Հիշել նախագիծը

«Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, նվերների հաշվառման ռեեստրի վարման կարգերը, ինչպես նաև ռեեստրի լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՑՎԱԾ ՆՎԵՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՆՁՆՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՆՎԵՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՌԵԵՍՏՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1 Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը,

««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀՕ-540-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունմամբ օրենսդիրը վերանայեց  հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու արգելքին առնչվող իրավակարգավորումները: Ի թիվս այլ կարգավորումների Օրենքով սահմանվեց, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր են իրենց կողմից ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում (այսուհետ՝ Ռեեստր):

Օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը, մասնավորապես, նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, Ռեեստրի վարման կարգերը, Ռեեստրում լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկը, ներկայացված տվյալներում փոփոխությունների կատարման կարգերը, սահմանելու լիազորությունն Օրենքով  վերապահվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

 

2 Ակնկալվող արդյունքը

«Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացված նվերների հաշվառման, հանձնման և գնահատման, նվերների հաշվառման ռեեստրի վարման կարգերը, ինչպես նաև ռեեստրի լրացման և հրապարակման ենթակա տվյալների ցանկը սահմանելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն նվերի հաշվառման գործընթացին առնչվող հարաբերությունները:

 

3 Նախագծի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Նախագիծը նորմատիվ բնույթի է, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար:

 

 

 

 

  • Քննարկվել է

    14.11.2023 - 29.11.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2720

Տպել