաթուղթը, ցուցակում ստորագրում է իր անվան դիմաց և նստում ըստ վիճակահանության արդյունքի` համապատասխան նստարանին:
13) Մանկավարժական աշխատողի մուտքը ատեստավորման սենյակ թույլատրվում է անձը հաստատող փաստաթղթով և անցաթղթով։
14) Գրավոր աշխատանքն սկսվելուց 15 րոպե առաջ ներկայացուցիչը մանկավարժական աշխատողների համար ընթերցում է ատեստավորման անցկացման կարգը, տեղեկացնում գրավոր աշխատանքի բողոքարկման գործընթացի մասին:
15) Մանկավարժական աշխատողը պատասխանների ձևաթղթում լրացնում է իր անունը, ազգանունը, հայրանունը և անցաթղթի համարը: Այնուհետև ներկայացուցիչները մոտենում են մանկավարժական աշխատողներին, կտրում պատասխանների ձևաթղթերի՝ անձնական տվյալները պարունակող մասերը, հաշվում և հանձնում պատասխանատու ներկայացուցչին:
16) Պատասխանատու ներկայացուցիչը պատասխանների ձևաթղթերի անձնական տվյալները պարունակող մասերն առնվազն մեկ ներկայացուցչի մասնակցությամբ հաշվում, ստուգում, այնուհետև տեղավորում է այդ նպատակով ստացված ծրարում` ծրարի վրա գրելով ատեստավորման սենյակի, խմբերի համարները և կտրված մասերի թիվը:
17) Ատեստավորումն անցկացվում է գրավոր՝ թեստերի միջոցով։ Թեստերը բաղկացած են ընտրովի կամ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:
18) Պատասխանատու ներկայացուցիչը, կենտրոնի ղեկավարից ստանալով խմբերի թվին համապատասխան թեստերի փաթեթները, դրանք բերում է ատեստավորման սենյակ, թեստերի փաթեթները ցուցադրում է մանկավարժական աշխատողներին` նրանց ուշադրությունը հրավիրելով փաթեթների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա:
19) Պատասխանատու ներկայացուցիչը թեստերի փաթեթները բացում է մանկավարժական աշխատողների ներկայությամբ՝ բոլորին տեսանելի ձևով: Փաթեթների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում խմբերի ներկայացուցիչները կատարում են նշում, որի դիմաց ստորագրում է առջևում նստած մանկավարժական աշխատողը:
20) Խմբերի ներկայացուցիչները բաժանում են թեստերը: Մանկավարժական աշխատողը, ստանալով իր թեստը, ստուգում է այն և թեստի շապիկի համապատասխան մասում գրում իր խմբի և նստարանի համարները։ Հայտարարվում են գրավոր աշխատանքի սկիզբը, տևողությունը, ցուցատախտակի վրա կատարվում է նշում գրավոր աշխատանքի սկզբի և ավարտի վերաբերյալ:
21) Գրավոր աշխատանքի սկիզբը հայտարարելուց հետո արգելվում է ուշացած մանկավարժական աշխատողի մուտքն ատեստավորման սենյակ:
22) Գրավոր աշխատանքի ընթացքում արգելվում է այլ մանկավարժական աշխատողի հետ խոսելը, թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, միմյանցից արտագրելը, բջջային հեռախոսներ կամ կապի այլ միջոցներ ատեստավորման սենյակ բերելը, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխելը:
23) Գրավոր աշխատանքի ընթացքում ատեստավորման սենյակից մանկավարժական աշխատողը կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում` ներկայացուցչի թույլտվությամբ և հերթապահի ուղեկցությամբ:
24) Եթե ատեստավորման ընթացքում մանկավարժական աշխատողն առանց թույլտվության դուրս է եկել ատեստավորման սենյակից, խոսել է այլ մանկավարժական աշխատողների հետ, փոխել է տեղը, արտագրել է, կամ նրա մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս կամ այլ կապի միջոց, ապա ներկայացուցիչը պարտավոր է կենտրոնի ղեկավարի և պատասխանատու ներկայացուցչի մասնակցությամբ դադարեցնել նրա ատեստավորումը, որի վերաբերյալ արձանագրում է քննասենյակի մանկավարժական աշխատողների խմբի ցուցակի «Նշում» սյունակում, և տեղյակ է պահում մանկավարժական աշխատողին։
