Հիշել նախագիծը

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 65-րդ հոդվածի 1-ին մասը 1-ին նախադասության «պայմանագրային զինծառայողները», 3-րդ նախադասության «պայմանագրային զինծառայողներին» և 4-րդ նախադասության «պայմանագրային զինծառայողին» բառերից առաջ լրացնել «պաշտպանության նախարարության» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ կետը «65-րդ հոդվածի 1-ին մասի» բառերից հետո լրացնել «(չի տարածվում Ոստիկանությունում քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող և Ոստիկանության քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձանց վրա)» բառերով:

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

  1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության ծառայության և պետական պահպանության մարմինների համակարգերում համապատասխան ծառայության մեջ գտնվող զինծառայողների՝ Օրենքի 65-րդ հոդվածի հիման վրա մինչ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ձեռքբերված՝ Ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքը դադարում է:
  • Քննարկվել է

    12.10.2023 - 27.10.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն, Հանրային ծառայություն, Քաղաքացիական ծառայություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2434

Տպել