ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻN 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
-
4 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N
1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․Ընթացիկ իրավիճակը և իրավականակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ
փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
(այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Մարալիկի տարածաշրջանի բժշկական
կազմակերպությունների վերակազմակերպման (միացում) նպատակահարմարությամբ։
«Անիպեմզայի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը 2017 թվականից թափուր է,
հայտարարված մրցույթներին դիմող չլինելու պատճառով դրանք չեն կայանում, ինչը արդյունավետ կառավարման և
ազգաբնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման տեսանկյունից լուրջ խոչընդոտ է։
2․Առաջարկվող կարգավորումների բնույթը․
«Անիպեմզայի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ը սպասարկում է թվով երեք բնակավայրի 1100 ազգաբնակիչ։
Ելնելով արդյունավետ կառավարման սկզբունքից, նաև նպատակ ունենալով ապահովել որակյալ բժշկական
օգնության և սպասարկման ծառայություններ, նախատեսվում է «Անիպեմզայի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ը
միացման ձևով վերակազմակերպել «Աղինի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում՝ որպես բուժակ-
մանկաբարձական կետ։
3․Ակնկալվող արդյունքը․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշման մեջ
փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
ընդունումը կապահովի բժշկական հաստատության արդյունավետ կառավարումը և ազգաբնակչությանը որակյալ
բժշկական ծառայությունների տրամադրումը։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մազպետի աշխատակազմի կողմից:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050,
Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
6․ Նախագծի ընդունման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ
կատարելու անհրաժեշտություն չկա:
7․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում
սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ
նվազեցում չի նախատեսվում։
-
Քննարկվել է
03.11.2023 - 19.11.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 2024
Տպել