Հիշել նախագիծը

«ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

2023 թվականի ______ N__-Ն

 

«ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ  ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ   ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

 

 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և   փորձաքննության գործընթացում դիտարկման ենթակա բնութագրերը,  համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

-------------ի    N – Ն որոշման

 

 

 

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ  ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՒ   ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն փաստաթղթով սահմանվում են ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա ճառագայթային ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում դիտարկման ենթակա բնութագրերը։
  3. Շրջակա միջավայրի վրա ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա ոչ ճառագայթային ազդեցության բնութագրերը սահմանված են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդված  1-ին մասում։
  4. Սույն փաստաթղթում օգտագործվում են հետևյալ հասկացությունները․
  • ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտ (այսուհետ՝ օբյեկտ)` միջուկային տեղակայանք, ռադիոակտիվ թափոնների թաղման կետ (գերեզմանոց), ռադիոակտիվ թափոնների պահեստարան, որում պահվող նյութերի գումարային ակտիվությունը գերազանցում է 100 000 TBq և/կամ դրանց գումարային ալֆա ակտիվությունը` 1000 TBq.
  • արտանախագծային վթար՝ վթար, որն առաջացել է նախագծային վթարների ցանկում չներառված ելակետային պատահարի հետևանքով կամ ուղեկցվում է անվտանգության համակարգերի լրացուցիչ խափանումներով (եզակի խափանման սկզբունքից առավել), անձնակազմի սխալ որոշումների իրականացմամբ, որոնք կարող են բերել ծանր հետևանքի կամ միջուկային վառելիքի վնասման.
  • կարգավորող մարմին` մարմին, որն օժտված է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում գործունեության լիցենզավորման և թույլտվության, միջուկային անվտանգության, ճառագայթային անվտանգության և պաշտպանության, ռադիոակտիվ թափոնների կառավարման, միջուկային ու ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման և ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության պետական կարգավորման իրավասությամբ
  • ծանր վթար՝ նախագծային առավելագույն սահմանը գերազանցող արտանախագծային վթար (օրինակ՝ ատոմակայանի դեպքում՝ միջուկային վառելիքի վնասվածքով ուղեկցվող վթար), որի դեպքում կարող է գերազանցվել ռադիոակտիվ նյութերի շրջակա միջավայր արտանետման թույլատրելի վթարային սահմանը․
  • միջամտման աշխատանքային մակարդակ՝վթարային ճառագայթահարման իրավիճակի առաջացման ժամանակ կանխարգվելիք դոզայի մակարդակ, որի դեպքում իրականացվում են համապատասխան պաշտպանական միջոցառումներ․
  • նախագծային վթար՝ վթար, որի համար նախագծով որոշված են ելակետային պատահարներն ու վերջնական վիճակը, նախատեսված են անվտանգության համակարգերը, որոնք հաշվի առնելով անվտանգության համակարգերի եզակի խափանման սկզբունքը կամ անձնակազմի կողմից թույլ տրված եզակի սխալը, ելակետային պատահարի հետ միասին, ապահովում են դրա հետևանքների սահմանափակումը` նման վթարների համար որոշված սահմաններում․
  • ներկայացուցչական անձ (representative person)՝ առավելագույն ճառագայթահարման ենթարկված բնակչության կազմից անձ, որի ստացած ճառագայթահարման դոզան հանդիսանում է ներկայացուցչական․
  • ռադիոիզոտոպային կազմ (source term)՝ օբյեկտից դեպի շրջակա միջավայր արտանետված կամ արտանետվելիք ռադիոիզոտոպների քանակը և պարունակությունը։ Ռադիոակտիվ թափոնների պահեստարանների և գերեզմանոցների համար ռադիոիզոտոպային կազմը ներառում է նաև միգրացիայի հետևանքով շրջակա միջավայրում հայտնված ռադիոզոտոպները.
  • ռադիոիզոտոպների միգրացիա (migration)՝ բնական երևույթների հետևանքվ ռադիոիզոտոպների տեղաշարժը շրջակա միջավայրում .
  • վթար՝ օբյեկտի շահագործման ընթացքում ստեղծված իրավիճակ, որի ժամանակ տեղի է ունեցել անվտանգ շահագործման սահմանները գերազանցող քանակությամբ ռադիոակտիվ նյութերի ելք և (կամ) իոնացնող ճառագայթման տարածում՝ նախագծով նախատեսված բնականոն շահագործման սահմաններից դուրս: Վթարը բնութագրվում է ելակետային պատահարով, զարգացման ուղիներով և հետևանքներով․
  • օբյեկտի բնականոն շահագործում՝ օբյեկտի շահագործում նախագծով սահմանված շահագործման սահմաններում ու պայմաններում։

