ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ
ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1ին կետի՝ համայնքի ղեկավարը կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի բյուջեի նախագիծը, իսկ նույն օրենքի 18-րդ հոդվածի 1ին մասի 5րդ կետի համայնքի ավագանին հաստատում է համայնքի բյուջեն: Ղեկավարվելով վերոնշյալ իրավանորմերով Գառնի համայնքի ղեկավարը ավագանու հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին նախագիծը:
Գառնի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին Գառնի համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի պահանջներին համապատասխան:
Բյուջեինախագիծը կազմվել է հիմնվելով խնայողականության, արդյունավետության, հաշվեկշռվածության, թափանցիկության, հավաստիության սկզբունքների վրա:
Բյուջեն, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիր, ուղղվում է տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Այն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է ֆինանսական տարվա համար՝ ՏԻՄ-ի գործունեության յուրաքանչյուր բնագավառում: Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային և ծախսային հատվածներում կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասի համար առանձին:
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում (ֆինանսական ճիշտ կառավարում), ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման պլանավորված մոտեցում և արդյունքների ձեռքբերում՝ միաժամանակ կիրառելով նոր որակի և մակարդակի կառավարում:
Գառնի համայնքի 2024 թվականի բյուջեն կանխատեսվում է`
Եկամուտներ գծով` 1 036 047 800 դրամ,
Ծախսերի գծով` 1 036 047 800 դրամ
Եկամուտների կանխատեսում.
Բյուջեի ընդամենը եկամուտներ տողում վարչական բյուջեի մասով ընդամենը նախատեսվել է 688 310 800դրամ գումարով պլան, որի մեջ մտնում են Ողջաբերդ, Գեղադիր, Հացավան, Գառնի, Գողթ և Գեղարդ բնակավայրերի եկամուտների պլանները: Ֆոնդային բյուջեի ընդամենը եկամուտներ տողում պլանավորված 386 044 300 դրամ պլանային թվի մեջ մտած է հատկացում վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 38 307 300 դրամ չափով, պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների (սուբվենցիաներ) պլանը 167 737 000 դրամի չափով և 180 000 000 դրամի չափով ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի պլանային կանխատեսումը:
Եկամուտների պլանի մեջ սեփական եկամուտները կազմում են 363 111 500 դրամ, որը նախորդ տարվա եկամուտներից ավել է պլանավորվել 32 559 000 դրամով:
Հարկեր և տուրքեր.
Հարկեր և տուրքեր եկամուտների 2024 թվականի պլանը կազմում է 159 522 700 դրամ գումար, որի մեջ մտնում են վեց բնակավայրերի հարկերի և տուրքերի պլանային թվերը,որից գույքային հարկեր՝ 149242700 դրամ և տեղական տուրքեր՝ 10280000 դրամ:
Պաշտոնական դրամաշնորհներ.
Պաշտոնական դրամաշնորհներ եկամուտների գծով կանխատեսվող պլանային թիվը կազմում է 492 936 300 դրամ, որը իր մեջ ներառում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիայի պլանային թիվը՝ 324 545 600 դրամ, կապիտալ ներքին պաշտոնական դրամաշնորհներ պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների՝ սուբվենցիաների պլանային թիվը՝ 167 737 000 դրամի չափով և պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումների՝ սուբվենցիաների պլանային թիվը՝ 653 700 դրամի չափով:
Այլ եկամուտներ տողում պլանների կանխատեսումը կազմում է 188 588 800դրամ, որն իր մեջ ներառում է , համայնքի սեփականություն համարվող հողերի, համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքի սեփականությանը պատկանող հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարների և այլ գույքի վարձակալությունից մուտքերի պլանային թիվը՝ 22 918 800: Համայնքի բյուջեի եկամուտներ ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից եկամտի պլանը՝ 21 550 000 դրամի չափով, որն իր մեջ ներառում է Գառնի համայնքի բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններ և արտադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների ծնողական վճարների պլանները,: Նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների ծնողական վճարները կանխատեսվել է ամսական 5000 դրամի չափով: Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված՝համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ տողը կանխատեսվում է 24 000 000 դրամի չափով:Տեղական վճարներ տողի եկամտի պլանը՝ 135 420 000 դրամի չափով, որն իր մեջ ներառում է աճուրդների մասնակցության պլանը՝ 120 000 դրամի չափով, աղբահանության վճարը՝ 20 000 000 դրամի չափով, ինքնակամ կառուցված շենքերի-շինությունների օրինականացման վճարների եկամուտների պլանները՝ 65 000 000 դրամի չափով, այլ տեղական վճար 50 000 000 դրամի չափով:շինարարության ավարտը փաստագրելու համար վճարը՝ 300 000 դրամի չափով։
Ծախսերի կանխատեսում.
