ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 462-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 462-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 30-ի Քրեակատարողական և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը, պայմանները և դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը սահմանելու մասին» N 462-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում) սահմանում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում (այսուհետ՝ Ծառայություն) պաշտոնի նշանակվելու համար դիմած և ծառայությունում պաշտոնի անցնելու համար մասնագիտական փորձ չունեցող քաղաքացիներին (այսուհետ՝ ունկնդիր) մեկամսյա ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու կարգը, պայմանները և պաշտոնի նշանակման կարգը, սակայն այդ իրավահարաբերություններն արդյունավետ կարգավորելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել որոշակի լրացում և փոփոխություններ։Սույն լրացման և փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ Կառավարության 2020 թվականի հուլիսի 16-Ի N 1217-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման Հավելված 2-ի 9.1 կետով սահմանվել է հավակնորդի մասնագիտական որակավորումից, դրա աստիճանից, աշխատանքային փորձառությունից կախված թեստավորման փուլին չմասնակցելու հնարավորություն, այսինքն՝ Ծառայությունում պաշտոնի նշանակվելու պարզեցված կարգ: Մինչդեռ Որոշման Հավելված 2-ի 4-րդ կետի համաձայն՝ վերոնշյալ չափանիշներին համապատասխանող ունկընդիրները պարտավորվում են մասնակցել ուսումնական դասընթացներին, ինչը նպատակահարմար չէ արդեն իսկ որոշակի մասնագիտական փորձ և գիտելիքներ ունեցող անձանց դեպքում և ավելորդ գործընթաց է, որը ստեղծում է արհեստական խոչընդոտներ թափուր պաշտոններն օր առաջ համալրելու համար:Սույն փոփոխությամբ նաև առաջարկվում է փոփոխել Որոշման 5-րդ կետը, որով արտոնություն է սահմանվում միայն ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության աշխատողների, ինչպես նաև զինված ուժերի և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների համար, ովքեր Ծառայությունում պաշտոնի են նշանակվում մրցույթով՝ առանց ուսումնական դասընթաց անցնելու, սակայն անտրամաբանական է, որ սույն արտոնությունից չեն կարող օգտվել համապատասխան չափանիշներին համապատասխանող Քննչական ծառայության աշխատակիցները, փաստաբանները, սնանկության կառավարիչները, դատավորները կամ դատավորների օգնականները և թափուր պաշտոնին համապատասխանող մասնագիտական որակավորում և փորձառնություն ունեցող այլ անձինք:Այպիսով, հաշվի առնելով Ծառայությունում կադրային ճկուն քաղականությունը, թափուր հաստիքների օր առաջ համալրելու խնդիրը՝ անհրաժեշտություն է առաջացել հարկադիր կատարման ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող ուսումնական և մրցույթների ընթացակարգերը դարձնել առավել ճկուն և պարզեցված։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Առաջարկվող լրացումները և փոփոխությունները ուղղված են վերոգրյալ խնդիրների լուծմանը։ Մասնավորապես որոշակի փորձ, գիտելիքներ և մասնագիտական որակավորում ունեցող անձանց հնարավորություն կտրվի առանց ուսումնական դասընթաց անցնելու, հարցազրույցի փուլը անցնելու դեպքում նշանակվել հարկադիր կատարման պաշտոններում։ Ընդ որում, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 03.10.2023թ․ թիվ ՀՕ-301-Ն օրենքով ներդրվել է նաև հարկադիր կատարողների շարունակական վերապատրաստման դասընթացներ, որտեղ նշված շրջանակի անձիք ընթացքում աշխատանքի հետ զուգահեռ կստանան համապատասխան հմտություններ և գիտելիքներ։
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումը թույլ կտա նախատեսել արդյունավետ կարգավորումներ մրցույթների կազմակերպման և անցակացման համար ինչպես թափուր պաշտոնների համալրումը ողջամիտ ժամկետներում ապահովելու, այնպես էլ որակավորված և փորձառու անձանց համար պարզեցված ընթացակարգ սահմանելու միջոցով։
5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1217-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
6․ Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Քննարկվել է
09.11.2023 - 27.11.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Աշխատանք և զբաղվածություն, Դատական ակտերի հարկադիր կատարում, Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2018
Տպել