 

  1. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՕԲՅԵԿՏԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
  2. Օբյեկտի շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա ճառագայթային ազդեցության գնահատման նպատակն է որոշել ներկայացուցչական անձի ճառագայթահարման սպասվելիք դոզան, որը շրջակա միջավայրի վրա օբյեկտի ճառագայթային ազդեցության հիմնական բնութագիրն է։
  3. Նոր օբյեկտ տեղակայելու դեպքում շրջակա միջավայրի վրա ճառագայթային ազդեցության գնահատումն իրականացվում է օբյեկտի կենսացիկլի հետևյալ փուլերի համար․
  • հրապարակի ընտրություն․
  • կառուցում․
  • շահագործում․
  • շահագործումից հանում (ռադիոակտիվ թափոնների թաղման կետերի դեպքում՝ փակում)։
  1. Շրջակա միջավայրի վրա օբյեկտի ճառագայթային ազդեցության գնահատումն իրականացվում է հրապարակի ընտրման փուլում, այնուհետև՝ կառուցման և շահագործման փուլերի համար վերագնահատվում է՝ վերանայված և հստակեցված տվյալների հիման վրա։
  2. Շահագործվող օբյեկտի դեպքում շրջակա միջավայրի վրա ճառագայթային ազդեցության գնահատումն իրականացվում է օբյեկտի կենսացիկլի հետևյալ փուլերի համար․
  • շահագործում․
  • շահագործումից հանում։
  1. Շրջակա միջավայրի վրա օբյեկտի ճառագայթային ազդեցության գնահատման արդյունքները ենթակա են փորձաքննության։
  2. Շրջակա միջավայրի վրա օբյեկտի ճառագայթային ազդեցության գնահատման փորձաքննությունն իրականացվում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության իրականացման լիցենզիա ունեցող անձի կողմից, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի։
  3. Շրջակա միջավայրի վրա օբյեկտի ճառագայթային ազդեցության գնահատումն իրականացվում է օբյեկտի բնականոն շահագործման և հնարավոր վթարային իրավիճակների համար։
  4. Շրջակա միջավայրի վրա օբյեկտի ճառագայթային ազդեցության գնահատումը ներառում է հետևյալ բաղադրիչները․
  • ռադիոիզոտոպային կազմի ընտրություն և հիմնավորումը.
  • շրջակա միջավայրում ռադիոիզոտոպների տարածման մեթոդների և մոդելների ընտրությունը.
  • ճառագայթահարման ուղիների ընտրությունը և հիմնավորումը.
  • ճառագայթահարման ենթարկվող ներկայացուցչական անձի ընտրության հիմնավորումը.
  • օբյեկտի բնականոն շահագործման և հնարավոր վթարային իրավիճակներում ներկայացուցչական անձի սպասվելիք ճառագայթահարման դոզայի գնահատումը։
  1. Ներկայացուցչական անձի սպասվելիք ճառագայթահարման դոզայի գնահատումից հետո իրականացվում է գնահատված արժեքի համեմատություն դոզայի սահմանային և դոզայի բաժնեմասի թույլատրելի արժեքների հետ և մշակվում է համապատասխան եզրակացության՝ սահմանված թույլատրելի արժեքներին բավարարելու կամ չբավարարելու վերաբերյալ։
  • ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՕԲՅԵԿՏԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ՕԲՅԵԿՏԻ ԲՆԱԿԱՆՈՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
  1. Օբյեկտի բնականոն շահագործման դեպքում շրջակա միջավայրի վրա ճառագայթային ազդեցության գնահատման ժամանակ հաշվի են առնվում հետևյալ գործոնները․
  • մթնոլորտային արտանետումները․
  • հեղուկ արտահոսքերը․
  • կոյուղաջրերի արտահոսքերը․
  • ռադիոիզոտոպների միգրացիան։
  1. Օբյեկտի բնականոն շահագործման դեպքում ներկայացուցչական անձի ճառագայթահարման սպասվելիք տարեկան դոզան որոշվում է հետևյալ բանաձևով․

