,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ
10.11.2023
Նախագծին կից հավելվածի 17-րդ կետով նշված է«..... ՀՀ կառավարության սահմանված կարգում նշված ժամկետներում....», սակայն չի նշվում տվյալ որոշման անունը, համարը և տարեթիվը:
5 - Կողմ
4 - Դեմ
Ապահովել 2023 թվականի ապրիլի 13-ի «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-139-Ն օրենքից բխող ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 3-ի 804-Ա որոշմամբ հաստատված կիրարկումն ապահովող միջոցառումների ու ստանձնած պարտավորությունների կատարումը և կարգավորել քաղաքաշինական գործունեության՝ շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի նպատակային (գործառնական) նշանակության փոփոխման կարգը:
Քննարկվել է
26.10.2023 - 10.11.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Քաղաքաշինություն
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 2414
Տպել10.11.2023
Նախագծին կից հավելվածի 17-րդ կետով նշված է«..... ՀՀ կառավարության սահմանված կարգում նշված ժամկետներում....», սակայն չի նշվում տվյալ որոշման անունը, համարը և տարեթիվը:
10.11.2023
Նախագծին կից հավելվածի 17-րդ կետով նախատեսվում է պահանջ, որը վերաբերում է միայն պետական սեփականություն հանդիսացող օբյեկտների գործառական նշանակության փոփոխմանը, այս դեպքում նույնպես չի պարզաբանվում ընթացակարգին վերաբերելի պահանջները և առավել այդտեղ նշվում է «...գերատեսչությունների մասնագիտական եզրակացության հիման վրա.» այսինքն, գերատեսչությունները տրամադրելու են համատեղ կազմված մասնագիտական եզրակացություն, սակայն վերջինիս կազմման ընթացակարգը նույնպես չի պարզաբանվում:
10.11.2023
Նախագծին կից հավելվածի 9-րդ կետում անհրաժեշտ է ավելացնել պայման, որի համաձայն դիմում-հայտի մերժման դեպքում իրավասու մարմինը պարտավոր է հստակ նշել այն իրավական նորմի դրույթը, որը հիմք է հանդիսացել մերժման համար: