Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 4-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 4-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի վերաբերյալ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ փրկարարական ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորվել են ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 12-ի N 846-Ն որոշմամբ։ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Փրկարար ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-488-Ն օրենքի 15-րդ հոդվածով փոփոխություն է կատարվել օրենքի 32-րդ հոդվածի 11․1-ին մասում, որի համաձայն փրկարարական ծառայողների ռոտացիայի կարգը սահմանվելու է Ներքին գործերի նախարարի հրամանով։ 2023 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունվել է «Փրկարարական ծառայողների ռոտացիայի կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի թիվ 4-Ն հրամանը։ Նշված հրամանի 2-րդ կետի համաձայն՝ հրամանն ուժի մեջ է մտնում «ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 12-ի N 846-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունվել է ՀՀ կառավարության թիվ 1836-Ն որոշումը, համաձայն որի ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 12-ի N 846-Ն որոշումը, սակայն սույն որոշման 2-րդ կետի համաձայն՝ որոշումն ուժի մեջ է մտնում փրկարարական ծառայողների ռոտացիայի կարգը սահմանող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից:
Վերոնշված իրավական ակտերն ուժի մեջ մտնելու դրույթներում հակասությունները վերացնելու, ինչպես նաև ՀՀ փրկարարական ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով անհրաժեշտ է փոփոխություն կատարել «Փրկարարական ծառայողների ռոտացիայի կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի թիվ 4-Ն հրամանում։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը
Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 4-ն հրամանի 2-րդ կետում կատարել փոփոխություն՝ սահմանելով, որ հրամանն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
6․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում փրկարարական ծառայողների ռոտացիայի կարգը կսահմանվի ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով՝ հրամանն ուժի մեջ մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
27.10.2023 - 11.11.2023
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 2612
Տպել