Ծախսային մասում պլանավորվել է 1036 347 800 դրամի ծախս, որից վարչական բյուջեի մասով՝ 688 610 800 դրամի չափով, ֆոնդային բյուջեի մասով 386 044 300 դրամի չափով: Աշխատողների աշխատավարձերի և հավելավճարների գծով պլան նախատեսվել է 137 154 000 դրամի չափով: Այդ տողը ներառում է Գառնի համայնքի աշխատակազմի աշխատողների և Գառնի համայնքապետարանի «Վարչական շենքի սպասարկման և պահպանման հիմնարկի աշխատողների աշխատավարձերի պլանները: Նախատեսվել են պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ Գառնի համայնքի աշխատակազմի աշխատողների համար 21 535 000 դրամի չափով, նախատեսվել են գործուղման, աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման զարգացման, տեղեկատվական , կառավարչական ,մասնագիտական ծառայությունների գծով ծախսեր , կենցաղային, հանրային և հատուկ նպատակային նյութերի և ներկայացուցչական ծախսեր : Էներգետիկ ծառայություններ հոդվածի պլանը կազմում է 33 000 000 դրամ, որը ներառում է Գառնի համայնքի վարչական շենքի, բնակավայրերի վարչական շենքերի, ջրամատակարարման, արտաքին լուսավորության էներգետիկ ծառայությունների՝ գազի, էլեկտրաէներգիայի գծով ծախսերը: Կապի ծառայությունների գծով ծախսը կազմում է 1400 000 դրամ:Նախատեսվել են ապահովագրական ծախսեր 100 000 դրամի չափով, գույքի և սարքավորումների վարձակալության ծախսեր՝ 10 490 000 դրամի չափով,համակարգչային ծրագրերի 4232 հոդվածով նախատեսվել է 1500 000 դրամի ծախս, գրասենյակային նյութերի և հագուստի 4261 հոդվածով 900 000 դրամ, տրանսպորտային նյութերի 4264 հոդվածով 4300 000 դրամ։Շենքերի և շինությունների ընթացիկ վերանորոգում 4251 հոդվածով նախատեսվել է 6 490 000 դրամի ծախս:Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում 4252 հոդվածով ՝900 000 դրամ, վարչական սարքավորումների 5122 հոդվածով նախատեսվել է 1 934 300 դրամ ծախս: Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում 5113 հոդվածով նախատեսվել է 384 110 000 դրամի ծախս:Թվով 6 ՀՈԱԿ-ների պահպանման 4511 հոդվածով նախատեսվել է 409 016 000 դրամ:Սոցիալական օգնության դրամական արտահայտությամբ նպաստների համար նախատեսվել է 6 000 000 դրամ:Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող), քաղաքացիական ,ռազմական պաշտպանության գծով՝ 750 000 դրամի չափով, փրկարար ծառայության ծրագրերով նախատեսված են ծախսեր՝ 1 150 000 դրամի չափով ՝անհետաձգելի, արտակարգ իրավիճակների, տարերային աղետների ժամանակ բնակչության համար անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:համայնքի բյուջեի վարչական մասում պահուստային ֆոնդ ծրագրով նախատեսել ենք 47 066 500 դրամի պահուստային միջոցներ:
Քանի որ համայնքի բյուջեն` տեղական ինքնակառավարման մարմնին` Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիր է, որով սահմանվում են եկամուտների և ծախսերի կատարման նորմատիվները, հետևաբար բյուջեն հաստատելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքապետարանի աշխատակազմի, ենթակա կազմակերպությունների համայնքի տարածքում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց և տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև համայնքի բնակիչների համար և ուղղված է կարգավորելու ՏԻՄ-ի վարած քաղաքականությունը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Տ. ՊՈՂՈՍՅԱՆ
-
Քննարկվել է
06.11.2023 - 24.11.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Կոտայքի մարզի Գառնիի համայնքապետարան
Հանրային քննարկում
24.11.2023 13:33
https://kotayk-garni.am/Pages/Misc/Announces/view.aspx?recID=258
Դիտումներ` 1776
Տպել