ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«____»_____________2023 թվականի N____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻ 16-Ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Ավիացիայի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի հունիսի 10-ի թիվ 37-Լ հրամանով հաստատված հավելվածի 23-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 274-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե)» բառերը փոխարինել «Կոմիտե» բառով․
2) 9.1-րդ կետում «որակի հսկողության մասնագետները պետք է համապատասխանեն «Քաղաքացիական ծառայության մասին» բառերը փոխարինել «գլխավոր մասնագետ-տեսուչները պետք է համապատասխանեն «Հանրային ծառայության մասին»» բառերով.
3) 9.2-րդ կետում «որակի հսկողության մասնագետներն» բառերն փոխարինել «գլխավոր մասնագետ-տեսուչներն» բառերով.
4) 9.3-րդ կետի 3-րդ ենթակետում «ղեկավարին» բառը փոխարինել «նախագահին» բառով.
5) 38-րդ կետում «ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովին» բառերը փոխարինել «կոմիտեի նախագահին» բառերով,
6) 38.1. կետում «ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովին» բառերը փոխարինել «կոմիտեի նախագահին» բառերով,
7) 40-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«40. Հաշվետվությունը կազմվում և ներկայացվում է Կոմիտեի նախագահին Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման կողմից, աուդիտի, ուսումնասիրության և (կամ) տեսչական գործառույթի ավարտից հետո՝ ոչ ուշ քան 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում: Կոմիտեի նախագահի մոտ հաշվետվության քննարկումից հետո այն համապատասխան գրությամբ ուղարկվում է կազմակերպությանը։»։
8) 40-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 40.1-ին և 40.2-րդ կետերով.
«40.1. Կազմակերպությունը ստանալով հաշվետվությունը, ուսումնասիրում է այն և թերությունների վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու պարզաբանումները ներկայացնում է Կոմիտե` հաշվետվությունն ստանալու օրվանից 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո Կոմիտեի ավիացիոն անվտանգության ստորաբաժանման կողմից արդյունքներն ամփոփվում են և 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ամփոփված հաշվետվությունը ներկայացվում է Կոմիտեի նախագահին։
40.2. Կոմիտեի նախագահի մոտ 40.1-ին կետում ներկայացված հաշվետվության քննարկումից հետո, քննարկման արդյունքների մասին եզրակացությունը համապատասխան գրությամբ ուղարկվում է կազմակերպությանը՝ թերությունների վերացման նպատակով ուղղիչ գործողությունների պլանի կազմման և Կոմիտե ներկայացման համար։ Եզրակացության հիման վրա կազմակերպության կողմից 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում կազմվում է թերությունների վերացման ուղղիչ գործողությունների պլան և ներկայացվում է Կոմիտե։»։
9) ամբողջ տեքստում «տեսուչների» բառերը փոխարինել «գլխավոր մասնագետ-տեսուչ» բառերով՝ իրենց հոլովաձևերով։
10) Որոշման հավելվածով սահմանված N 1 ձևում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կոմիտե» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե», իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետի» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ» բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
31.10.2023 - 15.11.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ավիացիա
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 1893
Տպել