25) Ատեստավորումը դադարեցվելուց հետո ատեստավորման տվյալ սենյակի պատասխանատու ներկայացուցիչն արձանագրում է կատարված խախտումը: Ատեստավորման գործընթացը դադարեցված ուսուցչի պատասխանների ձևաթուղթը չի սքանավորվում և չի ստուգվում:
26) Ատեստավորման սենյակում թեստի բովանդակության վերաբերյալ մանկավարժական աշխատողի հարցերը չեն քննարկվում:
27) Գրավոր աշխատանքի ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերն ու պատասխանների ձևաթղթերը նորերով փոխարինում է կենտրոնի ղեկավարը պատասխանատու ներկայացուցչի ներկայությամբ` արձանագրությունների համապատասխան տողում նշելով այդ փաստը: Թերություններ ունեցող պատասխանների ձևաթղթերի և թեստերի վրա գրվում են «Խոտանված է» բառերը:
28) Մանկավարժական աշխատողների գրավոր աշխատանքի ամբողջ ընթացքում ատեստավորման սենյակներում կարող են ներկա գտնվել միայն քննական կենտրոնի ղեկավարն ու ներկայացուցիչները:
29) Գրավոր աշխատանքի ավարտից 30 րոպե առաջ ներկայացուցիչը մանկավարժական աշխատողների ուշադրությունն է հրավիրում ժամանակի վրա և հիշեցնում առաջադրանքների պատասխանները թեստերից պատասխանների ձևաթղթերի վրա անցկացնելու մասին:
30) Գրավոր աշխատանքն ավարտած կամ հիվանդության պատճառով, կամ սեփական նախաձեռնությամբ անավարտ թողած մանկավարժական աշխատողը մոտենում է ներկայացուցչին, պատճենահանում պատասխանների ձևաթուղթը, այնուհետև մոտենում իր խմբի ներկայացուցչին, թեստը և պատասխանների ձևաթուղթը ներկայացուցչին է հանձնում` ստորագրելով իր խմբի ցուցակի համապատասխան տեղում: Ներկայացուցիչը համեմատում է թեստի և պատասխանների ձևաթղթում նշված թեստի համարները: Մանկավարժական աշխատողը պատասխանների ձևաթղթի պատճենահանված օրինակը պահում է իր մոտ:
31) Պատասխանատու ներկայացուցիչը խմբերի պատասխանների ձևաթղթերը (օգտագործված, չօգտագործված, խոտանված), խմբերի ցուցակների ծրարները, ատեստավորման սենյակի արձանագրությունը, պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի ծրարները և թեստերը (օգտագործված, չօգտագործված) հաշվում և հանձնում է կենտրոնի ղեկավարին:
32) Կենտրոնի ղեկավարը, պատասխանատու ներկայացուցչի հետ համատեղ, ներկայացված պատասխանների ձևաթղթերը, խմբերի ցուցակները պարունակող և ատեստավորման սենյակներից ստացված կտրված մասերով ծրարները վերահաշվելով, կազմում է կենտրոնում անցկացված գրավոր աշխատանքի արձանագրությունը:
33) Կենտրոնի ղեկավարը ատեստավորման նյութերը ԳԹԿ է տեղափոխում գրավոր աշխատանքի ավարտից հետո` նույն օրը:
- 18. Գործնական եղանակով ատեստավորման դեպքում.
- Ատեստավորման Հանձնաժողովն իրավազոր է հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում: Ոչ իրավազոր լինելու դեպքում հաջորդ ատեստավորման գործընթացը տեղի է ատեստավորմանը հաջորդող 5-րդ աշխատանքային օրը։
- Ատեստավորման Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են գնահատման միջոցով՝ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի «Մասնագիտական կրթության և ուսուցման ազգային կենտրոն» հիմնարկի (այսուհետ՝ ՄԿՈՒԶԱԿ) կողմից տվյալ ուղղության համար նախապես մշակված 5 հարցերի հիման վրա:
- Մշակվելիք հարցերի համար հիմք է հանդիսանում տվյալ ուղղության պետական կրթական չափորոշիչներով հաստատված մոդուլները:
- Գործնական եղանակով ատեստավորման ամբողջ գործընթացը տեսաձայնագրվում է:
- ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
- Թեստային եղանակով ատեստավորման դեպքում.
