Նարինե Սիրականյան
14.11.2023
Կարևոր փոփոխություններ են, սակայն լավ կլիներ բոլորը համարվեին հանրային ծառայողներ և վերանար այդ խտրականությունը։
Լրամշակման փուլում է
1 - Կողմ
0 - Դեմ
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված վերլուծությունը, ինչպես նաև համապատասխան աշխատողների վարձատրության վերլուծությունը իրականացնել յուրաքանչյուր տարի պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված փորձագետների վարձատրության շրջանակում։
«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով կսահմանվի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց մասով անձնական գործ ունենալու կամ անձնական գործը էլեկտրոնային եղանակով վարելու իրավական ընթացակարգ, որն էլ հնարավորություն կտա մարդկային ռեսուրսների բազայի տվյալները հաշվապահական հաշվառման էլեկտրոնային ծրագրի մոդուլների հետ ինտեգրման համակարգի մշակման և գործարկման համար։
Քննարկվել է
14.11.2023 - 29.11.2023
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Քաղաքացիական ծառայություն
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
Դիտումներ` 2192
Տպել14.11.2023
Կարևոր փոփոխություններ են, սակայն լավ կլիներ բոլորը համարվեին հանրային ծառայողներ և վերանար այդ խտրականությունը։