Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Նախագծի մշակման նպատակը գործող կարգում կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած բացերի և խնդիրների հստակեցումն է ու որոշ դրույթների վերանայման արդյունքում  միջոցառման ավելի կանոնակարգված կազմակերպումը:

Դասավանդվող առարկաների ցանկը անհրաժեշտ է ամբողջացնել:

  • Քննարկվել է

    19.10.2023 - 03.11.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9764

Տպել

Առաջարկներ`

Արմինե Խաչատրյան

02.11.2023

Առաջարկում եմ դրույքաչափը բարձրացնել մինչև 200 հազար՝ առանց նախապայմանների։ Հետո ով ուզում է, թող մասնակցի և հավելավճար ստանա։

Տաթևիկ Անտոնյան

02.11.2023

Առաջարկում եմ դրույքաչափը բարձրացնել մինչև 200 հազար՝ առանց նախապայմանների։ Իսկ կամավոր ատեստավորմանը թող մասնակցեն իսկապես կամավոր դիմողները:

Լիլիթ Հարությունյան

02.11.2023

Առաջարկում եմ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների համար անցողիկի շեմը սահմանել 50-59%: 50%-ից ցածր միավոր հավաքած ուսուցիչներին չազատել աշխատանքից, այլ հնարավորություն տալ հաջորդ մի քանի տարիներին ևս փորձել։ Թե' բարձրագույն, թե' միջին մասնագիտական կրթություն ստացած ուսուցիչները` անկախ իրենց կրթության մակարդակից, եթե նույն մասնագիտական որակը կամ անորակությունն են ցուցաբերել, ապա անտրամաբանական ու նաև շատ անարդար է բարձրագույն կրթությամբ ավարտածին տալ ևս մեկ վերաատեստավորման հնարավորություն, իսկ միջինին` ոչ։ Թող հնարավորություն տրվի ուսուցչին մի քանի տարի շարունակ փորձել առանց որևէ նախապայմանի։ Այսպիսով` շատերը կմասնակցեն կամավոր ատեստավորմանը և տարեցտարի էլ ավելի մեծ աճ ու զարգացում կգրանցեն։ Ստեղծեք, կազմեք համապատասխան շտեմարաններ, որոնք, իրապես, կհամապատասխանեն կամավոր ատեստավորման հարցաշարերին։ Պահպանեք հստակություն, ճշգրտություն ամեն հարցի ու ձևակերպման մեջ։ Հարցաշարի ծավալը, պատասխաններում միավորների չափը, հաշվարկը պիտի լինի նույնը բոլոր առարկաների համար հանուն արդարության։

Տեսնել ավելին