1) ԳԹԿ-ում կենտրոնի ղեկավարի և կենտրոնում ԳԹԿ-ի ներկայացուցչի մասնակցությամբ ընդունվում են գրավոր աշխատանքի նյութերը: Պատասխանների ձևաթղթերը հաշվվում և սքանավորվում են: Պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի հաշվումից հետո կազմվում է բոլոր նյութերի հանձնման և ընդունման արձանագրություն:
2) Պատասխանների ձևաթղթերը ստուգվում են ԳԹԿ-ում` համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով:
3) Թեստերը չեն ստուգվում: Սքանավորվում, ճանաչվում և գնահատվում են միայն պատասխանների ձևաթղթերը:
4) Պատասխանների ձևաթղթերի կտրված մասերի վերծանումից հետո ստուգման տվյալները գրանցվում են որպես մանկավարժական աշխատողի ատեստավորման արդյունք:
5) Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորման օրվանից հետո՝ հինգերորդ աշխատանքային օրը՝ ԳԹԿ-ի կայքէջում։
- Գործնական եղանակով ատեստավորման դեպքում.
1) Գործնական եղանակով ատեստավորման արդյունքները գնահատվում են ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից մշակված գնահատման ուղեցույցի, չափանիշների և ձևաչափի համապատասխան:
2) Ատեստավորման արդյունքները Հանձնաժողովը մեկ օրյա ժամկետում տրամադրում է ԳԹԿ-ին, որոնք հրապարակվում են ատեստավորման օրվանից հետո՝ հինգերորդ աշխատանքային օրը՝ ԳԹԿ-ի կայքէջում:
- ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ, ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
- Ատեստավորման արդյունքի հետ անհամաձայնության դեպքում մանկավարժական աշխատողը արդյունքների հրապարակմանը հաջորդող աշխատանքային օրը՝ ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, կարող է ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմումը (այսուհետ՝ դիմում) էլեկտրոնային եղանակով ուղարկել նախարարություն:
- Մանկավարժական աշխատողի դիմումը քննելու նպատակով տվյալ ուղղությամբ նախարարի հրամանով ստեղծվում է 5 հոգուց բաղկացած բողոքարկման հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով)՝ ԳԹԿ-ի ներկայացուցչի պարտադիր ներգրավմամբ, որը ձևավորվում է բողոքը մուտքագրվելուց հետո՝ 7 աշխատանքային օրվա ընթացքում։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ըստ ուղղությունների առարկայական մասնագետներ, նախարարության և ատեստավորումը կազմակերպած կառույցի աշխատակիցներ:
- Հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացությունը հանձնաժողովի ձևավորումից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է դիմում ներկայացրած մանկավարժական աշխատողին։ Բողոքի քննարկման արդյունքի մասին որոշում ընդունվում է բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ:
- Հանձնաժողովը չի քննարկում`
1) սույն կարգի 21-րդ կետով նախատեսված ժամկետից հետո ներկայացված դիմումը.
2) մանկավարժական աշխատողի կողմից պատասխանների ձևաթղթի լրացման ընթացքում թույլ տրված վրիպումների կամ սխալների վերաբերյալ դիմումները:
- Բողոքարկման արդյունքում ընդունվում է որոշում գրավոր աշխատանքի միավորի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա գրավոր աշխատանքի բողոքարկման արդյունքները հրապարակվում են ԳԹԿ-ի կայքէջում գրավոր աշխատանքի բողոքարկման ավարտից հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
- Բողոքարկման գործընթացի ավարտից և ամփոփումից հետո ԳԹԿ-ն 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն ներկայացնում է ատեստավորմանը մասնակցած բոլոր մանկավարժական աշխատողների ատեստավորման անհատական արդյունքները՝ ըստ ուղղությունների, մարզերի, հաստատությունների և ճիշտ կատարած առաջադրանքների թվի (նաև՝ արտահայտած տոկոսով)։
- ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
- Նախարարությունը սույն հավելվածի 26-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարի հրամանով հաստատում է ատեստավորում անցած մանկավարժական աշխատողների ցուցակը՝ յուրաքանչյուրի անվան դիմաց նշելով արդյունքը՝ ըստ տոկոսների.