 

,

 

որտեղ՝

       ներկայացուցչական անձի ճառագայթահարման սպասվելիք տարեկան արդյունարար դոզան ( ),

՝   օդի ներշնչմամբ պայմանավորված ներկայացուցչական անձի սպասվելիք տարեկան դոզան ( ),

՝   մթնոլորտ արտանետված ռադիոակտիվ աէրոզոլների ուղիղ ազդեցությամբ պայմանավորված ներկայացուցչական անձի սպասվելիք տարեկան դոզան ( ),

՝    հողային շերտում առկա ռադիոիզոտոպների ուղիղ ազդեցության հետևանքով ներկայացուցչական անձի սպասվելիք տարեկան դոզան  ( ),

   ռադիոիզոտոպներ պարունակող սննդամթերքի օգտագործման հետևանքով ներկայացուցչական անձի սպասվելիք տարեկան դոզան  ( ),

 մակերևույթային ջրային ավազանների հատակի նստվածքներում առկա ռադիոիզոտոպների ուղիղ ազդեցության հետևանքով ներկայացուցչական անձի սպասվելիք տարեկան դոզան ( )։

  1. Օդի ներշնչմամբ ( ) և մթնոլորտ արտանետված ռադիոակտիվ աէրոզոլների ուղիղ ազդեցությամբ պայմանավորված ներկայացուցչական անձի սպասվելիք տարեկան դոզան ( ) որոշվում է հիմք ընդունելով oբյեկտի բնականոն շահագործման պայմաններում շրջակա միջավայր մթնոլորտային արտանետումների հետևանքով օդում ռադիոիզոտոպների պարունակության տարեկան միջին արժեքը ( )։
  2. Հողային շերտում առկա ռադիոիզոտոպների ուղիղ ազդեցությամբ պայմանավորված ներկայացուցչական անձի սպասվելիք տարեկան դոզան ( ) որոշվում է հիմք ընդունելով oբյեկտի բնականոն շահագործման պայմաններում շրջակա միջավայր մթնոլորտային արտանետումների և հեղուկ արտահոսքերի հետևանքով հողային շերտում կուտակված ռադիոիզոտոպների պարունակությունը ( )։
  3. Ռադիոիզոտոպներ պարունակող սննդամթերքի օգտագործմամբ պայմանավորված ներկայացուցչական անձի սպասվելիք տարեկան դոզան որոշվում է հետևյալ բաղադրիչների հիման վրա․
  • միրգ/բանջարեղենում և կանաչեղենում ռադիոիզոտոպների պարունակություն ( ),
  • կենդանածին մթերքում (մսամթերք, կաթնամթերք) ռադիոիզոտոպների պարունակություն ( ),
  • ջրային կենդանատեսակներում ռադիոիզոտոպների պարունակություն ( )։
  1. Մակերևույթային ջրային ավազանների հատակի նստվածքներում առկա ռադիոիզոտոպների ուղիղ ազդեցությամբ պայմանավորված ներկայացուցչական անձի սպասվելիք տարեկան դոզան որոշվում է հիմք ընդունելով նստվածքներում ռադիոիզոտոպների պարունակությունը ( ):
  2. Ներկայացուցչական անձի ճառագայթահարման սպասվելիք տարեկան դոզան, ինչպես նաև ազդեցության գոտում` հողային շերտում, միրգ/բանջարեղենում, կանաչեղենում, կենդանածին մթերքում և ջրային կենդանատեսակներում ռադիոիզոտոպների պարունակությունը գնահատվում է ռադիոիզոտոպների տարածման մոդելների օգտագործմամբ։ Օդում ռադիոիզոտոպների պարունակության տարեկան միջին արժեքը գնահատվում է մթնոլորտային դիսպերսիոն մոդելների միջոցով։

