Հիշել նախագիծը

««Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք ճանաչելու վերաբերյալ և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով կամ «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը որպես Եվրասիական տնտեսական միության ապրանք չհանդիսացող ճանաչելու վերաբերյալ եզրակացությունների ձևի, լրացման կարգի, տրամադրման և կիրառման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱՄ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԻ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՈՐՈՇՈՒՄ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Սույն որոշման նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2017թ. հունվարի 1-ից սկսած Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիներում ստեղծված արտադրանքը ԵԱՏՄ մուտք կգործի երրորդ երկրներից ներմուծված հումքի մասով մաքսազերծվելուց հետո: 

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ԵՏՀ 2010 թվականի օգոստոսի 17-ի № 437 որոշմամբ կարգավորվում է Ազատ մաքսային գոտի կամ Ազատ պահեստ մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը Եվրասիական տնտեսական միության ապրանք ճանաչելու մասին և Ազատ մաքսային գոտի և Ազատ պահեստ մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը Եվրասիական տնտեսական միության ապրանք չհամարվող ապրանք ճանաչելու մասին եզրակացությունների ձևերը, դրանց լրացման, տրամադրման և կիրառման կարգը։ Վերոնշյալ որոշմամբ հաստատված` ազատ տնտեսական գոտում կամ ազատ պահեստում արտադրված ապրանքները ԵԱՏՄ ապրանք կամ օտարերկրյա ապրանք ճանաչելու մասին եզրակացությունների ձևերի լրացման կարգի 4-րդ կետի 3-րդ պարբերության համաձայն` եզրակացության 2-րդ սյունակում լրացվում է ԵԱՏՄ ապրանքի եզրակացության ձևի կամ օտարերկրյա ապրանքի եզրակացության ձևի գրանցման համարը, որի ձևավորման կարգը սահմանվում է լիազոր մարմնի կողմից` համաձայնեցնելով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հետ: Միաժամանակ, վերոնշյալ որոշմամբ հաստատված` ազատ տնտեսական գոտում կամ ազատ պահեստում արտադրված ապրանքները ԵԱՏՄ ապրանք կամ օտարերկրյա ապրանք ճանաչելու մասին եզրակացությունների ձևերի տրամադրման և կիրառման կարգի 8-րդ կետի համաձայն` ԵԱՏՄ ապրանքի եզրակացության ձևի կամ օտարերկրյա ապրանքի եզրակացության ձևի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները դիմումատուի կողմից ներկայացնելու կարգը, ներառյալ այդ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, ինչպես նաև ԵԱՏՄ ապրանքի եզրակացության ձևի կամ օտարերկրյա ապրանքի եզրակացության ձևի կազմման կարգը սահմանվում են ԵԱՏՄ անդամ պետության լիազոր մարմնի կողմից:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման և ապրանքներին տրամադրվող՝ արտոնյալ ծագման կարգավիճակը հաստատող վկայականների կամ հավաստագրերի տրամադրման Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի իրավասությունները, ինչպես նաև Ազատ մաքսային գոտի մաքսային ընթացակարգը եզրափակելիս Ազատ մաքսային գոտի մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակի և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը եզրափակելիս Ազատ պահեստ մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքների կարգավիճակի որոշման իրավասությունները, վերապահված են Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատին։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Սահմանել Ազատ մաքսային գոտի կամ Ազատ պահեստ մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը Եվրասիական տնտեսական միության ապրանք ճանաչելու և Ազատ մաքսային գոտի և Ազատ պահեստ մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը Եվրասիական տնտեսական միության ապրանք չհամարվող ապրանք ճանաչելու մասին եզրակացությունների ձևերը, դրանց լրացման, տրամադրման և կիրառման կարգը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ապրանքի եզրակացության ձևի կամ օտարերկրյա ապրանքի եզրակացության ձևի գրանցման համարի ձևավորման կարգը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Սույն որոշման նախագիծը պատրաստվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Ազատ մաքսային գոտի կամ Ազատ պահեստ մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը Եվրասիական տնտեսական միության ապրանք ճանաչելու և Ազատ մաքսային գոտի և Ազատ պահեստ մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքը Եվրասիական տնտեսական միության ապրանք չհամարվող ապրանք ճանաչելու մասին եզրակացությունների ձևերի, դրանց լրացման, տրամադրման և կիրառման կարգի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ապրանքի եզրակացության ձևի կամ օտարերկրյա ապրանքի եզրակացության ձևի գրանցման համարի ձևավորման կարգի սահմանում։

 

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

               Չկան:

  • Քննարկվել է

    27.12.2017 - 14.01.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Հանրային քննարկում

01.01.2018 17:26

investment@mineconomy.am

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9221

Տպել