1) ատեստավորման 90-100 տոկոս.
2) ատեստավորման 80-89 տոկոս.
3) ատեստավորման 70-79 տոկոս:
4) 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, դրույքաչափը փոխվում է սույն կարգի 34-րդ կետի համաձայն` առանց հավելավճարի տրամադրման:
5) Վերաատեստավորման ժամանակ 50-59 տոկոս արդյունքի, ինչպես նաև երկու ատեստավորումների արդյունքների միջև 15 տոկոս աճ գրանցելու դեպքում, որի դեպքում կրկին չի ատեստավորվել, ուսուցիչը ենթակա է կրկնակի վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում:
- 1-50 տոկոսից ցածր հավաքած մանկավարժը համարվում է ատեստավորում չանցած:
- ատեստավորում չանցած անձը պարտավոր է մասնակցել հաջորդ ատեստավորմանը և երկրորդ անգամ չհաղթահարելու դեպքում ենթակա է աշխատանքից ազատման:
- Սույն հավելվածի 27-րդ կետով սահմանված հրամանը հաստատվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, նախարարությունը ատեստավորում անցած մանկավարժական աշխատողների ցուցակը տրամադրում է համապատասխան լիազոր մարմնին կամ հիմնադրին, որում նշվում է միայն ատեստավորում անցած մանկավարժական աշխատողների՝ սույն հավելվածի 17-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված անցաթղթի անհատական ծածկագիրը և տվյալ մանկավարժական աշխատողի ատեստավորման արդյունքը:
- Ատեստավորումն անցած մանկավարժական աշխատողներին լրավճար տրվում է 34-րդ կետի 1-3 ենթակետերով սահմանված դեպքերում` 5 տարի ժամկետով։
- Լրավճար տրվում է միայն հաստատությունում աշխատող մանկավարժական աշխատողին:
- Մեկ հաստատությունից մանկավարժական աշխատողի այլ հաստատություն տեղափոխման արդյունքում լրավճարը պահպանվում է:
- Ատեստավորման արդյունքում լրավճար տրվում է հետևյալ տրամաբանությամբ՝
1) ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138 300 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար.
2) ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111 500 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար.
3) ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80 600 դրամ լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար.
4) լրավճարը հաշվարկվում է միայն ատեստավորված ուղղությամբ բոլոր հաստատություններում փաստացի դասավանդվող դրույքաչափերի նկատմամբ։
- Սույն կարգի 34-րդ կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված արդյունքների դեպքում մանկավարժական աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ երկրորդ անգամ դիմել և մասնակցել ատեստավորման գործընթացին`
1) նախորդ արդյունքին հավասար արդյունք ցուցաբերելու դեպքում մանկավարժական աշխատողի լրավճարի չափը պահպանվում է, որի համար սահմանվում է հնգամյա նոր ժամկետ.
2) 2-3-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերած արդյունքի համեմատ ավելի բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում մանկավարժական աշխատողը լրավճար է ստանում վերջին արդյունքի հիման վրա, որի համար սահմանվում է լրավճար ստանալու հնգամյա նոր ժամկետ.
3) նախորդ արդյունքի համեմատ ավելի ցածր արդյունք ցուցաբերելու դեպքում լրավճարը պահպանվում է արդեն սահմանված չափով և ժամկետով։
- Ատեստավորում անցած մանկավարժական աշխատողը այլ հաստատությունում՝
1) ատեստավորում անցած ուղղությամբ համատեղությամբ աշխատելու դեպքում լրավճար ստանում է և՛ հիմնական, և՛ համատեղությամբ աշխատավայրից, որոնց հանրագումարային ծանրաբեռնվածությունը չի կարող գերազանցել աշխատանքային օրենսգրքով նախատեսված առավելագույն աշխատաժամանակը.
2) ատեստավորում անցած ուղղությունից տարբերվող ուղղությամբ համատեղությամբ աշխատելու դեպքում լրավճար ստանում է միայն հիմնական աշխատավայրից։
- Սույն կարգի 34-րդ կետով նախատեսված լրավճարները ներառում են աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարներ։
-
Քննարկվել է
15.11.2023 - 30.11.2023
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2304
Տպել