Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Գործող կարգում առկա կարգավորումներ կան, որոնք հակասում են ոլորտային բարեփոխումներին, առաջացնում են հակասություններ, տարընկալումներ՝ իրավական ակտի կարգավորման առարկա գործողությունների իրականացման ընթացքում: Հաշվի առնելով այս և նմանօրինակ այլ խնդիրները՝ որոշման մեջ փոփոխության անհրաժեշտություն է առաջացել:

 Անհրաժեշտություն է առաջացել նաև դրույթներ սահմանելու մասնագիտացված դպրոցների կանոնադրության կարգավորումներում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ դրանք որևէ իրավական ակտով սահմանված չեն: Նախագծով սահմանվում է նաև «Հայաստանի Հանրապետության հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների օրինակելի կանոնադրությունը:

Իրավական ակտի մշակման նպատակը բարեփոխումների տրամաբանությանը համապատասխան կարգավորումներ տալն է, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ որոշ դրույթներում հստակեցումներ կատարելը:

  • Քննարկվել է

    08.11.2023 - 23.11.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1920

Տպել

Առաջարկներ`

Նելի Ղարիբյան

20.11.2023

Առաջարկում եմ դպրոցի տնօրենի լիազորությունների ցանկում՝ <<Համաձայն պաշտոնների անվանացանկի և պաշտոնի նկարագրի՝ անցկացնում է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական աշխատողների, օպերատորի և գործավարի (օգնականի), իր տեղակալի, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբաժանումների (առարկայական մեթոդական միավորումների) ղեկավարների, դասղեկների ընտրությունը>> նախադասության մեջ <<Օպերատոր>> բառը փոխարինել <<Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ>> բառերով։

Նելի Ղարիբյան

20.11.2023

Նախատեսվող փոփոխության համաձայն՝ դպրոցի խորհրդի լիազորություններից հանված է ուսուցչի թափուր տեղի մրցույթի կարգի հաստատումը, մինչդեռ տնօրենի գործառույթներում առկա է հետևյալ կետը << Նախարարության հաստատած՝ ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի հիման վրա մշակում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար անցկացվելիք մրցույթի կարգը>>։ Առաջարկում եմ ՝ ուղղել հակասությունը։

Տեսնել ավելին