 

 

  1. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՕԲՅԵԿՏԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ՕԲՅԵԿՏԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ
  2. Վթարային իրավիճակներում շրջակա միջավայրի վրա օբյեկի ճառագայթային ազդեցության գնահատումն իրականացվում է օբյեկտի նախագծային, արտանախագծային և հնարավոր ծանր վթարների սցենարների համար։
  3. Վթարի դեպքում շրջակա միջավայրի վրա օբյեկտի ճառագայթային ազդեցության գնահատումն իրականացնելիս հաշվի են առնվում ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» № 1219-Ն որոշմամբ սահմանված պաշտպանական գործողությունների և հակազդման այլ միջոցառումների համակարգը և չափանիշները, ինչպես նաև վթարային իրավիճակներում միջամտման աշխատանքային մակարդակները և դրանցից բխող միջամտման գործողությունները։
  4. Օբյեկտում վթարով պայմանավորված շրջակա միջավայրի վրա ճառագայթային ազդեցության գնահատման համար հիմք են ընդունվում հետևյալ մոտեցումները․
  • ներկայացուցչական անձը մշտապես բնակվում է մոտակա բնակավայրում՝  ճառագայթահարման տեսանկյունից առավել անբարենպաստ վայրում․
  • եղանակային պայմաններն ընտրվում են այնպես, որ շրջակա միջավայրի և ներկայացուցչական անձի համար դրանք առաջացնեն առավել ծանր ճառագայթային հետևանքներ․
  • ռադիոիզոտոպային կազմը յուրաքանչյուր հնարավոր վթարի համար հաշվարկվում է սքրինինգային եղանակով՝ կիրառելով կոնսերվատիվ մոտեցում․
  • ճառագայթային հետևանքների գնահատման համար պետք է կիրառել այն ռադիոիզոտոպային կազմը, որը շրջակա միջավայրի և ներկայացուցչական անձի համար առաջացնելու է առավել ծանր ճառագայթային հետևանքներ։
  1. Օբյեկտում վթարի համար պետք է իրականացնել նաև ճառագայթային ազդեցության և հետևանքների գնահատում՝ իրական եղանակային պայմանների և քամիների վարդի վիճակագրական տվյալների հիման վրա։ Գնահատման արդյունքում պետք է որոշվեն այն բնակավայրերը, ենթակառուցվածքները և շրջակա միջավայրի օբյեկտները, որոնք մեծ հավանականությամբ ենթարկվելու են ճառագայթային ազդեցության։  
  2. Գործող ԱԷԿ-ի նախագծային վթարների դեպքում ներկայացուցչական անձի սպասվելիք արդյունարար դոզայի և վահանաձև գեղձի համարժեք դոզայի թույլատրելի արժեքները սահմանում է Կարգավորող մարմինը։

25․ Շահագործվող և նոր օբյեկտների, բացառությամբ գործող ԱԷԿ-ի, նախագծային վթարների ճառագայթային հետևանքները՝ ներկայացուցչական անձի վրա, չպետք է գերազանցեն պլանավորված ճառագայթահարման իրավիճակների դեպքում բնակչության ճառագայթահարման համար ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի  «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» № 1219-Ն որոշմամբ սահմանված թույլատրելի արժեքները։

  • Քննարկվել է

    31.10.2023 - 16.11.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Միջուկային անվտանգություն

  • Նախարարություն

    Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2031

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