Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետև՝ Տեսչական մարմին) գործող ստուգաթերթերում ամրագրված են իրավական ակտերի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք արդեն ուժը կորցրած են ճանաչվել կամ փոփոխության են ենթարկվել։ Հետևաբար, որպեսզի վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում Տեսչական մարմինը ունենա վարչական ակտի կայացման հնարավորություն, ինչպես նաև իր գործունեության չխոչընդոտող այլ հանգամանքներ իրավական դաշտում, անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ և լրացումներ տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտի ստուգաթերթերում։

       2019 թվականի օգոստոսի 8-ին ընդունված ՀՀ կառավարության N 1025-Ն որոշման N 8-րդ, N 9-րդ, N 10-րդ, N 11-րդ, N 12-րդ, N 13-րդ, N 14-րդ, N 15-րդ, N 16-րդ, N 17-րդ, N 18-րդ, N 19-րդ, N 20-րդ, N 21-րդ, N 22-րդ, N 23-րդ, N 24-րդ, N 25-րդ, N 26-րդ, N 27-րդ, N 28-րդ, N 29-րդ և N 30-րդ հավելվածներով հաստատված ստուգաթերթերի կիրարկման ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ կապված ինչպես օրենսդրական տեխնիկայի կանոնների խախտման (հղում է կատարվել իրավական ակտի ոչ համապատասխան հոդվածի մասին), այնպես էլ վերահսկողությունից դուրս մնացած օրենսդրական պահանջների վերահսկման հետ։                                     

       Միաժամանակ, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 634-Ն որոշման 2-րդ կետի համաձայն՝ 2023 թվականի ապրիլի 23-ից ուժը կորցրած են ճանաչվելու մի շարք տեխնիկական կանոնակարգեր, այդ թվում՝ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշումով սահանված կանոնակարգը:

       Տեսչական մարմինը վերոհիշյալ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների մասերով ստուգումները, մասնավորապես՝ իրականացնում է Կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման N 16-րդ հավելվածով սահմանված ստուգաթերթի հիման վրա, այդ կանոնակարգի ուժը կորցրած ճանաչելու արդյունքում ուժը կորցրած կճանաչվեն նաև նշված ստուգաթերթի հարցաշարում նորմատիվ իրավական ակտերին սահմանված հղումները, ինչի արդյունքում անհնարին կդառնան  իրականացնել 2023 թվականի Տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտի պալանային ստուգումներ։

        Նշվածի մասով հարկ է նշել, որ ՀՀ կառավարության կողմից 13.04.2023 թ. հաստավել է «Գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման կանոնները հաստատելու մասին» N 539-Ն որոշումը, որով փոխարինվել են ուժը կորցրած վերոհիշյալ կանոնակարգը:

       Ներկայումս անհրաժետշություն է առաջացել Կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման N 16-րդ հավելվածով սահմանված ստուգաթերթի հարցերը և համապատասխան հղումները համապատասխանեցնել Կառավարության կողմից ընդունված նոր որոշման պահանջներին: 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը: Սույն Նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում կատարելագործել գործող ստուգաթերթերը և առավել արդյունավետ դարձնել իրականացվող ստուգումները։

Միաժամանակ, Նախագծի ընդունման նպատակն է լրամշակել Տեսչական մարմնի կողմից տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում իրականացվող ստուգումների համար անհրաժեշտ ստուգաթերթերը՝ ստուգաթերթերում տեղ գտած մի շարք հարցերի բովանդակությունը համապատասխանեցնելով գործող օրենքներում առկա պահանջներին, ինչպես նաև խմբագրել N 16-րդ հավելվածով սահմանված ստուգաթերթը՝ այն համապատասխանեցնելով Կառավարության կողմից նոր հաստատված Գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման մասով սահամնված պահանջներին:

Հարկ է նշել, որ վերոգրյալ հավելվածներով հաստատված գործող ստուգաթերթերում առկա են մի շարք տեխնիկական խնդիրներ, ինչպես նաև օրենքի պահանջների անհարկի հղումներ, վերախմբագրման ենթակա ձևակերպումներ, ինչը նվազեցնում է ոլորտի նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունը։ 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պահանջի կատարումը՝ ապահովելով համապատասխան ոլորտում ստուգում իրականացնելու համար անհրաժեշտ և արդիական ստուգաթերթերի հաստատումը։ 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից: 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: 

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։

  • Քննարկվել է

    18.10.2023 - 03.11.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2216

Տպել