Հիշել նախագիծը

«Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա¬նություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ                                                                                               

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  ՈՒ  Մ

 

 

2024 թվականի N -       Ն

 

 

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2024 թվականի հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
  2. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 2838 քաղաքացու, որոնցից 2579-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 98-ը` ավագ ենթասպայական կազմի, 161-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռա-հրետանային մասնագիտություններով:
  3. Սահմանել, որ՝

       1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով,

       2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով,

       3) վարժական հավաքներ անցկացվում են հետևյալ փուլերով.

       ա. 2024 թվականի հունվարի 23-ից մինչև փետրվարի 16-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 878 քաղաքացի, որոնցից 800-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 35-ը` ավագ ենթասպայական կազմի, 43-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

       բ. 2024 թվականի փետրվարի 6-ից մինչև մարտի 1-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 588 քաղաքացի, որոնցից 534-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 20-ը` ավագ ենթասպայական կազմի, 34-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

      գ. 2024 թվականի փետրվարի 20-ից մինչև մարտի 15-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 358 քաղաքացի, որոնցից 319-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 7-ը` ավագ ենթասպայական կազմի, 32-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

      դ. 2024 թվականի մարտի 5-29-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 218 քաղաքացի, որոնցից 199-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 3-ը` ավագ ենթասպայական կազմի, 16-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

      ե. 2024 թվականի մարտի 12-ից մինչև ապրիլի 5-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 315 քաղաքացի, որոնցից 289-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 15-ը` ավագ ենթասպայական կազմի, 11-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,

      զ. 2024 թվականի մարտի 19-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ՝ ներգրավելով մինչև 481 քաղաքացի, որոնցից 438-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 25-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

  1. Վարժական հավաքների ապահովման համար, 2024 թվականի հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ, ռազմատրանսպորտային պարտա­կա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 10 միավոր ճանապարհաշինարարական տրանս­պորտային միջոց (անվավոր բազմաշերեփ էքսկավատոր­ներ (խրամա­տա­փորներ))՝ յուրա­քանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                      Երևան

 

 

  • Քննարկվել է

    08.11.2023 - 24.11.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5099

Տպել