Հիշել նախագիծը

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերա­բեր­յալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի այսուհետ՝ Օրենսգիրք 14-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «կառավարման» բառից առաջ լրացնել «պետության անվտանգության ապահովման,» բառերը։

 

Հոդված 2 Օրենսգիրքը լրացնել հետևյալ բո­վան­դակությամբ 206.20-րդ հոդվածով.

Հոդված 206.20. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառի օրենսդրության պահանջները չկատարելը

1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության բնագավառում «Պետական գաղտնիքի մասին» օրենքի և դրանից բխող Կառավարության որոշումներով հաստատված կարգերի պահանջները չկատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվա­զագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով, իսկ կազ­մա­կերպության կամ իրա­վա­բանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշ­խա­տավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվա­զագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով, իսկ կազմակերպության կամ իրա­­­վա­բանական անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհար­յու­րա­պատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:

Հոդված 3. Օրենսգրքի 224.1-ին հոդվածի 1-ին և 4-րդ մասերում 206.18-րդ և 206.19-րդ բառերը փոխարինել 206.18-206.20-րդ բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 28-ից:

  • Քննարկվել է

    24.10.2023 - 08.11.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2503

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